Հայաստան

Արցախում Տրամաբանությունից Զուրկ Քաղաքականություն Էր

Եթե նույնիսկ 2020-ից հետո հնարավոր էր հանդիպել ու խոսել Բաքվի հետ, ընդ որում Բաքուն առաջարկում էր ինքնավարության ամենաբարձր մակարդակը, որ աշխարհում կա, ապա սեպտեմբերի 19-ից հետո, Եվլախում միակ հարցը որ կար օրակարգում դա այն էր, թե ինչպես է կազմակերպվելու հայերի տեղափոխումն Արցախից։

Վահրամ Աթանեսյան

FreeNews-ը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 2-ի դասերը, Արցախի հարցը Հայաստանի ներքին քաղաքական օրակարգում, ընդդիմության՝ սեպտեմբերի 2-ին հրավիրած հանրահավաքը։

Վահրամ Աթանեսյանը նշեց, որ սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրը չէ, սեպտեմբերի 2-ին ընդունվել է անկախության հռչակագիրը, իսկ Արցախի անկախությունը հռչակվել է 1992թ․ հունվարի 6-ին։ Իսկ խոսելով 2020-2023թթ․ մասին, Աթանեսյանն ասաց, որ դա մեկ շրջափուլ չէր, այլ կարելի է առնվազն մի քանի փուլի բաժանել։ Առհասարակ Արցախի քաղաքական ճակատագիրը ամենևին աչքի չի ընկել քաղաքական հեռատեսությամբ։ 2020թ․ հետո հատկապես ուշաագրավ էին այն մի քանի հայտարարությունները, որ ընդունվել էին Արցախի ԱԺ կողմից։ Պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ 2020-2023թթ․ ընթացքում արվել էին քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող հայտարարություններ առ այն, որ «Արցախը երբեք չի լինի անկախ Ադրբեջանի կազմում» կամ այն օրենքը, որը հռչակում էր «Բռնազավթված հողերի վերադարձի մասին»՝ ընդ որում «վերադարձ» հայտարարելով ոչ միայն Ասկերանի, Շուշիի վերաբերյալ, այլ առհասարակ ողջ Արցախի մասով։ Դա մի անտրամաբանական քայլ էր, որը ոչ միայն անհնարին էր, այլև էլ ավելի էր մեծացնում ռազմական լուծման ճանապարհն ու Արցախի քաղաքական վիճակը։ Արցախի ԱԺ-ն կրկնօրինակում էր ՀՅԴ Ընդհանուր Ժողովում ընդունված բանաձևերը։

Պատգամավորը բացառեց, որ 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունից հետո հնարավոր էր խուսափել Եվլախից։ Արցախը տասնամյակներով հրաժարվել է Բաքվի հետ ուղիղ երկխոսելու բազմաթիվ հնարավորություններից, բայց թե հույսն ում վրա է դրել՝ անհայտ է։ Սոֆիայում ադրբեջանցիների հետ հանդիպումից հրաժարվելը ձեռնտու էր հենց Բաքվին։ Ալիևը չէր ցանկանում որ այդ հարցը իր լիազորությունների շրջանակում չտեղավորվող որևէ վայրում քննարկվի։ Ստեփանակերտին երկու անգամ առաջարկվել է հանդիպել Բաքվում, բայց մերժվել է։ Մերժվել է նաև Երևանի կողմից առաջարկվող հանդիպումներն ու բաց քննարկումները։ Այս ամենից հետո, երբ Բաքուն հայտարարեց, որ խաղաղ բանակցությունների բոլոր մեթոդները սպառված են, սեպտեմբերի 19-ին սկսել է լայն հարձակում Արցախի վրա։ Դա ոչ թե պարզապես հատուկ գործողություն էր, այլ լայնածավալ մարտական գործողություն, որին մասնակցել է մոտ 20-25 հազար զինվորական՝ մեծ մասը ադրբեջանական «յաշմա», «կոմանդո» ջոկատներից։ Եթե նույնիսկ 202-ից հետո հնարավոր էր հանդիպել ու խոսել Բաքվի հետ, ընդ որում Բաքուն առաջարկում էր ինքնավարության ամենաբարձր մակարդակը, որ աշխարհում կա, ապա սեպտեմբերի 19-ից հետո, Եվլախում միակ հարցը որ կար օրակարգում դա այն էր, թե ինչպես է կազմակերպվելու հայերի տեղափոխումն Արցախից։

Վահրամ Աթանեսյանը զավեշտ որակեց այն դժգոհությունները, որ կան պատմության դասագրքի հեղինակի հետ կապված, որ նա արձագրել է Շահրամանյանի կողմից Արցախի լուծարումը ստորագրելու փաստը։ Իսկ ի՞նչ աներ դասագրքի հեղինակը։ Շահրամանյանն իրոք ստորագրել է պետության լուծարման փաստաթուղթը ու Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Ազգային Ժողովը Շահրամանյանին Սահմանադրության խախտման քաղաքական մեղադրանքով պաշտոնանկ չի արել, միայն ինչ որ անհեթեթ հայտարարություն է տարածվել, որ Շահրամանյանը չեղյալ է հայտարարում իր իսկ ստորագրությունը։ Բայց նման բաներն այդպես չեն աշխատում։ Պարզապես չի կարող ստորագվել, մեկ օր հետո բանավոր կերպով չեղյալ հայտարարվել։ 

Վահրամ Աթանեսյանը նաև խոսեց ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի լուծամրամն մասին՝ նշելով, որ Մինսկի խմբի լուծարումը լուրջ քայլ է, դրանով Հայաստանը դուրս է գալիս թակարդից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *