27.2 C
Yerevan

Ալիևը Նահանջում Է Գաղա­փա­րա­պես

Օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրով այդ ճանա­պարհը, ի տարբե­րություն նոյեմբե­րի 9‑ի, մղված է երրորդ պլան։ Այստեղ առաջնա­յին է տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպա­նումը, որն ամրագրված է ու որի տակ Ալիևը ստո­րագրել է։ Նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրով որևէ խոսք չկա տարածքնե­րի ամբողջա­կա­նության, փոխա­դարձ իրա­վունքի և մնա­ցա­ծի մասին։ Այդ փաստաթղթում առաջնա­յին է միայն մեկ բան․ Հայաստա­նը Ադրբե­ջա­նին տալիս է այդ Զանգե­զուրի միջանցքը, որն էլ վերահսկում է Ռուսաստա­նի Դաշնության ԱԴԾ‑ն։ Այլ բան չկա։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր ՎաՀրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրից բխող մի  շարք դրույթներ, ինչպես նաև հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ընթա­ցիկ վիճա­կը։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշել է, որ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում թուրքե­րի կողմից բարձրա­ձայնված կարծիքնե­րը հետաքրքիր են այնքա­նով, որ դրանք արդյո՞ք ասվում են նաև Բաքվի համար, թե ոչ։ Իսկ ընդհա­նուր առմամբ, Անկա­րա­յի պահվածքը դիվա­նա­գի­տա­կան առումով բավա­կան ազա­տում է Երև­ա­նի ձեռքե­րը, նրան ավե­լի լավ իրա­վի­ճա­կում դնելով։1994թ․ հետո մենք երբեք այս կարգա­վի­ճա­կը չենք ունե­ցել, որ Թուրքիան համա­ձայնվի առանց նախա­պայմաննե­րի հարա­բե­րություննե­րի կարգա­վորման։ Իհարկե ներքին առումով, առանց բարձրա­ձայնե­լու հավա­նա­կան է, որ Անկա­րան ինչ-ինչ բաներ պահանջի կամ առնվազն առա­ջարկի փաթե­թով ձևա­կերպի, բայց մենք հիմա ունենք մի կարգա­վի­ճակ, որը չենք ունե­ցել 90-ականնե­րից սկսած և որը մեզ գուցե օգներ Արցա­խի հարցում ավե­լի լավ արդյունքնե­րի հասնել։ Թուրքիան, այսպես թե այնպես շարունա­կում է մնալ ԱՄՆ գործո­ղությւննե­րի տրա­մա­բա­նությունում։ Ինչպես նաև Իսրա­յե­լը։ Դեռ առա­ջին համաշխարհա­յի­նից հետո բոլո­րը համա­կարծիք էին, ու պիտի ստեղծվի անկախ Իսրա­յել պետություն։ Դա ստեղծվեց ավե­լի ուշ, քան կարծում էին, ու այսօր գոյություն ունե­ցող Իսրա­յե­լը լիո­վին ինքնա­բավ ու անկախ պետություն չէ։ Ալիևը կասի բանակցի Իրա­նի հետ, կբա­նակցի, կասի ոչ՝ չի բանակցի։ 

Աթա­նեսյա­նը խոսեց Ալիևի կողմից «Զանգե­զուրի միջանցք» արտա­հայտության մասին՝ նշե­լով, որ անկախ իր հայտա­րա­րություննե­րից, Ալիևը փաստա­ցի համա­ձայնվել է երկու երկրնե­րի միջև համա­ձայնա­գիր ստո­րագրե­լու, ստո­րագրել է ու այն, ինչը ինքը անվա­նում է «Զանգե­զուրի ճանա­պարհ», ոչ թե հատուկ նախա­տեսված է Ադրբե­ջան-Նախիջև­ան ճանա­պարհի համար, ալ Արև­ելք-Արևմուտք կապի համար։ Ադրբե­ջանն այսպես, թե այնպես հաղորդակցման ճանա­պարհ ունի Նախիջև­ա­նի հետ, այնպես, որ պետք չէ այդ ճանա­պարհի ողջ նշա­նա­կությունը համա­րել զուտ Ադրբե­ջա­նի ներքին ճանա­պարհի լուծման հարց։ 

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև խոսեց այն մասին, որ օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրով այդ ճանա­պարհը, ի տարբե­րություն նոյեմբե­րի 9‑ի, մղված է երրորդ պլան։ Այստեղ առաջնա­յին է տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպա­նումը, որն ամրագրված է ու որի տակ Ալիևը ստո­րագրել է։ Նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրով որևէ խոսք չկա տարածքնե­րի ամբողջա­կա­նության, փոխա­դարձ իրա­վունքի և մնա­ցա­ծի մասին։ Այդ փաստաթղթում առաջնա­յին է միայն մեկ բան․ Հայաստա­նը Ադրբե­ջա­նին տալիս է այդ Զանգե­զուրի միջանցքը, որն էլ վերահսկում է Ռուսաստա­նի Դաշնության ԱԴԾ‑ն։ Այլ բան չկա։ Իսկ այս համա­ձայնագրով ոչ միայն հարգվում է երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, այլև կարև­որ փոփո­խություն է արձա­նագրում Ադրբե­ջա­նում։ Ադրբե­ջա­նը համա­ձայնվում է Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի տարածքնե­րի հետ։ Ստո­րագրե­լով օգոստո­սի 8‑ը, Ալիևը մի կողմ է դնում ադրբե­ջա­նա­կան նացիո­նա­լիստա­կան ծրագրե­րը։ Դրանք գաղա­փա­րա­պես գուցե շարունա­կում են հնչել, բայց դուրս են մնում պրակտիկ կիրառման դաշտից։ Ալիևը ստո­րագրել է մի համա­ձայնա­գիր, որով իշխող «Միացյալ Ադրբե­ջան» կուսակցության գաղա­փա­րա­կան հենքը ըստ էության արժեզրկվում է, քանի որ այդ համա­ձայնագրով Ադրբե­ջա­նը փաստա­ցի հրա­ժարվում է այդ «միացյալ»-ի գաղա­փա­րից։ Փոխա­դարձա­բար Հայաստա­նը կորցնում է հայդա­տա­կա­նությունը, իսկ Ադրբե­ջա­նը՝ «Մեծ Ադրբե­ջան» կոնցեպտը։

Աթա­նեսյա­նը նաև անդրա­դարձավ սեպտեմբե­րի 2‑ին Երև­ա­նում հրա­վիրված հանրա­հա­վա­քին։ Պատգա­մա­վո­րի կարծի­քով այն ցույց տվեց իր քաղա­քա­կան անբո­վանդա­կությունը, միա­ժա­մա­նակ նաև ապա­ցուցե­լով, որ Հայաստա­նում Արցա­խի հարցի օրա­կարգ չկա։ Արցա­խի հարցը, որ կարե­լի էր այլ վերա­բերմունքով փոփո­խություննե­րի հասցնել, երե­սուն տարուց ավել չի արվել։ Արցախցի­նե­րի բռնա­գաղթը կազմա­կերպել է Ալիևը, ոչ թե ՀՀ կառա­վա­րությունը։ Իսկ Արցա­խում, 30 տարի է ՀՀ հարկա­տունե­րի հաշվին գործել է մի ֆիկտիվ իշխա­նություն, որը երբեք սեփա­կան ընտրություն չի արել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ