21.4 C
Yerevan

Սյունի­քի Դերը Մեծա­նում Է, Խաղա­ղությունը՝ Ամրապնդվում

Կարծիք կա, որ Իսրա­յե­լում ամեն ինչ անում են ցեղասպա­նության թեմա­յի «մենաշնորհն» իրենց ձեռքում պահե­լու համար, բայց այդ ամե­նը պարզա­պես Իսրա­յել-Թուրքիա հարա­բե­րություննե­րում տեղ գտած դիվա­նա­գի­տա­կան խայթոց է։ Դրան չպետք է չափից ավե­լի լուրջ վերա­բերվել։ Թեև Էրդո­ղանն ու Նաթանյա­հուն մեկը մյուսին համե­մա­տում է Ստա­լի­նի ու Հիտլե­րի հետ, Իսրա­յելն ու Թուրքիան ոչ մի կարև­որ պայմա­նա­գիր չեն չեղարկել։

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ն տեսա­կա­պով զրուցել է «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­ծաշրջա­նում ԱՄՆ դերի հետզհե­տե մեծա­ցումը, Իրա­նի դերի աշխուժացման հեռանկարնե­րը։

Շահան Գանտա­հարյա­նը նշել է, որ ԱՄՆ քաղա­քա­կա­նությունը տարա­ծաշրջա­նում չի սահմա­նա­փակվում միայն Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմամբ, այլ ներա­ռում է ըստ էության Մերձա­վոր Արև­ելքի մի մեծ ու կարև­որ հատված, ինչպես օրի­նակ Սիրիան, Իրա­քը, Պաղեստի­նը, Իսրա­յե­լը և այլն։ ԱՄՆ դերը ուժե­ղա­նում է փուլ առ փուլ և այժմ տարա­ծաշրջա­նի տարբեր հատվածնե­րում ընթա­ցող հակա­մարտություննե­րը նման են կառա­վարվող գործո­ղություննե­րի, որոնց, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ հաջորդե­լու է խաղա­ղությունը։ Ինչ վերա­բե­րում է կոնկրետ Հայաստան-Ադրե­ջան հարա­բե­րություննե­րին, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ ներգրա­վա­ծությունը այստեղ շատ ավե­լի մեծ է, քան պարզա­պես միջնորդ կողմ լինե­լու հանգա­մանքը, որը արտա­հայտվում է նաև այդ ճանա­պարհը «Թրամփի ուղի» կոչե­լով։ Ադրբե­ջա­նը դեռևս դեկլա­րա­տիվ մակարդա­կում որոշ բարդություններ է առաջ քաշում, նորից պնդում է իր մի շարք ցանկություններ, ինչպես օրի­նակ Հայաստա­նի Սահմա­նադրության փոփո­խություննե­րը, բայց դրանք այնքան հաստա­տա­կամ ու վճռո­րոշ չեն, որքան կարող է թվալ առա­ջին հայացքից։ Այսպես, թե այնպես տարա­ծաշրջա­նում օրա­կարգ թելադրո­ղը ԱՄՆ‑ն է, իսկ Վաշինգտո­նը ներկա­յումս խաղա­ղությամբ ու դրա­նից բխող տնտե­սա­կան խոշոր գործարքնե­րով է հետաքրքրված։

Շարունա­կե­լով ԱՄՆ դերի մեծացման թեման, Գանտա­հարյա­նը նկա­տեց, որ Թուրքիա­յում ԱՄՆ դեսպա­նը ստա­ցել է նաև «լիբա­նանյան թղթածրա­րը», ինչը ենթադրում է Հզբոլլա­հի զինա­թա­փում, Լիբա­նան-Իսրա­յել, Սիրիա-Իսրա­յել հակա­մարտություննե­րի լուծում։ Իհարկե այդ ամե­նը միանգա­մից տեղի ունե­նալ չի կարող, ակնկալվում է փուլա­յին լուծում։ Հարա­վա­յին Կովկա­սում տեղի ունե­ցո­ղը պետք է դիտարկել նաև այս համա­տեքստում։

Գանտա­հարյա­նը նաև նշեց օրերս Ժնև­ում ավարտված հանդիպման մասին, որին մասնակցում էին իրա­նա­կան, և եվրո­պա­կան՝ ֆրանսիա­կան և անգլիա­կան կողմե­րը, ասե­լով, որ թեև հիմնա­կան խնդի­րը ԱՄՆ-Իրան հարա­բե­րություններն են, բայց հարկ է հասկա­նալ, որ բանակցություննե­րը ենթադրում են նաև ոչ ուղղա­կի շփումներ և ուղերձնե­րի փոխանցում, փոխա­նա­կում։ Դրա­նով է պայմա­նա­վորված նաև Թեհրա­նի այն հայտա­րա­րությունը, որ Իրա­նը պատրաստ է միջուկա­յին բանակցություննե­րի, բայց միայն այն պայմա­նով, որ ԱՄՆ‑ն և Իսրայ Տելն այդ ընթացքում ռազմա­կան հարձա­կում չեն սկսի Իրա­նի դեմ։ Սա ցույց է տալիս Իրա­նում տեղի ունե­ցող խոսույթա­յին փոփո­խությունը։ Բնա­կա­նա­բար Իրա­նում ևս միա­հա­մուռ կերպով խաղա­ղության առա­ջարկ չի արվում, այլ պետա­կան ու հասա­րա­կա­կան կարև­ո­րություն ունե­ցող տարբեր գերա­տեսչություններ տարբեր հայտա­րա­րություններ են անում, որոնցում, սակայն հստա­կո­րեն նշմարվում է զիջումնե­րի գնա­լու, ռազմա­կան ճանա­պարհով հարա­բե­րություննե­րի լուծման տարբե­րա­կից հրա­ժարվե­լու մասին։ ԱՄՆ‑ի կողմից դեռևս հստակ արձա­գանք չկա, ինչը պայմա­նա­վորված է նաև նրա­նով, որ Իսրա­յե­լում որո­շա­կի մտա­վա­խություններ կան այդ առումով։ Ոչ միայն արտա­քին անվտանգա­յին, այլև ներիսրա­յելյան, ավե­լի կոնկրետ՝ ներքա­ղա­քա­կան դաշտում։ Նաթանյա­հուն գիտե, որ Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումից հետո երկրում անպատճառ իշխա­նա­փո­խություն է տեղի ունե­նա­լու, իսկ դա նրա համար բազամթիվ վտանգնե­րով է լի։ 

Ամեն դեպքում Իրա­նի կողմից բավա­կան դրա­կան ազդակներ կան, որոնք հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ հետ հարա­բե­րությունե­րի կարգա­վորմամբ Իրա­նը նախ և առաջ փորձում է ազատվել յան պատժա­մի­ջոցնե­րից ու մեկուսա­ցումնե­րից, որոնք նրա վրա դրել է ԱՄՆ‑ն։ Մեկուսա­ցումից ազատվե­լով՝ Իրա­նը նաև թեթև­ացնե­լու է իր տնտե­սա­կան վիճա­կը, մուտք է ունե­նա­լու իրա համար կենսա­կան նշա­նա­կություն ունե­ցող տարածքներ։ Սա կարև­որ է ոչ միայն Իրա­նի, այլ Երև­ա­նի համար, քանի որ ԱՄՆ պատժա­մի­ջոցնե­րից ազատված Իրա­նը կարող է Երև­ա­նի համար էլ ավե­լի կարև­որ տնտե­սա­կան գործընկեր դառնալ։ Իրա­նում հասկա­նում են Սյունի­քի ճանա­պարհի նշա­նա­կությունը և ցանկա­նում են մասնակցնել այդ գործընթացնե­րին։

Շահան Գանտա­հարյա­նը նաև անդրա­դարձավ Իսրա­յե­լի վարչա­պե­տի կողմից ուղիղ եթե­րի ընթացքում Հայոց Ցեղասպա­նության ճանաչման հանգա­մանքին, երբ Նաթանյա­հուն, պատասխա­նե­լով իրեն ուղղված այն հարցին, թե Իսրա­յե­լը ինչո՞ւ չի ճանա­չում հայե­րի Ցեղասպա­նությունը, ասել էր, որ ինքը հենց հիմա ճանա­չեց այն, ասաց, որ դա ավե­լի շատ հայտա­րա­րության մակարդակ ունի, հազիվ թե քաղա­քա­կան ու դիվա­նա­գի­տա­կան ինչ որ էական փոփո­խության հանգեցնի։ Կարծիք կա, որ Իսրա­յե­լում ամեն ինչ անում են ցեղասպա­նության թեմա­յի «մենաշնորհն» իրենց ձեռքում պահե­լու համար, բայց անձամբ Գանտա­հարյա­նի կարծքով, այդ ամե­նը պարզա­պես Իսրա­յել-Թուրքիա հարա­բե­րություննե­րում տեղ գտած դիվա­նա­գի­տա­կան խայթոց է։ Դրան չպետք է չափից ավե­լի լուրջ վերա­բերվել։ Թեև Էրդո­ղանն ու Նաթանյա­հուն մեկը մյուսին համե­մա­տում է Ստա­լի­նի ու Հիտլե­րի հետ, Իսրա­յելն ու Թուրքիան ոչ մի կարև­որ պայմա­նա­գիր չեն չեղարկել։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ