16.8 C
Yerevan

Բաքվի Համար Պատե­րազմն Այլևս Ձեռնտու Չէ

Մենք լավ օրից չէ, որ գնա­ցինք Վաշինգտոն և օգնություն խնդրե­ցինք։ Եթե Ռուսաստա­նը իրոք մեզ որպես դաշնա­կից դիտարկեր ու Հայաստա­նը վերա­ծեր ֆորպոստի, ուժե­ղացներ Հայաստա­նը տնտե­սա­կան ու ռազմա­կան առումով, այստեղ որակյալ զենք տեղադրեր, ընդ որում մեծ քանա­կի, ապա Ալիևը երբեք չէր համա­ձայնի այդպես խոսել ոչ հայե­րի հետ, ոչ էլ առա­վել ևս Ռուսաստա­նի։ Արցա­խում էլ Ռուսաստա­նը կունե­նար այն ազդե­ցությունը, որ ցանկա­նում էր, բայց ադրբե­ջանցի­նե­րը պարզա­պես վռնդե­ցին նրանց։

Դավիթ Ստե­փանյան

FactorTV‑ն զրուցել է ՄԱՀՀԻ փորձա­գետ, քաղա­քա­կան վերլուծա­բան Դավիթ Ստե­փանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օգոստո­սի 8‑ին կնքված համա­ձայնա­գի­րը, ինչպես նաև անդրա­դարձ է կատարվել դրա շուրջ եղած որոշ մեկնա­բա­նություննե­րի։

Դավիթ Ստե­փանյա­նը կարև­ո­րել է այդ համա­ձայնագրի ստո­րագրումը, հատկա­պես անդրա­դարձել այն բանին, որ ԱՄՆ‑ն ըստ էության Հայաստա­նը դիտում է որպես տեխնո­լո­գիա­կան կենտրոն, բայց իրեն մտա­հո­գում է այն, որ այդ համա­ձայնա­գիրն ու դրա­նում հնչած կետե­րը առայժմ դեկլա­րա­տիվ մակարդակ ունեն և ցանկա­լի է օր առաջ ավե­լի հստա­կեցնել հնա­րա­վոր ամեն ինչ, միա­ժա­մա­նակ նշե­լով, որ ինքը չի կիսում իշխա­նա­կան այն էյֆո­րիան, որ արդեն խաղա­ղություն հաստատվել է ու վերջ։ Ադրբե­ջա­նը պարզա­պես հիմա ենթարկվում է ամե­րիկյան խաղա­ղության օրա­կարգին ու ամե­րիկյան գործո­ղություննե­րի հետև­անքով այնպես է դառնում, որ Ադրբե­ջա­նին ևս արդեն ձեռնտու չէ Հայաստա­նի վրա հարձակվե­լը։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության կարծի­քի հետ համա­ձայն չէ, որ օգոստո­սի 8‑ը շատ  ավե­լի վատն է, քան նոյեմբե­րի 9‑ը։ Նոյեմբե­րի 9‑ով Հայաստա­նը պարտված էր, բայց միևնույն է կապի­տուլացված չէր։ Հիմա պետք չէ ու չի կարե­լի օոգոստո­սի 8‑ը, որ անհա­մե­մատ ավե­լի լավ պայմաններ է առա­ջարկում, նույնացնել նոյեմբե­րի 9‑ի հետ։ Նոյեմբե­րի 9‑ը առա­ջարկում էր, որ Հայաստա­նը իր տարածքը որպես միջանցք կտա Ադրբե­ջա­նին, մնա­ցածն էլ կհսկի Սյունի­քը։ Օգոստո­սի 8‑ը կարե­լի էր համե­մա­տել նոյեմբե­րի 9‑ի հետ, եթե այնտեղ իրա­կա­նություն դառնար այն, ինչ մի պահ նշել էր Թուրքիա­յում ԱՄՆ դեսպա­նը՝ 99 տարով ամե­րիկյան ինչ որ մասնա­վոր մարմնի վարձա­կա­լության տալու հետ կապված։ Հայկա­կան կողմը մերժեց այդ վարձա­կա­լության պայմա­նա­գի­րը, ուստի ստո­րագրված համա­ձայնագրում հստակ արձա­նագրված է, որ ամեն ինչ հիմնված է տարածքա­յին ամբողջա­կա­նության սկսզբունքի վրա։ Կարև­որ է այն, որ ապաշրջա­փակման շարունա­կությունը և սահմա­նա­զա­տումը շարունակվե­լու է, ընդ որում Սյունի­քից։

Քաղա­քա­գե­տը մի պահ վերհի­շեց 2021թ․ երբ ադրբե­ջանցի­նե­րը կարո­ղա­նում էին հայհո­յանքնե­րով ու փայտե­րով գալ ու ըստ էության տարածք օկուպացնել մեր սահմաննե­րի ներսում ու տարածված էր այն կարծի­քը, որ Նիկոլ Փաշինյա­նը չկրա­կե­լու հրա­ման է տվել։ Այդ օրե­րին մենք պարզա­պես աղերսում էինք ռուսնե­րին, որ գան ու մեզ փրկեն, Փաշինյանն էլ ողջ սահմա­նա­գի­ծը լցրել էր ռուսա­կան ռազմա­բա­զա­նե­րով, որ իբրև թե պիտի մեզ փրկեն, իսկ իրա­կա­նում դրանք շարունա­կում էին թուրքե­րի գործը և Հայաստա­նը որո­շել էին մաս մաս Փարուխացնեն։ Այն հարցին,թե ի վերջո այդ ի՞նչ պատա­հեց, որ Փաշինյա­նը մարսում է այդ ռազմա­բա­զա­նե­րի դուրս բերումը Հայաստա­նից, Հայաստա­նի մոտե­ցումը Արևմուտքին և այլն, Դավիթ Ստե­փանյանն ասաց, որ պատա­հեց Ուկրաի­նան և Պուտի­նի սխալ հաշվարկնե­րը։ ՌԴ նախա­գա­հի սխալ հաշվարկնե­րը, հատկա­պես ուկրաի­նա­կան պատե­րազմում հասցրին այն կետին, որ նրանց ճարտա­րա­պե­տությունը միանգա­մից փլվեց Հարա­վա­յին Կովկա­սում։ Սա է ամբողջը, այլ ինչ որ դավադրություններ չկան։ Պուտի­նի պլանն այն էր, որ մի քանի օրում գրա­վեն Կիևը, հետո հերթով նախկին ԽՍՀՄ երկրնե­րի առաջնորդնե­րին կանչեն ու ասեն, որ դուք այսինչ բանը այսպես կանեք ու հերթով կմտնեք Միութե­նա­կան պետություն, բայց Արևմտյան ջանքե­րով Ուկրաի­նան տապա­լեց ռուսա­կան ծրա­գի­րը։ Այդ հատուկ գործո­ղությունը, որ մի քանի օր պիտի տևեր, ձգվում է արդեն երեք տարուց ավել ու Աստված գիտե, թե դեռ ինչքան կտևի՝ Ռուսաստա­նի համար իմի­ջա­յին, նյութա­տեխնի­կա­կան ու տնտե­սա­կան, մարդկա­յին լրջա­գույն բեռ դառնա­լով։ Հենց դա կործա­նեց ռուսա­կան պլաններն այստեղ։ Մենք լավ օրից չէ, որ գնա­ցինք Վաշինգտոն և օգնություն խնդրե­ցինք։ Եթե Ռուսաստա­նը իրոք մեզ որպես դաշնա­կից դիտարկեր ու Հայաստա­նը վերա­ծեր ֆորպոստի, ուժե­ղացներ Հայաստա­նը տնտե­սա­կան ու ռազմա­կան առումով, այստեղ որակյալ զենք տեղադրեր, ընդ որում մեծ քանա­կի, ապա Ալիևը երբեք չէր համա­ձայնի այդպես խոսել ոչ հայե­րի հետ, ոչ էլ առա­վել ևս Ռուսաստա­նի։ Արցա­խում էլ Ռուսաստա­նը կունե­նար այն ազդե­ցությունը, որ ցանկա­նում էր, բայց ադրբե­ջանցի­նե­րը պազրա­պես վռնդե­ցին նրանց։ Ու հիմա զարմա­նա­լու բան այլևս չկա, որ ամեն ինչ այսպես ստացվեց։ Ռուսնե­րը իրենք իրենց ձախո­ղե­ցին ու ԱՄՆ‑ն էլ զբա­ղեցրեց այն դատարկ տեղը, որ թողե­ցին ռուսնե­րը։ 

Քաղա­քա­գե­տը միա­ժա­մա­նակ հավե­լեց, որ նոյեմբե­րի 9‑ը իրա­կա­նություն չի դարձել ու այլևս չի դառնա­լու, նույնիսկ եթե Հայաստա­նում ռուսա­մետ ուժեր, դիցուք Ռոբերտ Քոչարյա­նը իշխա­նության գան։ Նոյեմբե­րի 9‑ը ոչ միայն հայե­րով, այլև ադրբե­ջանցի­նե­րով է պայմա­նա­վորված, իսկ նրանք համա­ձայն չեն նոյմե­բե­րի 9‑ին ու ռուսներն այսօր այլևս ի զորու չեն որևէ մեկին որևէ բան ստի­պել։ Այո, հնա­րա­վոր է տեսա­կան առումով, որ Հայաստա­նում նաև ռուսա­մետ ուժեր գան իշխա­նության, բայց իրա­կա­նում շատ փոքր է այդ հնա­րա­վո­րությունը, հաշվի առնե­լով, որ 2026‑ի ընտրություննե­րին ընդա­ռաջ ոչ միայն իշխա­նությունն է ուժե­ղացնում իր դիրքե­րը, այլև առա­ջա­ցել է նոր ընդդի­մա­դիր շարժում՝ Սամվել Կարա­պետյա­նի գլխա­վո­րությամբ, որը պայքա­րե­լու է Սերժ Սարգսյա­նի ու Ռոբերտ Քոչարյա­նի դեմ՝ նրանց ձայնե­րը ստա­նա­լու համար։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ