Հայաստան

Խաղաղության Ամրացող Հույս

Առաջիկայում տեղի կունենա ամերիկյան պատվիրակության այց Հայաստան, քանի որ օգոսոտսի 8-ին համաձայնագիր է ստորագրել, դա նշանակում է, որ այդ ստորագրությամբ հաստատված TRIPP-ի մեկնարկի համար առնվազն խորհրդաժողովներ և քննարկումներ են պետք գալու՝ հասկանալու համար, թե բազմաթիվ տեխնիկական հարցերն ինչպես են կազմակերպվելու։ Խառատյանի գնահատմամբ սպասվում են ամերիկյան կողմից որոշակի ֆինանսական ակտիվացումներ ճանապարհի գործարկման համար։ 

Արսեն Խառատյան

1inTV-ն զրուցել է Ալիք Մեդիայի հիմնադիր, արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները, TRIPP-ի հետ փոխկապակցվածությունը և այլ հարակից հարցեր։

Արսեն Խառատյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջին անգամ արդեն հանդիպումներ են տեղի ունենում ոչ թե սահմանի վրա, ինչ որ չեզոք տարածքում, այլ Մուստաֆաևը մտնում է Հայաստանի տարածք, Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանի։ Սա խոսում է այն մասին, որ ինչ որ մակարդակով վստահության ավելացում կա կողմերի հետ ու Երևանն ու Բաքուն գործնական մակարդակում պատրաստակամ են աշխատանքները շարունակել, որի գործնական ընթացքը մենք տեսնում ենք։ Սա աշխատանքային սովորական տրամաբանություն է, որը տեսնում ենք ու հավանաբար առաջիկայում նաև կտեսնենք որոշակի հայտարարություններ՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված, ավելի կոնկրետ, թե որ հատվածներում են աշխատանքները շարունակվում։ Խառատյանը նաև խոսեց թուրքական գործողությունների մասին՝ նշելով, որ առաջիկայում սպասվող թուրքական այցը՝ Քըլրչի գլխավորությամբ, որ գուցե տեղի ունենա Մարգարայի կամրջով, բավական խորհրդանշական կլինի։ Անկարան  կարծես, թե առաջընթաց է ուզում և նրա հռետորաբանությունը բավական նկատելի է այս առումով։

Խառատյանի կարծիքով Անկարայի բացակայությունը օգոստոսի 8-ի համաձայնագրին՝ չի նշանակում, թե թուրքերը մի կողմ են անցել, նրանց ոչ ոք ոք հաշվի չի առնում։  Ի վերջո TRIPP-ի մասին նախնական հայտարարությունը հենց Անկարայում եղավ ԱՄՆ դեսպանի հայտարարությամբ, սա նշանակում է, որ թուրքերը ամեն ինչից բավարար չափով տեղյակ են ու մաս են կազմում գործողությունների։ 

Արևելագետի կարծիքով առաջիկայում տեղի կունենա ամերիկյան պատվիրակության այց Հայաստան, քանի որ օգոսոտսի 8-ին համաձայնագիր է ստորագրվել, դա նշանակում է,որ այդ ստորագրությամբ հաստատված TRIPP-ի մեկնարկի համար առնվազն խորհրդաժողովներ և քննարկումներ են պետք գալու՝ հասկանալու համար, թե բազմաթիվ տեխնիկական հարցեր ինչպես են կազմակերպվելու։ Խառատյանի գնահատմամբ սպասվում են ամերիկյան կողմից որոշակի ֆինանսական ակտիվացումներ ճանապարհի գործարկման համար։ Թեև Թրամփի կողմից ողջ աշխարհին տրվող ֆինանսական հոսքերն էականորեն կրճատվել են, բայց որոշակի հնարավորություն կա պետքարտուղարության միջոցներով ինչ-ինչ ֆինանսական աղբյուրներ ապահովելու։ Բացառված չէ նաև ամերիկահայ կապիտալի ներդրումն այստեղ, այսինքն այս ամենում նաև հայկական միջոցներ բերելու տրամաբանությունը։ Նմանատիպ հանձնաժողով հավանաբար կլինի նաև Ադրբեջանում, Թուրքիայում։ Սա գործողությունների ընթացք ցույց տվող տրամաբանություն է և արտացոլում է այն ընդհանուր վիճակը, որ կա հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների ճակատում։ Արսեն Խառատյանը վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունները և TRIPP-ը փոխկապացված են ու մեկի գործարկումը կախված է մյուսից։

Ինչ վերաբերում է համաշխարհային արձագանքներին, ապա Խառատյանը նշեց, որ ռուսները ևս ինչ որ կտրուկ կարծիք չունեն և շատ անգամ ինչ որ ֆորումներում Հայաստանով անցնող ճանապարհը նույնիսկ դրական են գնահատում՝ նշելով, որ Ռուսաստանից եկող ապրանքների փոխադրումը կարող է նաև Հայաստանով անցնող ճանապարհի միջոցով իրականություն դառնալ։ Աս պահին որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից խանգարող կամ վնասող խոսույթ չի նկատվում։

Արսեն Խառատյանը նաև խոսեց Շանհայի Համագործակցության Կազմակերպության մասին՝ նշելով, թե նախապես ինչի համար էր դա հիմնադրվել և որքանով են փոփոխվել ընթացիկ շահերն ու մարտահրավերները։ Նա օրինակ բերեց, որ ԵՄ-ն նույնպես ժամանակին հիմնադրվել է բալանսի պահպանման ու «ջրի երեսին մնալու» համար, այնուհետև անդրադարձավ տարածաշրջանում այնպիսի երկրների գործղություններին, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը՝ ընդգծելով այդ ազդեցությունների յուրահատկությունն ու սպասվող ռիսկերը։ 

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *