23 C
Yerevan

Ռազմա­կան Բալանսը Կարև­որ Է

Եթե նույն ԵՄ-ից խոսենք, ապա Եվրո­պա­կան միությունում շատ պետություններ չունեն սահման ոչ մի թշնա­մի երկրի հետ, բայց նրանց ծախսե­րը, միևնույն է, ընթացքի մեջ են, ու եթե այդ տրա­մա­բա­նությամբ առաջնորդվենք, ապա Իսպա­նիան կամ Ֆրանսիան որևէ ռազմա­կան ծախս չպետք է ունե­նար։

Լեո­նիդ Ներսիսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է APRI Armenia վերլուծա­կան կենտրո­նի ավագ գիտաշխա­տող, ռազմա­կան փորձա­գետ Լեո­նիդ Ներսիսյա­նը

– Պարո՛ն Ներսիսյան, իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը նշում են, որ ՀՀ պաշտպա­նության ոլորտի բյուջեն ավե­լացնե­լու կարիք չկա՝ նշե­լով արդեն առկա խաղա­ղության մասին:  Ձեր գնա­հատմամբ՝ նման որո­շումը, եթե այն ի վերջո կայացվի, արդարացվա՞ծ է լինե­լու:

– Կարծում եմ, որ ուղիղ կապ չպետք է լինի այդ երկու գործո­նի՝ Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի ու ռազմա­կան բյուջեի միջև մի քանի պատճա­ռով. այո՛, պայմա­նա­վորվա­ծություննե­րը, որ ձեռք են բերվել, դրա­կան ազդե­ցություն ունեն պատե­րազմի ռիսկե­րի նվա­զեցման տեսանկյունից, գոնե առա­ջի­կա շրջա­նում: Եթե դիտարկենք, ապա այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րը լրջո­րեն նվա­զեցրել են պատե­րազմի ռիսկը, բայց, միևնույն ժամա­նակ, պետք չէ մոռա­նալ, որ ռազմա­կան պլա­նա­վո­րումը շատ երկա­րատև բան է, իսկ մենք գտնվում ենք արագ փոփոխվող աշխարհում՝ շատ բարձր ռիսկե­րով, ու այդ ռիսկերն անպայման չէ, որ միայն Ադրբե­ջա­նի հետ կապված լինեն: 

Մենք բավա­կա­նին դժվար տարա­ծաշրջա­նում ենք ապրում, ու ոչ մեկը չգի­տի, թե 5 կամ 7 տարի հետո մեր տարա­ծաշրջա­նում ի՛նչ է լինե­լու: Մեր հարև­ան պետություննե­րի ներքին խնդիրնե­րի հետ կապված որո­շա­կի ռիսկեր կան, օրի­նակ՝ եթե մեր հարև­ան պետություննե­րում Սիրիա­յում տեղի ունե­ցո­ղի նման գործընթացներ լինեն, ապա դա նաև ռազմա­կան ռիսկեր կներկա­յացնի, ներքին բախումնե­րը ևս պակաս ռիսկեր չեն: 

Բացի դա՝ մենք պետք է ունե­նանք ռազմա­կան բալանս, որը հնա­րա­վո­րություն կտա՝ գրե­թե երաշխա­վորված, պաշտպանվե­լու գոնե մեր երկու հարև­ա­նից, որոնք մեր չափսե­րի մոտ են: Գոնե սա ունե­նալն ուրիշ օգուտներ էլ է բերում, որովհետև եթե մեր տարա­ծաշրջա­նում կամ աշխարհում մեծ փոփո­խություններ լինեն ու էլի ինչ-որ նոր բանակցություններ, ապա եթե դու ուժե­ղի դիրքից բանակցես, դա ավե­լի բարենպաստ կլի­նի քեզ համար: 

Այս տրա­մա­բա­նությունից ելնե­լով՝ ռազմա­կան բյուջեի հետ կապված, ես կարող եմ ասել, որ երևի բյուջեում դժվար այդքան գումար լինի, որ անցած տարվա նման միանգա­մից նման աճ կարո­ղա­նան ապա­հո­վել, պետք է հասկա­նալ, որ ամեն ինչ միայն ուզե­լով չէ, նաև գումար պետք է լինի դրա համար, բայց կարե­լի է ռազմա­կան բյուջեն ավե­լացնել այնքան, որքան տնտե­սությունն է աճել, օրի­նակ՝ 5 տոկո­սով: 

Ամե­նա­վատ դեպքում այն պետք է աճի այնքան, որքան ինֆլյա­ցիա է եղել այդ տարվա ընթացքում, Հայաստա­նի պարա­գա­յում հաջորդ տարի դա երևի 3–4 տոկո­սի չափով է լինե­լու: Այս փուլում բյուջեի կրճա­տումը շատ վնաս կարող է հասցնել այն գործընթացնե­րին, որոնք սկսվել են բանա­կում, նկա­տի ունեմ բարե­փո­խումնե­րը, ռազմա­կան տեխնի­կա­յի ձեռքբե­րումը: 

Որքա­նով ես եմ նկա­տում, հիմա խոսվում է բյուջեն չմե­ծացնե­լու կամ ավե­լի սահմա­նա­փակ քանա­կով մեծացնե­լու մասին, չմե­ծացնել, թողնել նույն գումա­րը՝ 1,7 միլիարդ դոլա­րը, որն ունենք այս տարի, ապա դա ևս ինչ-որ իմաստով նշա­նա­կում է կրճա­տում, իսկ դա սխալ կլի­նի, առնվազն պետք է մնա օբյեկտիվ նույն չափը, որը կլի­նի պլյուս 3–4 տոկոս մյուս տարվա ընթացքում: 

– Այսինքն՝ անկախ հարև­աննե­րի հետ ունե­ցած հարա­բե­րություննե­րից, պետք է մշտա­պես պատրա՞ստ լինել ռազմա­կան տեսանկյունից:

– Այո՛, որովհետև այսօր, եթե նույն ԵՄ-ից խոսենք, ապա Եվրո­պա­կան միությունում շատ պետություններ չունեն սահման ոչ մի թշնա­մի երկրի հետ, բայց նրանց ծախսե­րը, միևնույն է, ընթացքի մեջ են, ու եթե այդ տրա­մա­բա­նությամբ առաջնորդվենք, ապա Իսպա­նիան կամ Ֆրանսիան որևէ ռազմա­կան ծախս չպետք է ունե­նար:

– Պարո՛ն Ներսիսյան, չնա­յած այն փաստարկին, որ հայկա­կան կողմն է բերում՝ խաղա­ղության պայմա­նագրի կնքում Ադրբե­ջա­նի հետ, նույն Ադրբե­ջա­նը տարեցտա­րի ավե­լացնում է իր ռազմա­կան բյուջեն: Ձեր գնա­հատմամբ՝ դա արվում է Հայաստա­նի դեմ հնա­րա­վոր հարձակմա՞ն նպա­տա­կով, թե՞ Ադրբե­ջա­նը ելնում է այն տրա­մա­բա­նությունից, որ պետք է մշտա­պես պատրաստ լինել պատե­րազմի:

– Օբյեկտի­վո­րեն մենք դեռ չգի­տենք հաջորդ տարվա նրանց բյուջեն, դեռ չի եղել հայտա­րա­րություն՝ ինչ են անե­լու, շատ հետաքրքիր կլի­նի դա տեսնել: Նաև իրենց ներկա­յացրած թվից հետո պետք է Հայաստա­նը որո­շում կայացնի, որովհետև կարև­որ է հարև­աննե­րի հետ ռազմա­կան բալանս ունե­նալ, հատկա­պես նրանց հետ, որոնց հետ դա ռեալ է: 

Պարզ է, որ չենք կարող հասնել Թուրքիա­յի հետ ռազմա­կան բալանսի, բայց Ադրբե­ջա­նի հետ պետք է տեսնել, թե ինչ են իրենք որո­շում: Մինչև այս տարի նրանք չէին էլ թաքցնում, որ նաև Հայաստա­նի դեմ պատե­րազմե­լու համար են դա անում, հաջորդ տարվա համար արդեն կտեսնենք, թե ինչ թվեր կլի­նեն, բայց այդ թվե­րը լինե­լու են բարձր, հաստատ մյուս տարի 3 անգամ չեն կրճա­տե­լու ռազմա­կան բյուջեն: 

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/305040/

Առնչվող Հոդվածներ