19.3 C
Yerevan

Ինչպես Է Մինսկը Մշտա­պես Աջակցել Բաքվին

Երև­ա­նը վախե­նում էր Բաքվի կողմից ռազմա­կան ագրե­սիա­յից, ուստի անընդունե­լի էր համա­րում իր հակա­ռա­կորդին բելա­ռուսա­կան զենքի մատա­կա­րա­րումը, ասվում է հրա­պա­րակման մեջ։

Factor.am

Գաղտնի գործարքներ 44-օրյա պատե­րազմից առաջ․ ինչպես է բելա­ռուսա­կան զենքն օգնել Ադրբե­ջա­նին կռվել Արցա­խում հայե­րի դեմ․ հետաքննություն

Լեռնա­յին Ղարա­բա­ղում պատե­րազմի ժամա­նակ Ադրբե­ջա­նը բելա­ռուսա­կան զենք է օգտա­գործել հայկա­կան կողմի դեմ։ Հակաօ­դա­յին հրթի­ռա­յին համա­կարգերն արյունա­լի մարտե­րի ժամա­նակ ոչնչացրել են անօ­դա­չու թռչող սարքեր։ Այս մասին են վկա­յում «Բյուրո»-ի տրա­մադրության տակ գտնվող բացա­ռիկ փաստաթղթե­րը։ Դրանք նաև ցույց են տալիս, թե ինչպես է հաստատվել հետխորհրդա­յին երկրնե­րի միջև ռազմա­կան համա­գործակցությունը: Բելա­ռուսա­կան զենքն Ադրբե­ջան է մատա­կա­րարվել օֆշո­րա­յին ընկե­րության միջո­ցով, որի հետև­ում կանգնած են ազդե­ցիկ գործա­րարներ: Մասնա­գետնե­րը զգուշացնում են՝ նման սխե­ման մեծացնում է կոռուպցիոն ռիսկե­րը։ Լրատվա­մի­ջո­ցի տրա­մադրության տակ են հայտնվել ավե­լի քան 200 գիգա­բայթ էլեկտրո­նա­յին նամակներ բելա­ռուսա­կան զենք արտադրող «Տետրաէդր» ընկե­րությունից: Ֆայլե­րը տարածվել են Anonymous Liberland‑ի և Pwn-Bär Hack Team‑ի հաքերնե­րի կողմից: «Բյուրո»-ն և գործընկերնե­րը հետաքննել են արտա­հոսքը և պարզել Ադրբե­ջա­նի ու Բելա­ռուսի միջև Արցախյան երկրորդ պատե­րազմի նախօ­րեին իրա­կա­նացված գաղտնի գործարքնե­րի մանրա­մասնե­րը։ Լրատվա­մի­ջոցներն արդեն հաղորդել են բելա­ռուսա­կան զենքի՝ թեժ կետ մատա­կա­րարման մասին, սակայն փաստաթղթերն առա­ջին անգամ բացա­հայտում են, թե ինչպես են այդ զենքե­րը հայտնվել և օգտա­գործվել պատե­րազմում։ Հրթիռնե­րով՝ ԱԹՍ-ների դեմ Մինսկի «Տետրաէդր» ընկե­րությունը բելա­ռուսա­կան պաշտպա­նա­կան արդյունա­բե­րության հպարտությունն է: Այս ոչ կառա­վա­րա­կան ձեռնարկությունը հիմնա­կա­նում զբաղվում է հին ռազմա­կան տեխնի­կա­յի արդիա­կա­նացմամբ: Մասնա­վոր պաշտպա­նա­կան ձեռնարկություններ հազվա­դեպ են հանդի­պում Բելա­ռուսում: Դրանք սովո­րա­բար հիմնադրվում են պետա­կան ​​հատվա­ծի նախկին աշխա­տա­կիցնե­րի կողմից, ովքեր օգտա­գործում են ռազմա­կան և արդյունա­բե­րա­կան շրջա­նակնե­րում հաստատված կապե­րը։ Նշվում է, որ «Տետրաէդր»-ի հիմնա­դիր և անփո­փոխ ​​սեփա­կա­նա­տեր Անդրեյ Վախովսկին ռազմա­կան գիտություննե­րի ոլորտից է: Նրա ընկե­րության հաջողված նախագծե­րից մեկը բարե­լավված C‑125–2TM «Պեչո­րա-2TM» զենի­թահրթի­ռա­յին համա­կարգն է: Մոդիֆի­կա­ցիա­յից հետո այս ՀՕՊ համա­կարգը համարվում է արդյունա­վետ ցածր թռչող և փոքր չափի թիրախնե­րի՝ մարտա­կան ​​անօ­դա­չու թռչող սարքե­րի դեմ պայքա­րում: «Պեչորա-2TM»-ն այնպի­սի երկրնե­րի զինա­նո­ցում է, ինչպի­սիք են Վիետնա­մը, Լաո­սը, Ղազախստա­նը և Ադրբե­ջա­նը, ասվում է բելա­ռուսա­կան ձեռնարկության կողմից իր պոտենցիալ հաճա­խորդնե­րից մեկին ուղղված նամա­կում: Արտա­հո­սած փաստաթղթե­րը ցույց են տվել, որ Մինսկում գտնվող «Տետրաէդր» ձեռնարկությունը ակտի­վո­րեն օգնել է ադրբե­ջա­նա­կան բանա­կին արդիա­կա­նացնել իր ՀՕՊ համա­կարգը 2020 թվա­կա­նի Լեռնա­յին Ղարա­բա­ղի պատե­րազմի նախօ­րեին: Արտա­հո­սած փաստաթղթե­րում լրատվա­մի­ջո­ցը հայտնա­բե­րել է առնվազն 16 պայմա­նագրի մասին հիշա­տա­կում, որոնք  ընկե­րությունը կնքել է 2006-ից 2020 թվա­կաննե­րին ադրբե­ջա­նա­կան գործընկերնե­րի հետ։ Մասնա­վո­րա­պես, 2017 թվա­կա­նին Մինսկի ձեռնարկությունը միանգա­մից երկու պայմա­նա­գիր է կնքել «Պեչո­րա-2TM» զենի­թահրթի­ռա­յին համա­կարգե­րի վերա­նո­րոգման, սպա­սարկման և աջակցության համար՝ ավե­լի քան 12 միլիոն դոլար ընդհա­նուր արժո­ղությամբ։ Հաջող գործարքը կնքվել է Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րար Զաքիր Հասա­նո­վի՝ Մինսկ կատա­րած այցից կարճ ժամա­նակ անց, որն այցե­լել էր ձեռնարկություն և գոհ մնա­ցել բելա­ռուսա­կան զենքից։ C‑125–2TM «Պեչո­րա-2TM» զենի­թահրթի­ռա­յին համա­կարգե­րը նախ մասնակցել են զորա­վարժություննե­րի Արցախյան երկրորդ պատե­րազմի նախօ­րեին, ապա «ակտի­վո­րեն օգտա­գործվել» մարտա­կան ​​գործո­ղություննե­րի ժամա­նակ: 2020 թվա­կա­նի զեկույցի նախագծում ընկե­րությունը բացա­հայտել է մանրա­մասնե­րը։ «C‑125–2TM ՀՕՊ համա­կարգի մարտա­կան ​​​​անձնա­կազմե­րը ՀՕՊ համա­կարգը մարտա­կան ​​​​դիրքից տեղա­փո­խել են շարժման դիրք և հետ՝ օրա­կան մինչև 12 անգամ, շարժվել դեպի նոր մեկնարկա­յին դիրք և մարտա­կան ​​​​գործո­ղություններ իրա­կա­նացրել։ Մարտա­կան ​​​​գործո­ղություննե­րի արդյունքում նրանք ոչնչացրել են հակա­ռա­կորդի 11 անօ­դա­չու թռչող սարք»,- ասվում է փաստաթղթում։ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ղարա­բաղյան երկրորդ պատե­րազմի ժամա­նակ նրանք ոչնչացրել են 22 հայկա­կան անօ­դա­չու թռչող սարք։ ՀՀ պաշտպա­նության նախա­րա­րությունը, պետա­կան ​​գաղտնի­քին հղում անե­լով, չի մեկնա­բա­նել 11 անօ­դա­չու ԱԹՍ-ների  կորստի մասին տեղե­կատվությունը: Գերա­տեսչությունը նաև չի տրա­մադրել տեղե­կատվություն այն մասին, թե վերջին տարի­նե­րին հայ-ադրբե­ջա­նա­կան բախման ընթացքում հայկա­կան կողմը քանի C‑125–2TM է ոչնչացրել: Բելա­ռուսա­կան  ընկե­րությունը և Անդրեյ Վախովսկին չեն արձա­գանքել հարցմա­նը: Գաղտնի միջնորդներ «Տետրաէդրը» գաղտնի գործարքներ է կնքել ադրբե­ջա­նա­կան զինվո­րա­կաննե­րի հետ։ «Բյուրո»-ն և գործընկերնե­րը պարզել են, որ բելա­ռուսա­կան զենքը վաճառվել է Բրի­տա­նա­կան Վիրջինյան կղզի­նե­րի միջնորդի միջո­ցով։ Ընկե­րությունը կոչվում է N.P.O. Navigation Systems։ ՄԱԿ‑ի զինա­թափման հետա­զո­տություննե­րի ինստի­տուտի, հակա­մարտություննե­րի զինամթերքի հետա­զո­տություննե­րի և Սթիմսոն կենտրո­նի համա­տեղ զեկույցի համա­ձայն՝ միջնորդությունը հազվա­դեպ երև­ույթ չէ միջազգա­յին զենքի առևտրում և պարտա­դիր չէ, որ ներա­ռի անօ­րի­նա­կան գործունեություն։ Սակայն երբ նման գործարքնե­րում ներգրավված են օֆշո­րա­յին ընկե­րություններ, դա թույլ է տալիս թաքցնել իրա­կան շահա­ռունե­րի մասին տեղե­կատվությունը։ «Նման գաղտնիությունը կարող է քողարկել իրա­կան սեփա­կա­նա­տե­րե­րի անունը կամ զենքի արտա­հանման կամ վերբեռնման իրա­կան երկի­րը»,- այս մասին «Հետք»-ին ասել է «Transparency International»-ի ավագ գիտաշխա­տող Քոլբի Գուդմա­նը, որն ուսումնա­սի­րում է պաշտպա­նության ոլորտում կոռուպցիան։ Pandora Papers-ից արտա­սահմանյան տվյալնե­րի զանգվա­ծա­յին արտա­հոսքի շնորհիվ լրատվա­մի­ջո­ցը պարզել է, թե ում շահերն են թաքնված N.P.O. Navigation Systems‑ի հետև­ում։ «Տետրաէդր»-ի հետ համա­գործակցության ընթացքում օֆշո­րա­յին ընկե­րությունը պատկա­նել է երկու ադրբե­ջանցու՝ Ֆուադ Սեի­դա­լիև­ին և Արիֆ Ռահի­մո­վին: Նրանք ունեն գինու բիզնես՝ «Սավա­լան Ասպի» գինե­գործա­րա­նը, և երկուսն էլ նշված են որպես Aspi Consulting Engineers խորհրդատվա­կան ընկե­րության գլխա­վոր մենե­ջերներ: Վերջի­նը մասնակցել է Ադրբե­ջա­նում պետա­կան ​​գույքի մասնա­վո­րեցման գործընթա­ցին: Մասնա­վո­րա­պես, այն խորհրդատվություն է տրա­մադրել տեղա­կան տնտե­սա­կան զարգացման նախա­րա­րությա­նը փոքր հիդրոէ­լեկտրա­կա­յաննե­րի վաճառքի վերա­բերյալ: Գործա­րարնե­րի համար ոչ պակաս կարև­որ զբաղմունք է զենքի առևտուրը: Արտա­հո­սած փաստաթղթե­րում Սեի­դա­լիևը և Ռահի­մո­վը ներկա­յացված են որպես ադրբե­ջա­նա­կան Azairtechservice ընկե­րության թոփ մենե­ջերներ: Այն այժմ կոչվում է Esis Technologies: Այն նորեկ չէ ռազմա­կան արդյունա­բե­րության մեջ: 2011 թվա­կա­նին Azairtechservice‑ը համա­տեղ ձեռնարկություն է ստեղծել բելա­ռուսա­կան «Տետրաէդր»-ի հետ՝ հին զենի­թահրթի­ռա­յին համա­կարգե­րի արդիա­կա­նացման համար: Երեք տարի անց հարա­վաֆրիկյան «Պարա­մաունթ Գրուպ» ընկե­րության հետ ստեղծվել է մարտա­կան ​​ուղղա­թիռնե­րի արդիա­կա­նացման համա­տեղ ձեռնարկություն: 2016 թվա­կա­նին ադրբե­ջա­նա­կան ընկե­րությունը պաշտպա­նության ոլորտում համա­գործակցության մասին համա­ձայնա­գիր է կնքել թուրքա­կան «Հավելսան» ընկե­րության հետ, որը մասնա­գի­տա­ցած է կառա­վարման, մոդե­լա­վորման, անվտանգության և հետա­խուզության համա­կարգե­րի ոլորտում: Azairtechservice‑ն ինտերնե­տում անվա­նում էին «պաշտպա­նա­կան արդյունա­բե­րության երկրորդ նախա­րա­րություն»: Լրատվա­մի­ջո­ցը հարցրել է Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րությա­նը, թե ինչո՞ւ են նրանք N.P.O. Navigation Systems‑ն ընտրել որպես միջնորդ Բելա­ռուսի ընկե­րության հետ գործարքնե­րում և ի՞նչ միջնորդավճար է ստա­ցել օֆշո­րա­յին ընկե­րությունն իր աշխա­տանքի համար, բայց պատասխան չի ստա­ցել։ Սեի­դա­լիևը հեռա­խո­սով ասել է, որ ինքը որևէ կապ չունի N.P.O. Navigation Systems‑ի հետ, սակայն Pandora Papers‑ի արտա­հոսքի փաստաթղթերն այլ բան են ասում։ Նրա գործընկեր Ռահի­մո­վը չի արձա­գանքել։ Անարդար խաղ  Բարձր մակարդա­կով Բելա­ռուսն ու Ադրբե­ջա­նը չեն թաքցնում իրենց ռազմա­կան համա­գործակցությունը։ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևն անձամբ է ստուգել բելա­ռուսա­կան «Պոլո­նեզ» հրթի­ռա­յին համա­կարգե­րը, որոնք համալրել են ադրբե­ջա­նա­կան բանա­կի զինա­նո­ցը։ «Արտադրանքի որակն ամե­նա­բարձրն է, դրանք արդյունա­վետ են։ Հետև­ա­բար, պատա­հա­կան չէ, որ մեր երկրնե­րի միջև ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցությունն արդեն իսկ ունի լավ պատմություն, բավա­կա­նին մեծ ծավալներ և ընդլայնման լավ միտում»,- ասել է Ալիևը 2018 թվա­կա­նին Ալեքսանդր Լուկա­շենկո­յին այցի ժամա­նակ։ Լրատվա­մի­ջոցն ընդգծում է, որ Բաքվին բելա­ռուսա­կան զենքի մատա­կա­րա­րումը վաղուց սրել է լարվա­ծությունը Երև­ա­նի և Մինսկի միջև։ Բելա­ռուսը և Հայաստա­նը դաշնա­կիցներ են ռազմա­կան դաշինքում՝ Հավա­քա­կան անվտանգության պայմա­նագրի կազմա­կերպությունում (ՀԱՊԿ)։ Ադրբե­ջանն անդամ չէ։ Երև­ա­նը վախե­նում էր Բաքվի կողմից ռազմա­կան ագրե­սիա­յից, ուստի անընդունե­լի էր համա­րում իր հակա­ռա­կորդին բելա­ռուսա­կան զենքի մատա­կա­րա­րումը, ասվում է հրա­պա­րակման մեջ։ Լուկա­շենկոն Արցախյան երկրորդ պատե­րազմն անվա­նել է «ազա­տագրա­կան» Ադրբե­ջա­նի համար՝ հավե­լե­լով, որ ինքն ու Ալիևը հավա­տում էին հաղթա­նա­կին։ Դրա­նից հետո Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ այլևս երբեք չի գնա Բելա­ռուս, քանի դեռ այն ղեկա­վա­րում է Ալեքսանդր Լուկա­շենկոն։ 

Թարգմա­նությունը՝ Էմմա Չոբանյա­նի    

Աղբյուրը՝ 

https://factor.am/924487.html?fbclid=IwQ0xDSwMbpRZjbGNrAxulBmV4dG4DYWVtAjExAAEeJi0UHaJKm26_XiH9Xahcmy22UDUXVfJyBwhtmqQhHHWqS_DWMDJp0Jg8PPw_aem_bqYLfvL3F_0x8djaeyTlUw

Առնչվող Հոդվածներ