23 C
Yerevan

Հայաստա­նի Իրա­կան Զարգացման Հեռանկա­րը

Այս պահին միայն մի քանի երկիր են արտադրում աշխարհում գոյություն ունե­ցող կիսա­հա­ղորդիչնե­րը, որոնց թվում՝ Թայվա­նը, ԱՄՆ‑ն և Նիդերլանդնե­րը։ Ընդ որում առա­ջա­տար երկի­րը Նիդերլանդներն է, որի որա­կը նույնիսկ ԱՄՆ‑ն չի կարո­ղա­նում ապա­հո­վել։ Հիմա անհնար է առանց կիսա­հա­ղորդիչնե­րի ապրե­լը, ոչինչ չի աշխա­տի առանց դրա, իսկ օգոստո­սի 8‑ով ԱՄՆ‑ն նախա­տե­սում է Հայաստա­նում կիսա­հա­ղորդիչնե­րի արտադրություն, ինչը էակա­նո­րեն բարձրացնե­լու է Հայաստա­նի դերը ողջ աշխարհում։ 

Արամ Սարգսյան

1inTV‑ն զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամե­րիկյան հետա­գա համա­գործակցության որոշ դրույթներ և Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ դրսև­որվող տարբեր ընտրություններ։

Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ ինքը և «Հանրա­պե­տություն» կուսակցությունն ամբողջա­պես աջակցում են ԵՄ կուրսի ընտրությանն ու օրենսդրա­կան մակարդա­կով դա հաստա­տե­լու հանգա­մանքը, թեև գոհ չեն արա­գությունից։ Ընդհա­նուր առմամբ Հայա­տա­նը ՍԵՊԱ-ով վերցրած պարտա­կա­նություննե­րի մոտ 80 տոկո­սը կատա­րել է, այնպես, որ այս առումով կա միանշա­նակ առա­ջընթաց, թեև ամեն ինչ կարե­լի էր ավե­լի արագ և արդյունա­վետ անել։ Հայ-ամե­րիկյան համա­ձայնա­գի­րը հնա­րա­վո­րություն է տալիս Հայաստա­նը դնել աննա­խա­դեպ զարգացման ճանա­պարհի վրա այնպես, որ տասը տարի հետո Հայաստա­նը կարող է միանգա­մայն անճա­նա­չե­լի երկիր դառնալ։ 

Քաղա­քա­կան գործի­չը մատնանշեց այն մի քանի կարև­որ ռազմա­վա­րա­կան ուղղություննե­րը, որոնք բխում են օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրից՝ առաձնացնե­լով առա­ջին հերթին կիսա­հա­ղորդիչնե­րի արտադրման հնա­րա­վո­րությունը, Հայաստա­նի էներգե­տիկ կախվա­ծության վերա­ցումը Ռուսաստա­նից ու լոգիստիկ մեծ հնա­րա­վո­րությունը, որ սպասվում է։

Խոսե­լով կիսա­հա­ղորդի­չե­րի մասին, Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին միայն մի քանի երկիր են արտադրում աշխարհում գոյություն ունե­ցող կիսա­հա­ղորդիչնե­րը, որոնց թվում՝ Թայվա­նը, ԱՄՆ‑ն և Նիդերլանդնե­րը։ Ընդ որում առա­ջա­տար երկի­րը Նիդերլանդներն է, որի որա­կը նույնիսկ ԱՄՆ‑ն չի կարո­ղա­նում ապա­հո­վել։ Հիմա անհնար է առանց կիսա­հա­ղորդիչնե­րի ապրե­լը, ոչինչ չի աշխա­տի առանց դրա, իսկ օգոստո­սի 8‑ով ԱՄՆ‑ն նախա­տե­սում է Հայաստա­նում կիսա­հա­ղորդիչնե­րի արտադրություն, ինչը էակա­նո­րեն բարձրացնե­լու է Հայաստա­նի դերը ողջ աշխարհում։ Արամ Սարգսյա­նը բավա­կան մանրա­մասն բացատրեց կիսա­հա­ղորդիչներ արտադրե­լու տեխնի­կա­կան ու ռազմա­վա­րա­կան հնա­րա­վո­րություննե­րի, ռեսուրսնե­րի ու դրանց իրացման առա­վե­լություննե­րը՝ նշե­լով, որ այդ ամե­նը ոչ միայն տնտե­սա­կան ու ֆինանսա­կան աննա­խա­դեպ օգուտներ է տալու Հայաստա­նին, այլ մեծացնե­լու է Հայաստա­նի դերը աշխարհում։

Արամ Սարգսյա­նը նաև լայն անդրա­դարձ կատա­րեց Հայաստա­նի էներգե­տիկ անկա­խությանն ու լոգիստիկ հանգույցնե­րի նշա­նա­կությա­նը։ Լոգիստիկ հանգույցնե­րը կիլո­մետրով չեն չափվում այլ հարմա­րա­վե­տությամբ, քիչ ծախսով ու ապա­հո­վությամբ։ Հայաստա­նը տալիս է այդ հնա­րա­վո­րություննե­րը։ Մեր առջև բացվում է իրա­պես հզոր ու ծաղկուն երկրի հեռանկար։ Արամ Սարգսյա­նը կարև­ո­րեց օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրի ամբողջա­պես կատա­րումը՝ նշե­լով միայն, որ 2026-ին, եթե ժողո­վուրդը ճիշտ ընտրություն կատա­րի ու մենք Իվա­նաշվի­լիի նման մեկը չունե­նանք, ապա վստա­հա­բար ամեն ինչ դեպի լավն է գնա­լու։

Արամ Սարգսյա­նը նաև խոսեց Նիկոլ Փաշինյա­նի կողմից Չինաստան ու Ճապո­նիա կատա­րած այցե­րի մասին՝ նշե­լով, որ բացա­սա­բար է տրա­մադրված Չինաստան այցին։ Պեկի­նը ավտո­րի­տարնե­րի շարքում գտնվող երկիր է, նրա հետ ընկե­րություն անե­լը սկզբունքո­րեն հակա­սում է մի շարք երև­ույթնե­րի ու Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությանն առնչվող ընտրությա­նը։ Իհարկե ԵՄ‑ն ԵԱՏՄ չէ, որ թույլ չտա Հայաստա­նին մասնակցել Շանհա­յի միությա­նը, բայց դա Հայաստա­նի տեղը չէ։ Հնա­րա­վոր չէ ընկե­րություն անել և՛ Ճապո­նիա­յի, և՛ Չինաստա­նի հետ, այդ երկուսը հակա­դիր բևեռներ են։ Քաղա­քա­կան գործի­չը կարև­ո­րեց այն, որ ԱՄՆ-Չինաստան տնտե­սա­կան մրցակցության ֆոնին երկուսի հետ էլ բարձր մակարդա­կով «լավ լինե­լու» սկզբունքը նման է միա­ժա­մա­նակ երկու աթո­ռի վրա նստե­լու ցանկությա­նը, ինչը վտա­նա­գա­վոր է։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ