21.4 C
Yerevan

Վասն Վրթա­նես Առաջնորդի

Արցա­խի թեմի առաջնորդի համար «բարե­րարնե­րը» Երեւա­նի Բաղրամյան պողո­տա­յի վրա գրա­սենյակ են վարձել կամ անհա­տույց տրա­մադրել, որպեսզի նա ի՞նչ անի: Ոչինչ, մի քանի դաշնակցա­կա­նի կանանց աշխա­տանքով ապա­հո­վի: Այդպես էլ Արցախն են «պահել»:

Վահրամ Աթա­նեսյան

Չէ, դուք պատկերացնու՞մ եք, 2021 թվա­կա­նին Արցա­խի թեմի առաջնորդը Մաճկա­լա­շե­նում թեմին պատկա­նող տան վերա­նո­րո­գում է պատվի­րել, որի արժե­քը կազմել է  16,5 միլիոն դրամ: Ես չեմ ասում, կապա­լա­ռու շինկազմա­կերպության տնօ­րենն է ֆեյսբուքում բաց նամա­կով դիմել Ամեն հայոց կաթո­ղի­կո­սին, չվճարված գումարն է խնդրում: Ինքը գործն ավարտին է հասցրել, հանձնում-ընդունում է եղել եւ այլն: Ի՞նչ կպա­տասխա­նի Գարե­գեին Բ Ամե­նա­յան հայոց կաթո­ղի­կո­սը՝ գուցե կիմա­նանք, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ ոչ: 

Բայց դուք երեւույթը գնա­հա­տեք. Մաճկա­լա­շե­նը, որտեղ Ամա­րա­սի վանքն է, քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո թշնա­մու բանա­կի դիրքե­րից մի քանի հարյուր մետր հեռա­վո­րության վրա էր:  Երբ Հակո­բա­վանքի «վերա­կանգնումն» էր սկսվել, գրե­ցի, որ վանքը յոթ հարյուր տարի դիմա­ցել է, մի փոքր էլ կսպա­սի, կարեւո­րը հայ բնակչությունն Արցա­խում պահե­լու, նրա անվտանգությունը եւ իրա­վունքնե­րը երաշխա­վո­րե­լու խնդիրն է: Եւ հերթա­կան անգամ դարձա աչքի փուշ: Հիմա բռնա­գաղթված, շինկազմա­կերպության  սեփա­կա­նա­տի­րոջ գումարներն ո՞վ է վերա­դարձնե­լու: Տասնվե­ցուկես միլիոն դրա­մով նա մարզա­յին մի բնա­կա­վայրում կարող է տուն գնել: Նա հիմա վարձով ապրում է Ապա­րա­նում: Իսկ Արցա­խի թեմի առաջնորդի համար «բարե­րարնե­րը» Երեւա­նի Բաղրամյան պողո­տա­յի վրա գրա­սենյակ են վարձել կամ անհա­տույց տրա­մադրել, որպեսզի նա ի՞նչ անի: Ոչինչ, մի քանի դաշնակցա­կա­նի կանանց աշխա­տանքով ապա­հո­վի: Այդպես էլ Արցախն են «պահել»: Թեմի առաջնորդը բռնա­գաղթից կես տարի առաջ է հոտը թողել անհո­վիվ: Իսկ նախկի­նը հինգ տարի է՝ Լոս-Անջե­լո­սում «սպա­սում է սրտի վիրա­հա­տության իր հերթին»: 

Մի քանի օր առաջ տաքսի էի պատվի­րել, պարզվեց, որ վարորդը Ստե­փա­նա­կերտից է, ոստի­կա­նության նախկին աշխա­տա­կից: Պատմեց, որ Տերյան փողո­ցի վրա մի քանի ամիս սրտի կանգ է ունե­ցել, շտապ հասցրել են առա­ջին հիվանդա­նոց: Ծանր վիրա­հա­տությունից հետո ստիպված օրը մի քանի ժամ դարձյալ աշխա­տանքի է դուրս գալիս: «Հացի, դեղե­րի փող ա լինում»,- ասաց: Ոչ ոք նրա տեղը չգի­տի: Կարեւո­րը՝ Արցա­խի թեմի առաջնորդը շքեղ նստա­վայր ունե­նա եւ մարդկանց քարո­զի, որ պարտա­դիր հանրա­հա­վա­քի գնան եւ «Նի-կոլ, դա-վա-ճա՜ ն» ասեն:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ