19.3 C
Yerevan

Հայաստա­նի Ռազմա­վա­րա­կան Նշա­նա­կությունը


2‑րդը վերա­բե­րում է էներգե­տիկ անվտանգության ոլորտում գործընկե­րությա­նը, որը ոչ միայն նոր ատո­մա­կա­յա­նի կառուցման, այլ Հայաստա­նի ողջ էներգաարտադրության ու մատա­կա­րարման համա­կարգի արդիա­կա­նացման մասին է։

Ստյո­պա Սաֆարյան

ՀՀ Կառա­վա­րությունը հրա­պա­րա­կել է ՀՀ‑ի և ԱՄՆ‑ի միջև ստո­րագրված փոխըմբռնման 3 հուշագրե­րը, որոնք վերա­բե­րում են ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության երեք ոլորտում ռազմա­վա­րա­կան գործընկե­րության և համա­գործակցության խորացմա­նը։

1‑ինը ԱԲ‑ի եւ կիսա­հա­ղորդիչնե­րի ոլորտում նորա­րա­րա­կան գործընկե­րության մասին է, որը կիսա­հա­ղորդիչնե­րի, միկրոսխե­մա­նե­րի, էլեկտրո­նա­յին արդյունա­բե­րության ոլորտում այնպի­սի հեռանկար են ուրվագծում, որը դժվար էր պատկե­րացնել։ Փաստա­ցի, ԱՄՆ‑ի կողմից խաղադրույք է կատարվում Հայաստա­նի վրա՝ որպես ապա­գա­յում կիսա­հա­ղորդիչնե­րի ու չիպե­րի արտադրության գլո­բալ մատա­կա­րար։ Սրան էլ հավե­լած ԱԲ տարա­ծաշրջա­նա­յին սերվե­րի հիմնումը Հայաստա­նում։ 

2‑րդը վերա­բե­րում է էներգե­տիկ անվտանգության ոլորտում գործընկե­րությա­նը, որը ոչ միայն նոր ատո­մա­կա­յա­նի կառուցման, այլ Հայաստա­նի ողջ էներգաարտադրության ու մատա­կա­րարման համա­կարգի արդիա­կա­նացման մասին է։ 

3‑րդը «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծի կարո­ղություննե­րի զարգացման ոլորտում գործընկե­րության մասին է, որը Հայաստա­նի առա­ջարկած “Խաղա­ղության նախա­գի­ծը” դարձնում է նաև ԱՄՆ‑ի ստրա­տե­գիա­կան նպա­տա­կը։ Հատկանշա­կան է, որ սա արդեն երրորդ փաստա­թուղթն է, որը ստո­րագրվել է 2025թ․-ին, և շեշտում է ԱՄՆ կառա­վա­րության “աներկբա աջակցությունը Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը, տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը եւ դրա միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րի անխախտե­լիությա­նը”, որը նշա­նա­կում է, որ Հայաստա­նի և տարա­ծաշրջա­նա­յին հաղորդուղի­նե­րի ապա­շարջա­փա­կումը պետք է ենթարկվի այդ սկզբունքնե­րին։ 

Այս երեք ոլորտնե­րում ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը էապես ավե­լացնե­լու է Հայաստա­նի անվտանգության ու պաշտպանվա­ծության մակարդա­կը։

Իհարկե, սրանք դեռ հուշագրեր են, որոնք 4 տարի­նե­րի ընթացքում պետք է միս ու արյուն ստա­նան կոնկրետ պայմա­նագրե­րով։ Այս առումով կարև­որ է, որ որևէ հապա­ղում, տեղատվություն ու անգործություն չլի­նի։

Ի դեպ, ՀՀ իշխա­նություննե­րը բավա­կան հնա­րամտո­րեն են լուծում նաև իրենց ռսահպա­տակ ընդդի­մության հարցե­րը։ Ստո­րագրում է ինչ-որ բան, որը մի ընթացք գաղտնի է պահում, ընդդի­մությունը ամե­նաանհա­վա­նա­կան հեքիաթներն է հորի­նում դրանց հրե­շա­վոր բովանդա­կության մասին, հետո, շրխկ, դույլով սառը ջուր է լցնում գլխնե­րին ու պարզվում է, որ կարև­որ, Հայաստա­նի շահե­րից բխող գործարքներ են․․․ Որովհետև փողից բացի ուղեղ էլ պետք է ունե­նալ․․․

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/1AwdAJxqVx/

Առնչվող Հոդվածներ