21.4 C
Yerevan

Կանա­դա­ցի «Իսա­կո­վը» Եվ Իմ «Թյուրքատյա­ցությունը»

Ալիեւին չհա­կա­դարձե­լու համար, հայ մտա­վո­րա­կա­նը փաստո­րեն ինձ մեղադրել է հակաադրբե­ջա­նա­կա­նության մեջ եւ համա­րել, որ դա Հայաստա­նի համար սպառնա­լիք է: Այսինքն, ավե­լի պացիֆիստ է գտնվել, քան՝ գործող իշխա­նությունը, քանի որ վերջինս հարկ եղած դեպքում շատ կտրուկ եւ կոշտ է պատասխա­նում Ալիեւին:

Վահրամ Աթա­նեսյան

Հանրա­յին հեռուստա­տե­սության «Մեծ բանա­վեճ» հաղորդմա­նը բանաստեղծուհի Մարի­նե Պետրոսյա­նը խոսել է Ադրբե­ջա­նում հայատյա­ցության մասին, ինչին հակա­դարձել եմ, որ Հայաստա­նում էլ Ադրբե­ջա­նի մասին մի առանձնա­կի հանդուրժո­ղա­կա­նություն չկա: Նա հարցրել է՝ ո՞վ է Հայաստա­նում հակադրբե­ջա­նա­կա­նություն քարո­զում, պատասխա­նել եմ՝ ես,- եւ մինչեւ վերջնա­կան խաղա­ղություն չհաստատվի, մնա­լու եմ այդպի­սին:

Հազա­րա­վոր, գուցե տասնյակ հազա­րա­վոր մարդիկ ակա­նա­տես են, թե այս պատասխա­նից հետո ինչ է ասել Մարի­նե Պետրոսյա­նը. «Ձեր հայտա­րա­րությունն Ադրբե­ջա­նը կօգտա­գործի Հայաստա­նի դեմ»: Մի կողմ թողնենք այն, որ իշխա­նություննե­րին քննա­դա­տե­լով Ալիեւին չհա­կա­դարձե­լու համար, հայ մտա­վո­րա­կա­նը փաստո­րեն ինձ մեղադրել է հակաադրբե­ջա­նա­կա­նության մեջ եւ համա­րել, որ դա Հայաստա­նի համար սպառնա­լիք է: Այսինքն, ավե­լի պացիֆիստ է գտնվել, քան՝ գործող իշխա­նությունը, քանի որ վերջինս հարկ եղած դեպքում շատ կտրուկ եւ կոշտ է պատասխա­նում Ալիեւին:

Բայց շարունա­կությունն ավե­լի հետաքրքիր է: Անցյալ շաբաթ ֆեյսբուքում ինձ նամակ է գրում ոմն Իսա­կով, ներկա­յա­նում  է որպես Բաքվից փախստա­կան կես –հրեա, կես-հայ, որ «հայե­րեն մի քիչ հասկա­նում է, որովհե­տեւ մայրը երեւանցի հայուհի է»: Ներկա­յացնում է «Մեծ բաանվե­ճի» այդ հատվա­ծը, որտեղ իմ խոսքը թարգմանված է ռուսե­րեն, խնդրում է, որ յութուբյան իր ալի­քի համար հարցազրույց տամ:

«Իսա­կո­վի» էջի թռուցիկ դիտարկումը, որտեղ վիրա­վո­րա­կան արտա­հայտություններ կան «Նախի­ջեւան-Գարդմանք» հայրե­նակցա­կան միության նախա­գահ Վիլեն Գաբի­րելյա­նի, ԵԿՄ նախա­գահ Սասուն Միքա­յելյա­նի եւ այլոց հասցեին,- ընդ որում՝ հատուկ ընդգծված է, որ նրանք ՔՊ-ական եւ Նիկոլ Փաշինյա­նի մերձա­վոր շրջա­պա­տից են,- թույլ են տալիս եզրա­կացնել, որ գործ ունեմ ոչ թե Կանա­դա արտա­գաղթած բաքվե­ցի կես-հրեա, կես-հայի, այլ՝ ադրբե­ջա­նա­կան

քարոզչության ներկա­յա­ցուցչի հետ:

Պայմա­նա­վորված ժամին, երբ նա կապվում է, որպեսզի ներկա­յացնի «հարցա­շա­րը», պատասխա­նում եմ, որ հարցազրույց չեմ տա, քանի որ ինքը ոչ թե անկողմնա­կալ դեմք եւ հայ-ադրբե­ջա­նա­կան հանրա­յին երկխո­սության աջա­կից է, այլ՝ հակա­հայկա­կան քարոզչության ծպտված գործիչ: «Իսա­կովն», իհարկե, զարմանք է խաղում, խնդրում, որ մեկ օրի­նակ բերեմ, պատասխա­նում եմ, որ ինքը Հայաստանն անվա­նել է «տարա­ծաշրջա­նի կույր աղիք», ես նման մարդու հետ խոսե­լիք չունեմ:

Այստեղ «կես-հրեա, կես-հայի» նյարդե­րը տեղի են տալիս եւ նա առարկում է. «Բայց չէ՞ որ ես ձեր թյուրքաֆո­բիա­յին եւ Ադրբե­ջա­նի դեմ ատե­լությա­նը կարեւո­րություն չեմ տալիս»: Վերջ:

Գաղտնի­քը լրիվ բացա­հայտվում է. Կանա­դա­յում ապրող ոչ մի հրեա կամ ռուս, կամ Բաքվից արտա­գաղթած թաթ «թյուրքաֆո­բիա» բառը չի օգտա­գործի, դա զուտ ադրբե­ջա­նա­կան քարոզչության ստեղծած տերմին է: Այսինքն, ոչ մի «Իսա­կով» գոյություն չունի, այդ անվան տակ հանդես է գալիս թուրք հայատյաց մեկը:

Բայց թե «Մեծ բանա­վեճ» հաղորդման այդ հատվածն ինչպե՞ս եւ ինչու՞ է հայտնվել նրա տրա­մադրության տակ՝ խնդի­րը դա է: Ոչ մի կասկած չէի ունե­նա, եթե հենց հաղորդման ժամա­նակ չլսեի, որ իմ «թուրքատյա­ցությունը Հայաստա­նի դեմ է օգտա­գործվե­լու»: Մնում էր, որ «Իսա­կո­վին» եւ իմ «թյուրքատյա­ցությունից ապշողնե­րին» ՖԲ-ում բլո­կեի, ինչն էլ հաճույքով արե­ցի:

Առնչվող Հոդվածներ