17.6 C
Yerevan

Տարբե­րել Քաղա­քա­կան Իշխա­նությունն Ու Պետա­կան Ինքիշխա­նությունը

Հայաստա­նը օգոստո­սի 8‑ի նախնա­կան համա­ձայնագրով ըստ էության ջնջեց  նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը, Հայաստա­նը դուրս է եկել շրջա­փա­կում-մեկուսա­ցումից։ Հայաստա­նին «փրկե­լու դարաշրջանն ավարտվել է»։ Հայաստա­նը հիմա ինքն է գործոն և իր ճակա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու մեծ հնա­րա­վո­րություն ունի։

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի ցրումը, Ֆրանսիա­յի դերա­կա­տա­րումը, ինչպես նաև ՀՀ ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նությանն առնչվող մի շարք երև­ույթներ։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գիրն ինքն իրե­նով արդեն իսկ նշա­նա­կում էր Մինսկի խմբի վերջը և Ֆրանսիան էլ իր կողմից որևէ ջանք չի գործադրել դա պահպա­նե­լու համար։ Առհա­սա­րակ վերջին մի քանի տարին Ֆրանսիան այստեղ դերա­կա­տա­րում ունի ոչ թե որպես Մինսկի համա­նա­խա­գահ, այլ որպես Ֆրանսիա։ Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նին՝ քաղա­քա­գե­տը հիշեց, որ ՌԴ նախա­գա­հի պաշտո­նում ընտրվե­լուց ի վեր Վլա­դի­միր Պուտի­նը մեկ նպա­տակ է ունե­ցել այս տարա­ծաշրջա­նի հետ կապված՝ պահել իր ազդե­ցության ոլորտում և հատկա­պես Հայաստա­նը։ Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րը որևէ ջանք չեն գործադրել դրա­նից խուսա­փե­լու համար և Հայաստա­նի ռազմա­քա­ղա­քա­կան կշիռն ընկել է, խիստ է ընկել։ Հիմա, երբ Հայաստա­նը օգոստո­սի 8‑ի նախնա­կան համա­ձայնագրով ըստ էության ջնջեց  նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը, Հայաստա­նը դուրս է եկել շրջա­փա­կում-մեկուսա­ցումից։ Հայաստա­նին «փրկե­լու դարաշրջանն ավարտվել է»։ Հայաստա­նը հիմա ինքն է գործոն և իր ճակա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու մեծ հնա­րա­վո­րություն ունի։ Քաղա­քա­գե­տը նաև նշեց ԵՄ ու Միացյալ Նահանգնե­րի այն մեծ դերի մասին, որ նրանք ունեն տարա­ծաշրջա­նում կայունա­ցումը պահե­լու, ուժե­ղացնեու հետ կապված։

Կայծ Մինասյա­նը մեծ անդրա­դարձ կատա­րեց Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքին՝ համոզված լինե­լով, որ Հայաստա­նում, հատկա­պես ընդդի­մության շրջա­նակնե­րում պետք է չափից ավե­լի խորա­գետ լինեն՝ տեղի ունե­ցա­ծը հասկա­նա­լու և աժև­ո­րե­լու համար։ Նրանք կանգնած են երկընտրանքի առջև՝ մի կողմից պիտի շարունա­կեն իրեն հակաիշխա­նա­կան պահվածքը՝ հուսա­լով ինչ որ բեկում մտցնել կամ նորից անցնել խորհրդա­րան, ինչի շանսե­րը քաղա­քա­գե­տը ցածր համա­րեց, կամ էլ ընդունել իրենց սխալնե­րը, որը հավա­սար է քաղա­քա­կան ինքնասպա­նության։ Բայց մյուս տարբե­րակն էլ չկա։ Օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրից մի քանի շաբաթ անց Երև­ա­նում տեղի ունե­ցան ձերբա­կա­լություններ, դավադրության բացա­հայտումներ։ Ընդդի­մությունը վստա­հա­բար տեղյակ էր, որ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև ինչ որ փոխըմբռնման համա­ձայնա­գիր կամ նման մի բան ստո­րագրվի և նրանց ուզա­ծը հավա­նա­բար այն էր, որ երկրում քաոս ու դժվա­րություններ ստեղծեն, խափա­նեն նորմալ իրա­վի­ճա­կը՝ վիժեցնե­լով նաև հանդի­պումն ու պայմա­նա­վորվա­ծություննե­րը։ Բայց դա տեղի չունե­ցավ ու ընդդի­մությունը սկսեց հայտա­րա­րել, որ ահա վաճա­ռում են, ծախում են։ Հետա­գա­յում երև­աց նաև այդ ամե­նի կեղծ լինե­լու փաստը։ Մինչ այդ ՀՀ խորհրդա­րա­նա­կան  ընդդի­մության հույսը Դոնալդ Թրամփն էր, որովհետև, նրանք կարծում էին, որ եթե Թրամփը Պուտի­նի հետ զրուցում է, ապա Թրամփը ինչ որ ռուսա­մետ բան է անե­լու, որը հարմար է լինե­լու իրենց ու իրենց օրա­կարգին։ Բայց նախա­գահ Թրամփը ոչ թե իր անձնա­կան ցանկություններն է իրա­կա­նացնում, այլ ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նության հայե­ցա­կարգում ամրագրված ամե­րիկյան շահը, որը հիմա համա­պա­տասխա­նում է հայկա­կան շահե­րին։

Քաղա­քա­գե­տը օրի­նակ բերեց Ֆրանսիան՝ նշե­լով, որ դեռևս նախորդ տարի այն կարծիքն էր արտա­հայտել, որ Ֆրանսիա­յում, քանի որ նախա­գա­հը Խորհրդա­րա­նում մեծա­մասնություն չունի, ապա փորձ է արվե­լու այդ լարված վիճա­կը շտկե­լու համար վստա­հության քվե ստա­նալ խորհրդա­րա­նից, բայց այդ ամե­նը որևէ կերպ բացա­սա­բար չի ազդե­լու Հայաստան-Ֆրանսիա հարա­բե­րություննե­րի վրա։ Ֆրանսիա­նում շատ լավ տարբե­րում են իշխա­նության բառի երկու տարբե­րակնե­րը՝ քաղա­քա­կան իշխա­նություն և պետա­կան ինքնիշխա­նություն։ Հայաստա­նում դեռևս դա լավ չեն պատկե­րացնում և հատկա­պես ընդդի­մության մակարդա­կով շարունա­կում են քաղա­քա­կան իշխա­նությունը և պետա­կան ինքնիշխա­նությունը նույնացնել ու քաղա­քա­կան իշխա­նության դեմ պայքա­րե­լով՝ ըստ էության պայքա­րում են պետա­կան ինքիշխա­նության դեմ։ Կայծ Մինասյա­նը նշեց, որ ֆրանսե­րե­նով այդ եզրույթնե­րը ավե­լի կիրա­ռա­կան արտա­սա­նություն ունեն, հայե­րե­նում պետք է ամրագրել այդ բառը և դա մտցնել մեր քաղա­քա­կան օրա­կարգ։

Քաղա­քա­գե­տը նաև խիստ քննա­դա­տեց խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությա­նը՝ նշե­լով, որ նրանք նույնիսկ իրա­վունք չունեն օգտա­գործե­լու «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» բառե­րը, քանի որ իրենք են հենց ծախել Հայաստա­նը ռուսնե­րին„ ամեն ինչ տվել նրանց։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ