27.2 C
Yerevan

Մի՞թե Քաղա­քա­կան Սիներգիա­յի Համար Այլ Առիթ Եվ Գործի­քա­կազմ Չկա

Պետա­կան կամ պալա­տա­կան հեղաշրջմամբ ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կի ձախողման պատասխա­նատվությունը վերագրել ԼՂՀ ղեկա­վա­րությա­նը, նշա­նա­կում է խարա­նել նրան, իսկ ՀՀ իշխա­նության հայտնի մարմիննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին սրբա­դա­սել:

Վահրամ Աթա­նեսյան

«Հայաստա­նի Հանրա­պե­տություն» պաշտո­նա­թերթը 1998 թվա­կա­նի փետրվա­րի  4‑ի հերթա­կան համա­րում հրա­պա­րա­կել է ՀՀ նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի հրա­ժա­րա­կա­նի հայտա­րա­րությունը: 

«Սիրե­լի հայրե­նա­կիցներ,

Իշխա­նության ձեզ հայտնի մարմիննե­րի կողմից ինձ ներկա­յացվել է հրա­ժա­րա­կա­նի պահանջ։

Նկա­տի ունե­նա­լով, որ ստեղծված իրա­վի­ճա­կում Նախա­գա­հի սահմա­նադրա­կան լիա­զո­րություննե­րի կիրա­ռումը հղի է երկրի ապա­կա­յունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտա­րա­րում իմ հրա­ժա­րա­կա­նը։

Զերծ եմ մնում որեւէ մեկնա­բա­նությունից կամ գնա­հա­տա­կա­նից՝ իրադրությունը չսրե­լու նպա­տա­կով։ Միայն հարկ եմ համա­րում նշել, որ իշխա­նության ճգնա­ժա­մում Արցա­խի հարցի արծարծումն ընդա­մե­նը պատրվակ էր։ Խնդի­րը շատ ավե­լի խորն է եւ կապված պետա­կա­նության հիմնադրույթնե­րի, խաղա­ղության ու պատե­րազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցա­խի համար, եւ ով է իրա­կա­նում ծախում այն»։

Մեջբե­րում եմ փաստաթղթի էական, ներքին եւ արտա­քին քաղա­քա­կան կարեւո­րա­գույն նշա­նա­կություն ունե­ցող հատվա­ծը, որտեղ նա փաստում է.

-իրեն հրա­ժա­րա­կա­նի պահանջ ներկա­յացրել են ՀՀ իշխա­նության՝ հանրությա­նը հայտնի մարմիննե­րը

-ինքը չի գործադրում նախա­գա­հի սահմա­նադրա­կան լիա­զո­րություննե­րը, քանի որ դա հղի է երկրի ապա­կա­յունացման լուրջ վտանգով. կարե­լի է կամ պետք  է հասկա­նալ, որ խոսքը քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի սպառնա­լի­քի մասին է

-ուստի ընդունում է ՀՀ իշխա­նության հայտնի մարմիննե­րի կողմից իրեն ներկա­յացված պահանջը եւ հայտա­րա­րում հրա­ժա­րա­կա­նի մասին

-պնդում է, որ Հայաստա­նում իշխա­նության ճգնա­ժամ է, եւ Արցա­խի հարցն ընդա­մե­նը իրեն հեռացնե­լու համար պատրվակ է

-արձա­նագրում է, որ Հայաստա­նում խաղա­ղության կուսակցությունը պարտվել է

-կանխա­տե­սում է, որ ապա­գա­յում Արցա­խը ծախվե­լու է, պարզ է լինե­լու, թե իրա­կա­նում դա ով է անում, այսինքն, հանրությա­նը տեղե­կացնում է, որ ՀՀ իշխա­նության հայտնի մարմիններն իրեն հեռացնում են որպես «Արցա­խը ծախո­ղի»:

Շարքա­յին տրա­մա­բա­նության հետ խնդիր չունե­ցող յուրա­քանչյուր ոք մեջբերված տեքստը կընկա­լի եւ կգնա­հա­տի այնպես, ինչպես փորձե­ցի մի քանի կետե­րով մեկնա­բա­նել:

Հիմա, եթե նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի խոսքում ակնարկ իսկ չկա, որ պաշտո­նից հեռա­նում է, քանի որ ԼՂՀ‑ն մերժել է ղարա­բաղյան կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կը, ինչպե՞ս կարե­լի է այսօր հանրա­յին խոսույթ գենե­րացնել, որ ԵԱՀԿ ՄԽ կողմից 1997 թվա­կա­նին ներկա­յացվել է ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րակ, որը Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը ընդունել են, ԼՂՀ‑ն՝ մերժել:

Այսինքն, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ համա­ձայնեցված կարգա­վո­րումը տապա­լել է ԼՂՀ‑ն, այո՞: Ինչպես ասում են՝ պարդոն. նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը պարկեշտ քաղա­քա­կան գործչի եւ բծախնդիր գիտնա­կա­նի ճշտա­պա­հությամբ հրա­պա­րա­կել է ՀՀ Անվտանգության խորհրդի 1998 թ. հունվա­րի 7–8‑ի նիստի բոլոր մասնա­կիցնե­րի ելույթնե­րի սղագրությունը եւ իր ամփո­փիչ ելույթը: Ըստ այդմ, փուլա­յին տարբե­րա­կի դեմ արտա­հայտվել են ՀՀ վարչա­պետ Ռոբերտ Քոչարյա­նը, ՀՀ պաշտպա­նության նախա­րար Վազգեն Սարգսյա­նը, ՀՀ ներքին գործե­րի եւ ազգա­յին անվտանգության նախա­րար Սերժ Սարգսյա­նը: 

Ստացվում է, որ ՀՀ իշխա­նության հայտնի մարմիննե­րի երեք հենասյունե­րի մերժումը ոչ մի նշա­նա­կություն չի ունե­ցել, ամեն ինչ խառնել են Արկա­դի Ղուկասյա­նը, Լեո­նարդ Պետրոսյա­նը եւ Օլեգ Եսայա՞նը: Զավեշտ էլ չես ասի, տրա­գի­կո­մե­դիա է սա: Մանա­վանդ որ Արկա­դի Ղուկասյա­նը, Լեո­նարդ Պետրոսյա­նը եւ Օլեգ Եսա­յա­նը ՀՀ Անվտանգության խորհրդի անդամ չէին: 

Պետա­կան կամ պալա­տա­կան հեղաշրջմամբ ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կի ձախողման պատասխա­նատվությունը վերագրել ԼՂՀ ղեկա­վա­րությա­նը, նշա­նա­կում է խարա­նել նրան, իսկ ՀՀ իշխա­նության հայտնի մարմիննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին սրբա­դա­սել: Գուցե դա օրվա քաղա­քա­կան նպատակահարմարությու՞ն է, բայց այն սպա­սարկե­լու համար ինչու՞ անեծքի արժա­նացնել հանգուցյալ Լեո­նարդ Պետրոսյա­նին, Բաքվի բանտում գտնվող Արկա­դի Ղուկասյա­նին եւ կյանքի ութե­րորդ տասնամյա­կը հայրե­նի­քից հազա­րա­վոր կիլո­մետրե­րով հեռու բոլո­րող Օլեգ Եսա­յա­նին: 

Մի՞թե քաղա­քա­կան սիներգիա­յի այլ առիթ եւ գործի­քա­կազմ չկա: 

Առնչվող Հոդվածներ