ՄԵՐ ՈՒՂԻՆ

Կանադացի «Իսակովը» Եվ Իմ «Թյուրքատյացությունը»

Ալիեւին չհակադարձելու համար, հայ մտավորականը փաստորեն ինձ մեղադրել է հակաադրբեջանականության մեջ եւ համարել, որ դա Հայաստանի համար սպառնալիք է: Այսինքն, ավելի պացիֆիստ է գտնվել, քան՝ գործող իշխանությունը, քանի որ վերջինս հարկ եղած դեպքում շատ կտրուկ եւ կոշտ է պատասխանում Ալիեւին:

Վահրամ Աթանեսյան

Հանրային հեռուստատեսության «Մեծ բանավեճ» հաղորդմանը բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը խոսել է Ադրբեջանում հայատյացության մասին, ինչին հակադարձել եմ, որ Հայաստանում էլ Ադրբեջանի մասին մի առանձնակի հանդուրժողականություն չկա: Նա հարցրել է՝ ո՞վ է Հայաստանում հակադրբեջանականություն քարոզում, պատասխանել եմ՝ ես,- եւ մինչեւ վերջնական խաղաղություն չհաստատվի, մնալու եմ այդպիսին:

Հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր մարդիկ ականատես են, թե այս պատասխանից հետո ինչ է ասել Մարինե Պետրոսյանը. «Ձեր հայտարարությունն Ադրբեջանը կօգտագործի Հայաստանի դեմ»: Մի կողմ թողնենք այն, որ իշխանություններին քննադատելով Ալիեւին չհակադարձելու համար, հայ մտավորականը փաստորեն ինձ մեղադրել է հակաադրբեջանականության մեջ եւ համարել, որ դա Հայաստանի համար սպառնալիք է: Այսինքն, ավելի պացիֆիստ է գտնվել, քան՝ գործող իշխանությունը, քանի որ վերջինս հարկ եղած դեպքում շատ կտրուկ եւ կոշտ է պատասխանում Ալիեւին:

Բայց շարունակությունն ավելի հետաքրքիր է: Անցյալ շաբաթ ֆեյսբուքում ինձ նամակ է գրում ոմն Իսակով, ներկայանում  է որպես Բաքվից փախստական կես –հրեա, կես-հայ, որ «հայերեն մի քիչ հասկանում է, որովհետեւ մայրը երեւանցի հայուհի է»: Ներկայացնում է «Մեծ բաանվեճի» այդ հատվածը, որտեղ իմ խոսքը թարգմանված է ռուսերեն, խնդրում է, որ յութուբյան իր ալիքի համար հարցազրույց տամ:

«Իսակովի» էջի թռուցիկ դիտարկումը, որտեղ վիրավորական արտահայտություններ կան «Նախիջեւան-Գարդմանք» հայրենակցական միության նախագահ Վիլեն Գաբիրելյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ այլոց հասցեին,- ընդ որում՝ հատուկ ընդգծված է, որ նրանք ՔՊ-ական եւ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից են,- թույլ են տալիս եզրակացնել, որ գործ ունեմ ոչ թե Կանադա արտագաղթած բաքվեցի կես-հրեա, կես-հայի, այլ՝ ադրբեջանական

քարոզչության ներկայացուցչի հետ:

Պայմանավորված ժամին, երբ նա կապվում է, որպեսզի ներկայացնի «հարցաշարը», պատասխանում եմ, որ հարցազրույց չեմ տա, քանի որ ինքը ոչ թե անկողմնակալ դեմք եւ հայ-ադրբեջանական հանրային երկխոսության աջակից է, այլ՝ հակահայկական քարոզչության ծպտված գործիչ: «Իսակովն», իհարկե, զարմանք է խաղում, խնդրում, որ մեկ օրինակ բերեմ, պատասխանում եմ, որ ինքը Հայաստանն անվանել է «տարածաշրջանի կույր աղիք», ես նման մարդու հետ խոսելիք չունեմ:

Այստեղ «կես-հրեա, կես-հայի» նյարդերը տեղի են տալիս եւ նա առարկում է. «Բայց չէ՞ որ ես ձեր թյուրքաֆոբիային եւ Ադրբեջանի դեմ ատելությանը կարեւորություն չեմ տալիս»: Վերջ:

Գաղտնիքը լրիվ բացահայտվում է. Կանադայում ապրող ոչ մի հրեա կամ ռուս, կամ Բաքվից արտագաղթած թաթ «թյուրքաֆոբիա» բառը չի օգտագործի, դա զուտ ադրբեջանական քարոզչության ստեղծած տերմին է: Այսինքն, ոչ մի «Իսակով» գոյություն չունի, այդ անվան տակ հանդես է գալիս թուրք հայատյաց մեկը:

Բայց թե «Մեծ բանավեճ» հաղորդման այդ հատվածն ինչպե՞ս եւ ինչու՞ է հայտնվել նրա տրամադրության տակ՝ խնդիրը դա է: Ոչ մի կասկած չէի ունենա, եթե հենց հաղորդման ժամանակ չլսեի, որ իմ «թուրքատյացությունը Հայաստանի դեմ է օգտագործվելու»: Մնում էր, որ «Իսակովին» եւ իմ «թյուրքատյացությունից ապշողներին» ՖԲ-ում բլոկեի, ինչն էլ հաճույքով արեցի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *