19.3 C
Yerevan

Մենք Կոտրե­լու Ենք Թշնա­մությունը

Ինչ պետք է անենք, կարո՞ղ է պետք է թողնենք գնանք: Նման տրա­մադրությունը գաղթ է ենթադրում: Պետք է ապրենք ու վերա­դարձնենք, բայց դրա համար ուժ ու հզո­րություն է պետք, պետք է տրա­մադրվել դրան:  Մեր ժողո­վուրդը պետք է կարո­ղա­նա հոգե­բա­նո­րեն հաղթա­հա­րել այդ ամե­նը:

Լևոն Շիրինյան

Խաղա­ղությունն անհրա­ժեշտ է, օբյեկտի­վո­րեն մեզ համար շատ կարև­որ, այլ ելք չունենք, նորմալ է, որ հաստատվել է, հիմա պետք է մտա­ծենք՝ ինչպես լավ պետություն դառնանք կարճ ժամա­նա­կում»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստո­նեա-ժողովրդա­վա­րա­կան» կուսակցության նախա­գահ, քաղա­քա­գետ Լևոն Շիրինյա­նը:

Ըստ Շիրինյա­նի՝ ուշադրությունը խաղա­ղության վրա չպետք է բևե­ռացնել, այլ՝ հզո­րա­նա­լու. «Մեզ համար հիմա խաղաղ ժամա­նակ է, ԱՄՆ հովա­նա­վորչություն, շրջա­փակման վերացման հնա­րա­վո­րություն կա, պետք է այսօրվա­նից ժողովրդին ու պետությանն ուժե­ղացնել, բանա­կը վերա­կազմա­կերպել: Պետք է դաշնա­կիցներ ունե­նալ ու լավացնել նրանց հետ հարա­բե­րություննե­րը, դա նշա­նա­կում է՝ հեռա­նալ Ռուսաստա­նից: Եթե Ռուսաստա­նին մոտ մնանք, երբեք չենք ունե­նա խաղա­ղություն: Պետք է ՌԴ-ին մոռա­նալ, այս բոլո­րը մեր գլխին սարքում է Ռուսաստա­նը՝ մեր աչքի առաջ»:

Անդրա­դառնա­լով այն մեկնա­բա­նություննե­րին, թե ինչպես է հնա­րա­վոր Ադրբե­ջա­նի հետ ապրել խաղաղ պայմաննե­րում՝ Շիրինյա­նը նշեց. «Ինչ պետք է անենք, կարո՞ղ է պետք է թողնենք գնանք: Նման տրա­մադրությունը գաղթ է ենթադրում: Պետք է ապրենք ու վերա­դարձնենք, բայց դրա համար ուժ ու հզո­րություն է պետք, պետք է տրա­մադրվել դրան:  Մեր ժողո­վուրդը պետք է կարո­ղա­նա հոգե­բա­նո­րեն հաղթա­հա­րել այդ ամե­նը: Հենց Ռուսաստա­նում հիմա էլ հայն ու ադրբե­ջանցին հարա­բերվում են: Գերմա­նա­ցի­ներն ու ռուսնե­րը քի՞չ են իրար ջարդել, 1945 թվա­կա­նին ոչնչացրել են, բայց հիմա հարկադրված շփվում են, պարզա­պես մեր պարա­գա­յում ուրիշ է, մեր խաղա­ղությունն անհա­վա­սա­րության վրա է, մեզ համար հոգե­բա­նո­րեն շատ ծանր է, մենք կորուստներ ենք ունե­ցել: Համա­կե­ցություն կլի­նի, բայց՝ քիչ, ժամա­նա­կի հարց է: Կարև­ո­րը մեզ համար մեր պետությունն այնքան հզո­րացնելն է, որ Ադրբե­ջա­նի մտքով երկրորդ անգամ չանցնի Հայաստա­նի կողմը նայել»: 

Շիրինյանն ընդգծեց, որ Ադրբե­ջա­նը չի փակե­լու թշնա­մանքի էջը, այլ՝ մենք. «Մեր հզո­րությունն Ադրբե­ջա­նին պարտադրե­լու է խելոք մնալ: Պետք է տրա­մադրվել դրան՝ ուժեղ պետություն, խաղաղ կյանք՝ բանաձևը սա է: Ուզում ես խաղա­ղություն, պատրաստվում ես պատե­րազմի, ոչ թե խաղա­ղության: Պատրաստ լինես պատե­րազմի, վաղը կունե­նաս խաղա­ղություն: Եթե մենք 2020 թվա­կա­նին պատե­րազմին պատրաստ լինեինք, Ադրբե­ջա­նը չէր հարձակվի, և մենք կունե­նա­յինք խաղա­ղություն»:

Աննա Բզնունի

Առնչվող Հոդվածներ