28.9 C
Yerevan

Ինչպես Է ՀՅԴ‑ն Օգնում Ալիև­ին

Սա չի ենթադրում, որ չի լինե­լու մաքսա­յին կամ անձնագրա­յին հսկո­ղություն, այսինքն՝ Ադրբե­ջա­նը չի կարող, օրի­նակ, մաքսա­նենգությամբ զբաղվել, ասենք՝ զենք, թմրա­մի­ջոց կամ ՀՀ օրենսդրությա­նը հակա­սող որևէ ապրանք տարանցել ՀՀ տարածքով, և այստեղ շատ կարև­որ է, որ այդ կոնսորցիումի հսկիչ փաթե­թը (51 տոկո­սը) պատկա­նե­լու է ՀՀ-ին։

Արտա­շես Խալաթյան

«Հայկա­կան ժամա­նակ»-ի զրուցա­կիցն է իրա­վա­գետ, իրա­վա­բա­նա­կան գիտություննե­րի թեկնա­ծու Արտա­շես Խալաթյա­նը:

- Պարո՛ն Խալաթյան, Վաշինգտո­նում ստո­րագրված փաստաթղթե­րի, հատկա­պես TRIPP‑ի կոմպո­նենտի մասով ընդդի­մությունը չի դադա­րում պնդել, թե հայկա­կան կողմը «միջանցք» է հանձնել: Կարկա­ռուն ՀՅԴ-ական Իշխան Սաղա­թելյա­նը հայտա­րա­րել է, թե «օրա­կարգա­յին է դարձել Սյունի­քի մարզի պահպանման հարցը. իշխա­նա­կան քարո­զիչնե­րը երրորդ կողմի վերահսկո­ղությամբ Ադրբե­ջա­նին «անխո­չընդոտ հաղորդակցության»՝ միջանցքի տրա­մադրումը ներկա­յացնում են որպես Սյունի­քը պահպա­նե­լու միակ տարբե­րակ»։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ընդդի­մությունը նման պնդումներ անում, միտում նկատո՞ւմ եք, և իրա­կա­նում ի՞նչ է ենթադրում TRIPP‑ը:

- TRIPP‑ը ենթադրում է նախև­ա­ռաջ խոշո­րա­մասշտաբ մասնա­վոր ներդրում, և այդ առումով պետք է տարբե­րա­կել Նոյեմբե­րի 9‑ով նախա­տեսված կարգա­վո­րումնե­րից: Անկեղծ լինենք, Նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթը ՀՀ-ին պարտադրվել էր պատե­րազմով պայմա­նա­վորված իրո­ղություննե­րի բերմամբ, գործնա­կա­նում՝ միջանցքա­յին տրա­մա­բա­նությամբ, և կողմե­րը գիտակցա­բար արցախյան պատե­րազմում հայկա­կան կողմի պարտությունը, կամ, եթե կուզեք, Արցա­խի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի պարտությունը տարա­ծե­ցին ՀՀ‑ի վրա՝ ՀՀ-ին դե յուրե ներքա­շե­լով այդ կոնֆլիկտի մեջ: Նոյեմբե­րի 9‑ով հստակ նախա­տեսվում էր Սյունի­քի Մեղրու շրջա­նի որո­շա­կի հատվա­ծից օտա­րում ռուս-ադրբե­ջա­նա­կան ուժե­րին, որտեղ Ադրբե­ջա­նը ստա­նա­լու էր անվե­րահսկե­լի տարանցման հնա­րա­վո­րություն ՀՀ տարածքով, իսկ այդ անվե­րահսկե­լիության երաշխա­վո­րը պետք է լինեին ՌԴ անվտանգության ուժե­րը:

Ի տարբե­րություն այդ տրա­մա­բա­նության՝ TRIPP‑ը ենթադրում է հայ-ամե­րիկյան կոնսորցիում, որը ապա­հո­վե­լու է նախև­ա­ռաջ Հայաստա­նի տարանցիկ ներուժի բացա­հայտումը կոնկրետ այդ ճանա­պարհով: Այո, այդտեղ կա Ադրբե­ջա­նին անխո­չընդոտ մուտքեր և ելքեր տրա­մադրե­լու կետ, սակայն դա ավե­լի շատ ենթադրում է, որ Հայաստա­նը չպետք է քաղա­քա­կան կամ որևէ այլ պատճա­ռա­բա­նությամբ արգե­լա­փա­կի Ադրբե­ջա­նի տարանցման իրա­վունքը: Սա չի ենթադրում, որ չի լինե­լու մաքսա­յին կամ անձնագրա­յին հսկո­ղություն, այսինքն՝ Ադրբե­ջա­նը չի կարող, օրի­նակ, մաքսա­նենգությամբ զբաղվել, ասենք՝ զենք, թմրա­մի­ջոց կամ ՀՀ օրենսդրությա­նը հակա­սող որևէ ապրանք տարանցել ՀՀ տարածքով, և այստեղ շատ կարև­որ է, որ այդ կոնսորցիումի հսկիչ փաթե­թը (51 տոկո­սը) պատկա­նե­լու է ՀՀ-ին․ դա նշա­նա­կում է, որ ՀՀ-ում գործող մի շարք ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության ենթա­կա­ռուցվածքնե­րից, օրի­նակ, գազա­տարնե­րը, երկաթգի­ծը, որտեղ Հայաստա­նը «Գազպրոմ»-ի, երկաթգծի պարա­գա­յում դե ֆակտո չունի որևէ ներազդե­ցություն ռուսա­կան կողմի վարքագծի վրա, ունե­նա­լու է եզրա­փա­կիչ վճռա­կան խոսքի իրա­վունք:

Քանի որ սա մասնա­վոր ներդրում է, բնա­կա­նա­բար, ԱՄՆ‑ն բազմա­մի­լիո­նա­նոց ներդրումա­յին փաթեթ է պատրաստե­լու, որով մի կողմից արդիա­կա­նացվե­լու է ՀՀ Սյունի­քի մարզի նշածս ճանա­պարհա­հատվա­ծը, նույնիսկ ավե­լին՝ ես կարծում եմ՝ այդ ներդրումնե­րը առնչվե­լու են ամե­նա­տարբեր ոլորտնե­րին, որոնք վերա­բե­րում են լոգիստիկ հանգույցի բնա­կա­նոն գործա­ռույթին, գուցե նաև տուրիստա­կան ներուժի բացա­հայտում, վերջացրած քաղա­քա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգացմամբ, այդ թվում՝ սոցիա­լա­կան ծրագրե­րի միջո­ցով, որովհետև խոսքը վերա­բե­րում է ՀՀ Սյունի­քի մարզին ընդհանրա­պես և Մեղրուն մասնա­վո­րա­պես, որոնք պետք է դառնան ստրա­տե­գիա­կան հանգույց միջին միջանցքի համար: Եվ, ըստ էության, սրա­նով ԱՄՆ‑ն պաշտպա­նում է Հայաստան տարանցիկ պետության հիմնա­րար իրա­վունքնե­րը՝ թույլ չտա­լով, որ Հայաստա­նից տարածք խլվի: Պետք է հստակ մատնանշել, որ սա ՀՀ անկա­խությունը երաշխա­վո­րող գործարք է:

- Այդ դեպքում ինչո՞ւ է ընդդի­մությունը պնդում, որ սա ոչ միայն խաղա­ղություն չի բերե­լու, այլ հակա­ռա­կը՝ մեծացնում է ռիսկե­րը, ավե­լին՝ ասում են, որ Սյունի­քը հիմա ուղիղ վտանգի տակ է: 

- Նախ պետք է հասկա­նալ, որ այդ ուժերն ունեն հստակ աշխարհա­քա­ղա­քա­կան նախընտրություն, և քանի որ այստեղ խոսքը արևմտյան ընդլայնվող ներկա­յության մասին է, դրա­նով է բացատրվում այդ ուժե­րի, այսպես ասեմ, բացա­սա­կան վերա­բերմունքը TRIPP‑ի հանդեպ: Սակայն օբյեկտի­վության համար պետք է նշել, որ այս պահի դրությամբ Ադրբե­ջա­նի հետ ինստի­տուցիո­նալ խաղա­ղություն մենք չունենք, ունենք Նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթին փոխա­րի­նող փաստա­թուղթ, որը Հայաստա­նի դե ֆակտո խաղա­ղությունը որո­շա­կի ինստի­տուցիո­նալ մակարդա­կի է բարձրացնում, պաշտպա­նում այդ խաղա­ղությունն ու անվտանգությունը, ինչը, բնա­կա­նա­բար, վերջնա­կան հանգրվան լինել չի կարող:

Իմ համոզմամբ՝ այս իրա­վի­ճա­կը կարող է ձգվել տարի­ներ, բայց հաշվի առնե­լով, որ ԱՄՆ‑ն ներկա է լինում՝ շատ հնա­րա­վոր է ստի­պի Ադրբե­ջա­նին, որ ապաշրջա­փա­կումը և ՀՀ տնտե­սա­կան ակտի­վությունը որպես տարանցիկ երկիր ապա­հովվի առանց անգամ վերջնա­կան պայմա­նագրի կնքման: Այսինքն՝ կստացվի, որ ԱՄՆ‑ի միջնորդությամբ երաշխա­վորվում է Հայաստա­նի տարանցիկ ներուժի լիարժեք իրա­կա­նա­ցումը, իսկ ԱՄՆ ներկա­յությունը զսպե­լու է Ադրբե­ջա­նին:

- Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ նոր արցախյան շարժում չի լինե­լու, ընդդի­մությունը կա՛մ հակադրվում է, կա՛մ պարզա­պես շարունա­կում պնդել, որ ԼՂ էջը փակված չէ, ավե­լին՝ Շահրա­մանյա­նը կրկնել է ավե­լի վաղ արած հայտա­րա­րությունը, թե ԼՂ լուծարման փաստա­թուղթը իրա­վա­կան ուժ չունի. ստո­րագրել է ժողովրդին փրկե­լու համար, հետո անվա­վեր ճանա­չել: Իսկապե՞ս այդ փաստա­թուղթը անպետք իր է, ինչպես կարե­լի է ենթադրել Շահրա­մանյա­նի խոսքից:

- Ընդհանրա­պես առիթ ունե­ցել եմ ասե­լու, որ պետություն լուծա­րե­լը իրա­վա­կան անգրա­գի­տություն է, պետությունը ՍՊԸ չէ, որ լուծա­րես: Նոնսենս է Շահրա­մանյա­նի կողմից թե՛ այդ փաստաթղթի ստո­րագրումը, թե՛ դրա չեղարկումը: Մենք գործ ունենք միջազգա­յին քաղա­քա­կան իրո­ղության հետ, այն է՝ որ ՀՀ անվտանգա­յին երաշխա­վորման ներքո գտնվող Արցա­խի ժողո­վուրդը միջազգա­յին հանրության բավա­րար երաշխիքնե­րի չտրա­մադրման պայմաննե­րում առե­րեսվեց Ադրբե­ջա­նի բիրտ ռազմա­կան ուժին և պարտություն կրեց, դրա­նից հետո տեղի ունե­ցավ արցա­խա­հա­յության էթնիկ զտումը, և հաշվի առնե­լով նաև այն հանգա­մանքը, որ կար արտա­քին քաղա­քա­կան որո­շա­կի ճնշում Արցա­խի իշխա­նություննե­րի վրա՝ նրանք որո­շա­կի քաղա­քա­կան հնա­րա­վո­րություններ բաց թողե­ցին Սոֆիա­յում, Բրա­տիսլա­վա­յում բանակցություննե­րի հնա­րա­վո­րությունը Ադրբե­ջա­նի հետ, այսինքն՝ ամբողջո­վին կորցվեց ինքնո­րոշման իրա­վունքնե­րի շրջա­նա­կում անգամ նվա­զա­գույն հնա­րա­վո­րություն կամ երաշխիք ստա­նա­լը Ադրբե­ջա­նի կողմից, և այստեղ մենք ավե­լի շատ գործ ունենք դրա հետ:

Այսինքն՝ այստեղ հարցը ոչ թե Շահրա­մանյա­նի կողմից այդ փաստա­թուղթը ստո­րագրել-չստո­րագրելն էր, այլ այն, որ անկախ ամեն ինչից՝ Արցա­խի ժողո­վուրդը պատրաստ չէր ապրել Ադրբե­ջան պետությունում և դառնալ Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի: Շահրա­մանյա­նի հայտա­րա­րությունը գուցե նպա­տակ է հետապնդում վնա­սե­լու հայ-ադրբե­ջա­նա­կան փխրուն խաղա­ղությա­նը, որը ունի արտա­քին քաղա­քա­կան շահա­ռուներ, այդ թվում՝ Ադրբե­ջա­նը, որովհետև այդ նարա­տի­վը թույլ կտա Ադրբե­ջա­նի հետ կանգնել իր պայմա­նա­վորվա­ծություննե­րից՝ խոսե­լով ՀՀ-ում իբրև թե ռևանշիստնե­րի առկա­յության մասին:

- Մինսկի խմբի լուծարման վերա­բերյալ ի՞նչ դիրքո­րո­շում ունեք: 

- Ընդհա­նուր առմամբ Արցա­խի հարցում կա միջազգա­յին կոնսենսուս, իսկ կոնսենսուսը ի վնաս մեզ է: Դա նաև միջազգա­յին իրա­վա­հա­մա­կարգի խորքա­յին ձևա­խեղման գործընթացնե­րի արդյունք է, և միջազգա­յին իրա­վունքը այլևս գոնե այս պահին մարդա­կենտրոն չէ, և մերկանտիլ աշխարհա­քա­ղա­քա­կան իմպե­րիա­լիստա­կան շահեր է հետապնդում․ սա մենք պետք է հաշվի առնենք:

Հիմա սա չեն ցանկա­նում ընդունել. արցախցի­նե­րի պարա­գա­յում հասկա­նում եմ, որովհետև, ի վերջո, այդ մարդիկ հայրե­նիք են կորցրել, ինչ վերա­բե­րում է Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցությա­նը, ապա խորա­պես կասկա­ծում եմ, որ այդ մարդիկ չեն գիտակցում այդ ամե­նը, և աղ լցնե­լով արցա­խա­հա­յե­րի վերքի վրա՝ ներքա­ղա­քա­կան դիվի­դենտներ են փորձում շահել, կամ գուցե արտա­քին հանձնա­րա­րություն են կատա­րում:

Աղբյուրը՝ https://www.armtimes.com/hy/article/321181?fbclid=IwZnRzaAMkHwpleHRuA2FlbQIxMQABHp9APCtmfzuoF31jmG5N5RD9hZsYpC3sy4-x0degWlpJXuMmJmHj2sKrgfaj_aem_V434KrcCS5OZTTrYo7fJVw

Առնչվող Հոդվածներ