16.8 C
Yerevan

Երև­ա­նի Նուրբ Եվ Հմուտ Դիվա­նա­գի­տությունը

Ինչ որ չափով գուցե հակա­սություն ընկալվի Հայաստա­նի գործո­ղություննե­րում, երբ միա­ժա­մա­նակ փորձ է արվում խոսել Չինաստա­նի ու ԱՄՆ‑ի, Ռուսաստա­նի ու Հնդկաստա­նի, նաև Պակիստա­նի հետ, բայց դա ոչ թե պարզա­պես դիվա­նա­գի­տա­կան խառնաշփոթ է, այլ նուրբ ու հմուտ դիվա­նա­գի­տա­կան խաղ։ Պակիստա­նը միակ ու վերջին պետությունն էր, որը չէր ճանա­չել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը և այժմ կողմե­րը պատրաստա­կա­մություն են հայտնել միմյանց հետ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տել՝ տարածքա­յին անձեռնմխե­լիության, միմյանց ներքին գործե­րին չմի­ջամտե­լու սկզբունքներն ընդունե­լով։

Գեորգի Թումասյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Գերորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության որոշ գործո­ղություններ։

Գեորգի Թումասյա­նը շնորհա­վո­րել է ՀՀ արտգործնա­խա­րա­րությա­նը՝ նշե­լով, որ Պակիստա­նի հետ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ ձեռք բերե­լու կոմյունի­կեի ստո­րագրումը շատ կարև­որ և խոշոր հաղթա­նակ էր հայե­րի ու Հայաստա­նի համար։ Մենք Պակիստա­նի հետ հարա­բե­րություններ հաստա­տելլով կաորղա­նում ենք առա­ջին հերթին թուլացնել այն լարվա­ծությունը, որ կա Հայաստա­նի հանդեպ՝ միա­ժա­մա­նակ նաև ցույց տալով, որ Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի համա­տեքստում ստո­րագրված օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը ոչ թե պարզա­պես համա­ձայնա­գիր է, այլ հստակ աշխա­տող գործիք։ Ադրբե­ջա­նը հարա­բե­րություններ ունի Հնդկաստա­նի հետ, մենք ինչո՞ւ չպետք է հարա­բերվենք Պակիստա­նի հետ։ Պակիստա­նին Հայաստա­նից առանձնացնում է միայն Իրա­նը։ Պակիստա­նը 83 անգամ ավե­լի շատ բնակչություն ունի, քան Հայաստա­նը։ Հայաստա­նը կարև­որ դիվա­նա­գի­տա­կան հաղթա­նակ է տարել և դա աջակցություն  է ստա­ցել նաև մի շարք կարև­որ աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի կողմից։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Հայսատնի ներկա­յիս քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան ռեսուրսնե­րը թույլ չեն տալիս ազա­տո­րեն անե­լու ինչ ցանկա­նում է և Հայաստա­նը ստիպված է անել առա­ջին հերթին անհրա­ժեշտը։ Այո,՛ ինչ որ չափով գուցե հակա­սություն ընկալվի Հայաստա­նի գործո­ղություննե­րում, երբ միա­ժա­մա­նակ փորձ է արվում խոսել Չինաստա­նի ու ԱՄՆ, Ռուսաստա­նի ու Հնդկաստա­նի, նաև Պակիստա­նի հետ, բայց դա ոչ թե պարզա­պես դիվա­նա­գի­տա­կան խառնաշփոթ է, այլ նուրբ ու հմուտ դիվա­նա­գի­տա­կան խաղ։ Պակիստա­նը միակ ու վերջին պետությունն էր, որը չէր ճանա­չել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը և այժմ կողմե­րը պատրաստա­կա­մություն են հայտնել միմյանց հետ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տել՝ տարածքա­յին անձեռնմխե­լիության, միմյանց ներքին գործե­րին չմի­ջամտե­լու սկզբունքներն ընդունե­լով։ Անշուշտ հիմա կսկվեն նաև երկկողմ աշխա­տանքներ դեսպա­նատներ բացե­լու առումով։ Պակիստա­նի հետ հարա­բե­րություննե­րի հաստա­տումով Հայաստա­նը վերջնա­կա­նա­պես դուրս է գալիս ամեն տեսակ մեկուսա­ցումից, դառնում կարև­որ գործոն։ Հայսա­տա­նը նաև ռազմա­վա­րա­կան հարա­բե­րություններ հաստա­տեց Չինաստա­նի հետ, հավասրաը-հավա­սա­րի հետ սկզբուքննե­րով։

Թումասյա­նը հույս հայտնեց, որ Հայաստան-Պակիստան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը հաջորդե­լու է Հայաստան-Ադրբե­ջան, Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րը։ Կարև­որ է սահմա­նի բացումը, դիվա­նա­գի­տա­կան կանո­նա­կարգված հարա­բե­րություննե­րի հաստա­տումն ու սկսումը։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ այն, ինչ չկա­րո­ղա­ցավ անել Վրաստա­նը, անում է Հայաստա­նը։ Հայաստա­նը խոսում է կողմե­րի հետ և ցույց տալիս, որ մի կողմի հետ խոսե­լը չի նշա­նա­կում ընդդի­մա­նալ մյուս կողմին, իսկ Վրաստա­նը դա չկա­րո­ղա­ցավ անել։ Վրաստա­նը հիմա պրո­ռուսա­կան երկիր է և դրա հետև­անքնե­րը արդեն իսկ զգա­լի են։ Վրաց միլիարդա­տեր Իվա­նաշվի­լին մեծ սխալ գործեց իր հսկա­կա­նա­կան շինա­րա­րա­կան ծրա­գի­րը չինա­ցի­նե­րին հանձնե­լով, նա պետք է ձգտեր դեպի արևմուտք։ Առհա­սա­րակ բոլո­րի հետ նորմալ հարա­բե­րություննե­րը կարև­որ են․ ՉԻնաստա­նի հետ ևս, բայց պետք է հաշվի առնել այն, որ Չինաստա­նը սովո­րություն ունի դիմա­ցի երկրին բավա­կան մեծ պարտքե­րի տակ դնե­լու։ Հատկա­պես բանլակնյան երկրնե­րում չինա­ցի­նե­րը մեծ շինա­րա­րություններ են իրա­կա­նացնում, հետո դա որպես պարտք են թողնում տվյալ երկրի վրա, որը շարունա­կա­բար մեծացնում է իր ծավա­լը, իսկ Հայաստա­նի դեպքում շատ խելա­ցի քայլ է Հավա­քա­կան Արևմուտքի հետ աշխա­տե­լու արդեն իսկ հաջողված փորձը, քանի որ այն միայն ուժե­ղացնում է Հայաստա­նի անվտանգությունն ու ինքնուրույնությունը։

Դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րից խուսա­փել պետք չէ։ Ցանկա­ցած խնդիր լուծե­լու, ցանկա­ցած խնդիր հասկա­նա­լու համար նախ հարկա­վոր է խոսել, իսկ երբ խոսակցությունը ստացվում է, ապա ստացվում է նաև այդ խնդրի հանդեպ ադեկվատ վերա­բերմունքի ցուցա­բե­րումը։   

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ