Հայաստան

Երևանի Նուրբ Եվ Հմուտ Դիվանագիտությունը

Ինչ որ չափով գուցե հակասություն ընկալվի Հայաստանի գործողություններում, երբ միաժամանակ փորձ է արվում խոսել Չինաստանի ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Հնդկաստանի, նաև Պակիստանի հետ, բայց դա ոչ թե պարզապես դիվանագիտական խառնաշփոթ է, այլ նուրբ ու հմուտ դիվանագիտական խաղ։ Պակիստանը միակ ու վերջին պետությունն էր, որը չէր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը և այժմ կողմերը պատրաստակամություն են հայտնել միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ տարածքային անձեռնմխելիության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներն ընդունելով։

Գեորգի Թումասյան

1inTV-ն զրուցել է քաղաքագետ Գերորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ գործողություններ։

Գեորգի Թումասյանը շնորհավորել է ՀՀ արտգործնախարարությանը՝ նշելով, որ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ձեռք բերելու կոմյունիկեի ստորագրումը շատ կարևոր և խոշոր հաղթանակ էր հայերի ու Հայաստանի համար։ Մենք Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելլով կաորղանում ենք առաջին հերթին թուլացնել այն լարվածությունը, որ կա Հայաստանի հանդեպ՝ միաժամանակ նաև ցույց տալով, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում ստորագրված օգոստոսի 8-ի համաձայնագիրը ոչ թե պարզապես համաձայնագիր է, այլ հստակ աշխատող գործիք։ Ադրբեջանը հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, մենք ինչո՞ւ չպետք է հարաբերվենք Պակիստանի հետ։ Պակիստանին Հայաստանից առանձնացնում է միայն Իրանը։ Պակիստանը 83 անգամ ավելի շատ բնակչություն ունի, քան Հայաստանը։ Հայաստանը կարևոր դիվանագիտական հաղթանակ է տարել և դա աջակցություն  է ստացել նաև մի շարք կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։

Քաղաքագետը նշեց, որ Հայսատնի ներկայիս քաղաքական-դիվանագիտական ռեսուրսները թույլ չեն տալիս ազատորեն անելու ինչ ցանկանում է և Հայաստանը ստիպված է անել առաջին հերթին անհրաժեշտը։ Այո,՛ ինչ որ չափով գուցե հակասություն ընկալվի Հայաստանի գործողություններում, երբ միաժամանակ փորձ է արվում խոսել Չինաստանի ու ԱՄՆ, Ռուսաստանի ու Հնդկաստանի, նաև Պակիստանի հետ, բայց դա ոչ թե պարզապես դիվանագիտական խառնաշփոթ է, այլ նուրբ ու հմուտ դիվանագիտական խաղ։ Պակիստանը միակ ու վերջին պետությունն էր, որը չէր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը և այժմ կողմերը պատրաստակամություն են հայտնել միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ տարածքային անձեռնմխելիության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներն ընդունելով։ Անշուշտ հիմա կսկվեն նաև երկկողմ աշխատանքներ դեսպանատներ բացելու առումով։ Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումով Հայաստանը վերջնականապես դուրս է գալիս ամեն տեսակ մեկուսացումից, դառնում կարևոր գործոն։ Հայսատանը նաև ռազմավարական հարաբերություններ հաստատեց Չինաստանի հետ, հավասրաը-հավասարի հետ սկզբուքններով։

Թումասյանը հույս հայտնեց, որ Հայաստան-Պակիստան հարաբերությունների կարգավորմանը հաջորդելու է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Կարևոր է սահմանի բացումը, դիվանագիտական կանոնակարգված հարաբերությունների հաստատումն ու սկսումը։

Քաղաքագետը նշեց, որ այն, ինչ չկարողացավ անել Վրաստանը, անում է Հայաստանը։ Հայաստանը խոսում է կողմերի հետ և ցույց տալիս, որ մի կողմի հետ խոսելը չի նշանակում ընդդիմանալ մյուս կողմին, իսկ Վրաստանը դա չկարողացավ անել։ Վրաստանը հիմա պրոռուսական երկիր է և դրա հետևանքները արդեն իսկ զգալի են։ Վրաց միլիարդատեր Իվանաշվիլին մեծ սխալ գործեց իր հսկականական շինարարական ծրագիրը չինացիներին հանձնելով, նա պետք է ձգտեր դեպի արևմուտք։ Առհասարակ բոլորի հետ նորմալ հարաբերությունները կարևոր են․ ՉԻնաստանի հետ ևս, բայց պետք է հաշվի առնել այն, որ Չինաստանը սովորություն ունի դիմացի երկրին բավական մեծ պարտքերի տակ դնելու։ Հատկապես բանլակնյան երկրներում չինացիները մեծ շինարարություններ են իրականացնում, հետո դա որպես պարտք են թողնում տվյալ երկրի վրա, որը շարունակաբար մեծացնում է իր ծավալը, իսկ Հայաստանի դեպքում շատ խելացի քայլ է Հավաքական Արևմուտքի հետ աշխատելու արդեն իսկ հաջողված փորձը, քանի որ այն միայն ուժեղացնում է Հայաստանի անվտանգությունն ու ինքնուրույնությունը։

Դիվանագիտական հարաբերություններից խուսափել պետք չէ։ Ցանկացած խնդիր լուծելու, ցանկացած խնդիր հասկանալու համար նախ հարկավոր է խոսել, իսկ երբ խոսակցությունը ստացվում է, ապա ստացվում է նաև այդ խնդրի հանդեպ ադեկվատ վերաբերմունքի ցուցաբերումը։   

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *