23 C
Yerevan

Արցա­խում Տրա­մա­բա­նությունից Զուրկ Քաղա­քա­կա­նություն Էր

Եթե նույնիսկ 2020-ից հետո հնա­րա­վոր էր հանդի­պել ու խոսել Բաքվի հետ, ընդ որում Բաքուն առա­ջարկում էր ինքնա­վա­րության ամե­նա­բարձր մակարդա­կը, որ աշխարհում կա, ապա սեպտեմբե­րի 19-ից հետո, Եվլա­խում միակ հարցը որ կար օրա­կարգում դա այն էր, թե ինչպես է կազմա­կերպվե­լու հայե­րի տեղա­փո­խումն Արցա­խից։

Վահրամ Աթա­նեսյան

FreeNews‑ը զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են սեպտեմբե­րի 2‑ի դասե­րը, Արցա­խի հարցը Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան օրա­կարգում, ընդդի­մության՝ սեպտեմբե­րի 2‑ին հրա­վի­րած հանրա­հա­վա­քը։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ սեպտեմբե­րի 2‑ը Արցա­խի անկա­խության օրը չէ, սեպտեմբե­րի 2‑ին ընդունվել է անկա­խության հռչա­կա­գի­րը, իսկ Արցա­խի անկա­խությունը հռչակվել է 1992թ․ հունվա­րի 6‑ին։ Իսկ խոսե­լով 2020–2023թթ․ մասին, Աթա­նեսյանն ասաց, որ դա մեկ շրջա­փուլ չէր, այլ կարե­լի է առնվազն մի քանի փուլի բաժա­նել։ Առհա­սա­րակ Արցա­խի քաղա­քա­կան ճակա­տա­գի­րը ամենև­ին աչքի չի ընկել քաղա­քա­կան հեռա­տե­սությամբ։ 2020թ․ հետո հատկա­պես ուշաագրավ էին այն մի քանի հայտա­րա­րություննե­րը, որ ընդունվել էին Արցա­խի ԱԺ կողմից։ Պատգա­մա­վո­րը ուշադրություն հրա­վի­րեց այն բանի վրա, որ 2020–2023թթ․ ընթացքում արվել էին քաղա­քա­կան տրա­մա­բա­նության մեջ չտե­ղա­վորվող հայտա­րա­րություններ առ այն, որ «Արցա­խը երբեք չի լինի անկախ Ադրբե­ջա­նի կազմում» կամ այն օրենքը, որը հռչա­կում էր «Բռնա­զավթված հողե­րի վերա­դարձի մասին»՝ ընդ որում «վերա­դարձ» հայտա­րա­րե­լով ոչ միայն Ասկե­րա­նի, Շուշիի վերա­բերյալ, այլ առհա­սա­րակ ողջ Արցա­խի մասով։ Դա մի անտրա­մա­բա­նա­կան քայլ էր, որը ոչ միայն անհնա­րին էր, այլև էլ ավե­լի էր մեծացնում ռազմա­կան լուծման ճանա­պարհն ու Արցա­խի քաղա­քա­կան վիճա­կը։ Արցա­խի ԱԺ‑ն կրկնօ­րի­նա­կում էր ՀՅԴ Ընդհա­նուր Ժողո­վում ընդունված բանաձև­ե­րը։

Պատգա­մա­վո­րը բացա­ռեց, որ 2023թ․ սեպտեմբե­րի 19‑ի պատե­րազմա­կան գործո­ղությունից հետո հնա­րա­վոր էր խուսա­փել Եվլա­խից։ Արցա­խը տասնամյակնե­րով հրա­ժարվել է Բաքվի հետ ուղիղ երկխո­սե­լու բազմա­թիվ հնա­րա­վո­րություննե­րից, բայց թե հույսն ում վրա է դրել՝ անհայտ է։ Սոֆիա­յում ադրբե­ջանցի­նե­րի հետ հանդի­պումից հրա­ժարվե­լը ձեռնտու էր հենց Բաքվին։ Ալիևը չէր ցանկա­նում որ այդ հարցը իր լիա­զո­րություննե­րի շրջա­նա­կում չտե­ղա­վորվող որևէ վայրում քննարկվի։ Ստե­փա­նա­կերտին երկու անգամ առա­ջարկվել է հանդի­պել Բաքվում, բայց մերժվել է։ Մերժվել է նաև Երև­ա­նի կողմից առա­ջարկվող հանդի­պումներն ու բաց քննարկումնե­րը։ Այս ամե­նից հետո, երբ Բաքուն հայտա­րա­րեց, որ խաղաղ բանակցություննե­րի բոլոր մեթոդնե­րը սպառված են, սեպտեմբե­րի 19-ին սկսել է լայն հարձա­կում Արցա­խի վրա։ Դա ոչ թե պարզա­պես հատուկ գործո­ղություն էր, այլ լայնա­ծա­վալ մարտա­կան գործո­ղություն, որին մասնակցել է մոտ 20–25 հազար զինվո­րա­կան՝ մեծ մասը ադրբե­ջա­նա­կան «յաշմա», «կոմանդո» ջոկատնե­րից։ Եթե նույնիսկ 202-ից հետո հնա­րա­վոր էր հանդի­պել ու խոսել Բաքվի հետ, ընդ որում Բաքուն առա­ջարկում էր ինքնա­վա­րության ամե­նա­բարձր մակարդա­կը, որ աշխարհում կա, ապա սեպտեմբե­րի 19-ից հետո, Եվլա­խում միակ հարցը որ կար օրա­կարգում դա այն էր, թե ինչպես է կազմա­կերպվե­լու հայե­րի տեղա­փո­խումն Արցա­խից։

Վահրամ Աթա­նեսյա­նը զավեշտ որա­կեց այն դժգո­հություննե­րը, որ կան պատմության դասագրքի հեղի­նա­կի հետ կապված, որ նա արձագրել է Շահրա­մանյա­նի կողմից Արցա­խի լուծա­րումը ստո­րագրե­լու փաստը։ Իսկ ի՞նչ աներ դասագրքի հեղի­նա­կը։ Շահրա­մանյանն իրոք ստո­րագրել է պետության լուծարման փաստա­թուղթը ու Երև­ան տեղա­փոխվե­լուց հետո Արցա­խի Ազգա­յին Ժողո­վը Շահրա­մանյա­նին Սահմա­նադրության խախտման քաղա­քա­կան մեղադրանքով պաշտո­նանկ չի արել, միայն ինչ որ անհե­թեթ հայտա­րա­րություն է տարածվել, որ Շահրա­մանյա­նը չեղյալ է հայտա­րա­րում իր իսկ ստո­րագրությունը։ Բայց նման բաներն այդպես չեն աշխա­տում։ Պարզա­պես չի կարող ստո­րագվել, մեկ օր հետո բանա­վոր կերպով չեղյալ հայտա­րարվել։ 

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև խոսեց ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի լուծամրամն մասին՝ նշե­լով, որ Մինսկի խմբի լուծա­րումը լուրջ քայլ է, դրա­նով Հայաստա­նը դուրս է գալիս թակարդից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ