23 C
Yerevan

«Արևմտյան Ադրբե­ջանն» Ու Հակա­պե­տա­կան Ընդդի­մությունը

Արցա­խում, Ալիևը միայն մոտ հինգ հազար մարդու է կարո­ղա­ցել բնա­կեցնել։ Նաև չմո­ռա­նանք, որ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև սկսված խաղա­ղության գործընթա­ցը, որքան էլ որ Ալիևի կողմից փորձ է արվում տորպե­դա­հա­րել, սակարկել, արվում են ինչ որ կոշտ հայտա­րա­րություններ, դրանք առա­ջին հերթին ուղղված են Ադրբե­ջա­նին ոչ թե հայաստա­նին։ Այդ ամե­նը ադրբե­ջա­նա­կան բնակչության ականջնե­րի համար են, բայց, ցավոք սրտի տարածվում են նաև Հայաստա­նում։

Դավիթ Ստե­փանյան

1inTV‑ի եթե­րում քաղա­քա­կան վերլուծա­բան Դավիթ Ստե­փանյա­նը խոսել է նախօ­րեին նախկին ՄԻՊ Արման Թաթո­յա­նի կողմից տարածված մի նյութի մասին, որում Թաթո­յա­նը լուսանկար է ցույց տվել և նշել, որ դա ID քարտ է, որը 100 հազար ադրբե­ջանցու համար «Արևմտյան Ադրբե­ջան» վերա­դարձի համար է նախա­տեսված։ 

Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ դա ոչ թե քաղա­քա­ցիության անձնա­գիր է, այլ պարզա­պես ադրբե­ջա­նա­կան հասա­րա­կա­կան կազմա­կերպության անդա­մության տոմս և որևէ իրա­վա­կան կամ իրա­կան հիմք չունի հարյուր հազա­րա­վոր ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձի թեզի հետ, որ Հայաստա­նում սկսել է տարածվել բավա­կան ակտիվ կերպով։ Առհա­սա­րակ Հայաստան վերջին շրջա­նում սկսվել է հատկա­պես ընդդի­մա­դիր գործիչնե­րի կողմից ադրբե­ջա­նա­կան նարա­տիվնե­րի ակտիվ տարա­ծումը, որն օգտա­գործվում է իշխա­նություննե­րի հակադրվե­լու համար, բայց իրա­կա­նում շատ ավե­լի մեծ վնաս է տալիս, քանի որ չհիմնա­վորված խուճապ է բարձրացնում։ 

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Արման Թաթո­յա­նի այդ գրա­ռումն այդ պահին տարա­ծել էր մոտ յոթ հարյուր հոգի, այսինքն յոթ հարյուր հոգի տարա­ծել է այդ խուճա­պը, իսկ թե այդ յոթ հարյուր հոգու տարա­ծած խուճա­պը քանի հազար հոգու մոտ է տարածվել, դա էլ իր տեսա­կի հարց է։ 

«Արևմտյան Ադրբե­ջան» թեզը, որ իրոք գոյություն ունի Ադրբե­ջա­նում և նման հասա­րա­կա­կան կազմա­կերպություններն էլ պետությունից են ֆինանսա­վորվում, բայց ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձ չկա ու չի լինե­լու։ Հիմա էլ 19-րդ դարը չէ և նույնիսկ Ալիևը չի կարող հարյուր հազա­րա­վոր մարդկանց հրա­մա­յել ու նրանք էլ մի վայրկյա­նում վեր կենան ու քոչեն այստե­ղից այնտեղ։ Նույնիսկ Արցա­խում, Ալիևը միայն մոտ հինգ հազար մարդու է կարո­ղա­ցել բնա­կեցնել։ Նաև չմո­ռա­նանք, որ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև սկսված խաղա­ղության գործընթա­ցը, որքան էլ որ Ալիևի կողմից փորձ է արվում տորպե­դա­հա­րել, սակարկել, արվում են ինչ որ կոշտ հայտա­րա­րություններ, դրանք առա­ջին հերթին ուղղված են Ադրբե­ջա­նին ոչ թե հայաստա­նին։ Այդ ամե­նը ադրբե­ջա­նա­կան բնակչության ականջնե­րի համար են, բայց, ցավոք սրտի տարածվում են նաև Հայաստա­նում։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ հողը պատկա­նում է մարդուն միայն այն ժամա­նակ, երբ նա ապրում է այդ հողի վրա։ Այլ կերպ հնա­րա­վոր չէ։ Եթե դու քո հողը թողնում հեռա­նում ես, ապա մեկ ուրի­շը գալիս է ու տեր է դառնում դրան։ Մենք Նախիջև­անն այդպես ենք կորցրել, երբ հայե­րը հերթով հավա­քե­ցին իրենց իրերն ու հեռա­ցան այնտե­ղից՝ չընդդի­մա­նա­լով դանդաղ այդտեղ լցվող ադրբե­ջանցի­նե­րին։ Ու հիմա էլ ինչ որ անհատներ տրա­մադրություններ են տարա­ծում, որ կհա­վա­քեն իրենց իրե­րը ու կգնան այստե­ղից։ Այսինքն բավա­կան է միայն թուրքերն ու ադրբե­ջանցի­նե­րը իրենց քաղա­քա­կան նպա­տակնե­րի համար օգտա­գործեն վերա­դարձի կամ այլ կեղծ թեզեր ու այստեղ արդեն մարդիկ կան, ովքեր պատրաստ են թողնել և հեռանա՞լ։ 

Դավիթ Ստե­փանյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր ապրում են թողնել-հեռա­նա­լու մտքե­րով, ովքեր պատրաստ են իրենց ճամպրուկնե­րը հավա­քել և գնալ, ապա՝ բարի ճանա­պարհ։ Այդ մարդիկ իրենց սկզբունքով իսկ չեն կարող որևէ միտք ու բարիք գենե­րացնել, որը կնպաստի Հայաստա­նի Հանրա­պե­տության զարգացմա­նը։

Քաղա­քա­գե­տը նաև խոսեց այն մասին, որ դրա­նում կա ու եղել է նաև իշխա­նություննե­րի խնդի­րը։ Հայաստա­նը տասնամյակնե­րով համա­չափ չի զարգա­ցել։ Հայաստա­նում գոյություն ունե­ցող ավտո­մե­քե­նա­նե­րի մոտ երկու երրորդը Երև­ա­նում է։ Հայաստա­նի բնակչության մոտ կեսը Երև­ա­նում է և դա մեծ խնդիր է։ Ու եթե դրան գումա­րես այդ «թողնել-հեռա­նա­լու» տրա­մա­բա­նությունը, ապա մենք մեր իսկ ձեռքե­րով ենք Հայաստա­նը դատարկե­լու և նվի­րե­լու ուրի­շին։

Հարյուր հազա­րա­վոր ադրբե­ջանցի­ներ այստեղ կգան միայն մեկ դեպքում․ եթե հայե­րը վերցնեն իրենց իրերն ու հեռա­նան։ Հենց այդպես է սկսվում հայրե­նազրկումը հենց այդպես էլ կորցրինք Արցա­խը, երբ տարի­ներ շարունակ ոչ թե ներգաղթ և հզո­րա­ցում էր կատարվում, այլ արտա­գաղթ և թուլա­ցում։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ