Արցախցիների մեծամասնությունը շատ սթափ պատկերացնում է ընդհանուր իրավիճակը, ուստի չի տրվի ընդդիմությանն ու չի մասնակցի դրսի ուժերի կողմից կազմակերպվող նրանց քաղաքական խաղերին։
Բարդուղ Գալստան
1inTV-ն զրուցել է քաղաքագետ Բարդուղ Գալստանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՅԴ կողմից սեպտեմբերի 2-ին հրավիրվող մեծ հանրահավաքը, որի ընթացքում, ըստ հայտարարության, կազմակերպիչները իրենց բողոքն են հայտնելու օգոսոտսի 8-ին Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման ընթացքում ստորագրված համաձայնությանը։ Դրանից բացի Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հոդված է հրապարակել, որում նշվում է, որ օգոստոսի 8-ը հաջողություն էր դիվանագետների համար, բայց Արցախի ժողովրդի դեպքում դա նշանակում է պարզապես անհետացում և իրավունքների ջնջում։
Բարդուղ Գալստյանն իր խոսքում նշեց, որ ինքը համաձայն չէ ՀՀ իշխանությունների հետ Արցախի թեման այդպես ամբողջական փակելու և մոռացության տալու հարցում, բայց նաև հաշվի առնել է պետք, որ ցանկացած իշխանություն ինքն է իր քաղաքականությունը մշակում և պետք չէ ամեն անգամ հատուկ հավաք անել և փորձել ներիշխանական պայքարը տեղավորել ազգային հարցի կոնտեքստում։ Առհասարակ Դաշնակցությունը միշտ աչքի է ընկել իր ծայրահեղությամբ և դա դեռևս ոչ մի լավ բանի չի բերել։ Հենց 2023-ին Դաշնակցության ուղղորդմամբ ու ցուցմամբ տեղի ունեցավ Արցախում իշխանափոխություն, որն էլ բերեց Արցախի ամբողջական կորստի։ Հիմա շարունակել Արցախի ու արցախցիների հարցը օգտագործել սեփական շահերի համար, նշանակում է ցնցումների տակ դնել առանց այն էլ դեռևս անկայուն խաղաղությունը։
Քաղաքագետը նշեց, որ համեմատության համար եթե վերցնենք նոյեմբերի 9-ը և օգոսոտոսի 8-ը, ապա ընդդիմությունը հայտարարում էր, որ նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա է, բայց հիմա կոչ է անում բոյկոտել օգոստոսի 8-ը և վերադառնալ նոյեմբերի 9-ին բացառապես այն պատճառով, որ դա ռուսական պրոյեկտ չէ։ Այլ պատճառ չկա։ Գալստյանը հույս հայտնեց, որ արցախցիների մեծամասնությունը շատ սթափ պատկերացնում է ընդհանուր իրավիճակը, ուստի չի տրվի ընդդիմությանն ու չի մասնակցի դրսի ուժերի կողմից կազմակերպվող նրանց քաղաքական խաղերին։ Ինչ վերաբերում է Արցախի վերադարձին կամ արցախցիների իրավունքների վերականգնմանը, ապա այո՛, դրանք կարևոր հարցեր են, բայց ներկայումս հազիվ թե հնարավոր են ՀՀ ջանքերով ինչ որ լուծում տալ, ուստի ապագայում, երբ բավարար չափով ռեսուրսներ կլինեն, ապա այդ դեպքում կարելի է արցախցիների՝ իրենց պատմական հայրենիքում իրավունքների վերականգնման հարց դնել։
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանում գոյություն ունեցող ընդդիմադիր այս գործունեությունը ղեկավարվում է Մոսկվայից ու ռուսներն ամեն ինչ անում են, որ որ գոնե Հայաստանում պահպանեն իրենց ազդեցությունը։ Ադրբեջանում նրանք չկարողացան պահպանել իրենց լծակները, թեև ամեն ինչ արեցին նրանց սիրաշահելու համար։ 2020-ի պատերազմը ռուսների գիտությամբ էր, ինչպես նաև 2023-ի Արցախի հայաթափումը։ Հենց ադրբեջանցիներն են հայտարարել, որ 2023-ի դեպքերը տեղի են ունեցել ռուսների տեղեկացվածության ու համաձայնության պայմաններում, ուստի զարմանալի է, թե ինչո՞ւ է Հայաստանը դեռևս շարունակում մնալ ՀԱՊԿ կազմում, ինչո՞ւ է Հայաստանում դեռևս շարունակում մնալ ռուսական ռազմաբազա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
