18 C
Yerevan

Փաստե­րը Խոսում Են

Սա է անհերքե­լի իրո­ղությունը, որ նույնքան առարկա­յա­կան է, որքան՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմը, պարտությունը, ԼՂ սուբյեկտության կորուստը, նրա հայ բնակչության էթնիկ զտումը:

Վահրամ Աթա­նեսյան

Ղարա­բաղյան կարգա­վորման գործընթա­ցում քանի՞ փաստա­թուղթ է ստո­րագրվել, որի տակ կա հայկա­կան եւ ադրբե­ջա­նա­կան կողմի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչի ստո­րագրություն: Թվարկեմ հիշո­ղությամբ.

-Ժելեզնո­վոդսկի կոմյունի­կե

Այն նախա­տե­սում էր ԼՂ վերա­բերյալ ԽՍՀՄ սահմա­նադրությա­նը հակա­սող կողմե­րի ընդունած որո­շումնե­րի փոխա­դարձա­բար չեղարկում եւ 1988 թվա­կա­նի դրությամբ իրա­վա-քաղա­քա­կան ստա­տուս-քվո­յի վերա­կանգնում: Ադրբե­ջա­նի կողմից ստո­րագրել է նախա­գահ Մութա­լի­բո­վը, Հայաստա­նի կողմից՝ նախա­գահ Տեր-Պետրոսյա­նը: Կոմյունի­կեն ստո­րագրել են նաեւ Ռուսաստա­նի եւ Ղազախստա­նի նախա­գահներ Ելցի­նը եւ Նազարբաեւը: Փաստաթղթում նշված է, որ կոմյունի­կեի մշակմա­նը ներկա են գտնվել Լեո­նարդ Պետրոսյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը, Վագիֆ Ջաֆա­րո­վը եւ Սամսոն Ոսկանյա­նը: Առա­ջին երե­քը ճանաչվել են որպես ԼՂ, վերջի­նը՝ Շահումյա­նի շրջա­նի բնակչության ներկա­յա­ցուցիչներ:

-Բիշքե­կի արձա­նագրություն

Քաղա­քա­կան համա­ձայնություն է, որով կողմե­րը կոչ են անում ղարա­բաղյան հակա­մարտության գոտում դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը, հաստա­տել հրա­դա­դար, որպեսզի Ռուսաստա­նի բացա­ռիկ միջնորդությամբ ի կատար ածվեն ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի չորս բանա­ձեւե­րի պահանջնե­րը: Հայկա­կան կողմից այն ստո­րագրել են ՀՀ ԳԽ նախա­գահ Արարքցյա­նը եւ ԼՂՀ ԳԽ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Բաբուրյա­նը: Բիշքե­կում Ադրբե­ջա­նը ներկա­յացրել է ԳԽ նախա­գա­հի տեղա­կալ Ջալի­լո­վը, որ հրա­ժարվել է ստո­րագրել արձա­նագրությունը: Այն մոտ մեկ շաբաթ հետո Հեյդար Ալիեւի ուղղա­կի ցուցումով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկա­յա­ցուցիչ Կազի­մի­րո­վի ներկա­յությամբ ստո­րագրել է ԳԽ նախա­գահ Գուլիեւը:

-Հրա­դա­դա­րի համա­ձայնա­գիր

Փաստա­թուղթն ստո­րագրվել է կողմե­րի պաշտպա­նության նախա­րարնե­րի եւ ԼՂՀ ՊԲ հրա­մա­նա­տա­րի մակարդա­կով, բայց՝ առանձին-առանձին: Այն ընդա­մե­նը ֆիքսում է հրա­դա­դա­րի հաստատման օրը եւ ժամը:

Տասնչորս տարվա ընդմի­ջումից հետո, 2008 թվա­կա­նին Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րը ՌԴ նախա­գա­հի վկա­յությամբ ստո­րագրել են «Մայենդորֆյան հռչա­կա­գի­րը»: Այն հավաստում է Հարա­վա­յին Կովկա­սում կայունություն եւ համա­գործակցություն հաստա­տե­լու համար ղարա­բաղյան հակա­մարտության խաղաղ կարգա­վորման կողմե­րի պատրաստա­կա­մությունը, սահմա­նում, որ կարգա­վո­րումը պետք է տեղի ունե­նա միջազգա­յին իրա­վունքի հիմնա­րար սկզբունքնե­րի եւ նորմե­րի, ինչպես նաեւ հակա­մարտության վերա­բերյալ ընդունված որո­շումնե­րի եւ այլ փաստաթղթե­րի հիման վրա: Կողմե­րը հանձնա­րա­րում են արտա­քին գործե­րի նախա­րարնե­րին, որ շարունա­կեն կարգա­վորման սկզբունքնե­րի համա­ձայնեցման բանակցություննե­րը:

Հաջորդը նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությունն է, առայժմ վերջի­նը՝ Վաշինգտո­նում նախաստո­րագրված Համա­ձայնա­գի­րը եւ Փաշինյան-Ալիեւ Հռչա­կա­գի­րը, որ ստո­րագրվել է ԱՄՆ նախա­գա­հի վկա­յությամբ: 

Առ այդ, թող որեւէ ՄԵԿ‑ը քառա­սունչորսօրյա պատե­րազմից առաջ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ու ԼՂ ներկա­յա­ցուցիչնե­րի միջեւ ստո­րագրված մի իրա­վա­կան ուժ ունե­ցող փաստա­թուղթ վկա­յա­կո­չի, որտեղ Ադրբե­ջա­նը

-ճանա­չել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խությունը կամ միա­վո­րումը Հայաստա­նին, կամ գոնե ազատ ինքնո­րոշման իրա­վունքը

-հրա­ժարվել է Նախի­ջեւա­նի հետ ուղիղ եւ անխո­չընդոտ ցամա­քա­յին կապի «իրա­վունքից»

-հայտա­րա­րել է, որ Հայաստա­նի հանդեպ տարածքա­յին պահանջ չունի:

Նման փաստա­թուղթ գոյություն չունի:

Համա­նա­խա­գահնե­րը, ելնե­լով քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րությունից եւ, անշուշտ, իրենց շահե­րից, կարող էին եւ ներկա­յացրել են կարգա­վորման մի քանի առա­ջարկություններ, բայց կարգա­վո­րումն այն է, երբ առա­ջարկությա­նը համա­ձայնում են հակա­մարտության բոլոր կողմե­րը:

Սա է անհերքե­լի իրո­ղությունը, որ նույնքան առարկա­յա­կան է, որքան՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմը, պարտությունը, ԼՂ սուբյեկտության կորուստը, նրա հայ բնակչության էթնիկ զտումը:

Եւ եթե մարդիկ այսօր անգամ լռեն,  փաստե­րը, միեւնույն է, վաղը խոսե­լու են:

Առնչվող Հոդվածներ