23 C
Yerevan

Հայ-թուրքա­կան Հարա­բե­րություննե­րը Միանգա­մից Չեն Լավա­նա

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը, որ նաև հետև­անք ու պատճառ են հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման, այս պահին նաև մեծ ազդե­ցություն ունեն ողջ տարա­ծաշրջա­նի քաղա­քա­կա­նության ձևա­վորման հարցում։

Շահան Գանտա­հարյան


1inTV‑ն զրուցել է Լիբա­նա­նի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը։

Շահան Գանտա­հարյանն այն կարծիքն է հայտնել, որ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը միա­գիծ չեն և միայն հայկա­կան ու թուրքա­կան կողմի գործիքնե­րը չեն, դրանք շատ ավե­լի լայն ու ընդգրկուն են ու այդ հարա­բե­րություննե­րի որա­կա­կան փոփո­խությունը կախված է ոչ միայն հայկա­կան ու թուրքա­կան կողմե­րի ցանկությունից ու կամքից, այլև մի շարք այլ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րից։ Մոտ ժամա­նակներս ակնկալվում է թուրքա­կան կողմից այցը Երև­ան՝ Սեյդար Քըլրչի գլխա­վո­րությամբ, հավա­նա­բար դա տեղի կունե­նա Մարգա­րա­յի կամրջով։ Մարգա­րա­յի կամրջի օգտա­գործումը կլի­նի երրորդ դեպքը այն բանից հետո, երբ առա­ջին անգամ այդ կամուրջն օգտա­գործվել էր Թուրքիա­յում տեղի ունե­ցած երկրա­շարժից հետո հումա­նի­տար օգնություն ուղարկե­լու ժամա­նակ, իսկ երկրորդ անգամ հումա­նի­տար օգնությունն ուղարկվել էր Սիրիա։

Գանտա­հարյանն ընդգծեց, որ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում սպասվող փոփո­խություննե­րը միանգա­մից չեն լինե­լու, այլ ավե­լի շատ փուլա­յին փոփո­խություննե­րի տեսք կունե­նան։ Ընդ որում սխալ կլի­նի միա­կողմա­նիո­րեն ասել, որ շատ լավ կամ շատ վատ է լինե­լու։ Հարկա­վոր է ավե­լի սառը և սթափ դատել։ Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը, որ նաև հետև­անք ու պատճառ են հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման, այս պահին նաև մեծ ազդե­ցություն ունեն ողջ տարա­ծաշրջա­նի քաղա­քա­կա­նության ձևա­վորման հարցում։ Թուրքա­կան կողմը բարյացկա­մությամբ է խոսում և՛ հայ-թուրքա­կան, և՛ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման մասին։ Դա էլ իր հերթին ազդում է Բաքվի տրա­մադրություննե­րի վրա։ Առհա­սա­րակ վերջին շրջա­նում Թուրքիա­յի ակտիվ տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նության մեջ նկա­տե­լի է Անկա­րա­յի աճող ազդե­ցությունը Բաքվի վրա, ինչը երև­ում է ոչ միայ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի համա­տեքստում, այլ Ադրբե­ջա­նի հակա­ռուսա­կան քաղա­քա­կա­նության դրսև­որմամբ։ Գաղտնիք չէ, որ Անկա­րան է ղեկա­վա­րում Բաքվի արտա­քին քաղա­քա­կա­նության, մասնա­վո­րա­պես ռուսա­կան գիծը և Ալիևը սովո­րա­բար անում է այն, ինչ «խորհուրդ են տալիս» Անկա­րա­յում։ 

Շահան Գանտա­հարյա­նը նաև խոսեց Թուրքիա­յի՝ Մերձա­վոր Արև­ելքում քաղա­քա­կա­նության մասին՝ մասնա­վո­րա­պես ընգծե­լով նրա գործո­ղություննե­րը Սիրիա­յում և Իսրա­յե­լի ուղղությամբ։ Անկա­րան սիրիա­կան հարցը ցանկա­նում է լուծել բավա­կան արագ ու արդեն իսկ որոշ տարածքներ վերցրել է՝ դրա­նով իր սահմաննե­րի շուրջ անվտանգության գոտի ստեղծե­լու հարցը լուծե­լով։ Բայց պետք չէ մոռա­նալ նաև այն, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը նաև ենթա­կա են Իսրա­յել-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րին։ Մի կողմից Բաքուն հրա­շա­լի հարա­բե­րություններ ունի Իսրա­յե­լի հետ, մյուս կողմից թուրքա-իսրա­յե­լա­կան հարա­բե­րություննե­րը գնա­լով սրվում են, թեև դեռ ոչ մի կտրուկ քայլ չի արվել։ Դեռևս պայմա­նագրեր չեն չեղարկվել, միմյանց դեմ կտրուկ բանաձև­եր չեն ընդունվել։ 

Գանտա­հարյա­նի գնա­հատմամբ տարա­ծաշրջա­նում՝ և՛ Հարա­վա­յին Կովկա­սում, և՛ Մերձա­վոր Արև­ելքում ընդհա­նուր քաղա­քա­կան կոորդի­նա­տո­րը շարունա­կում  է մնալ ԱՄՆ‑ն։ Վաշինգտո­նի կողմից է հիմնա­կա­նում որոշվում գործո­ղություննե­րի այն ցանկը և ուղղությունը, որը կատա­րե­լու դերը տրված է Թուրքիա­յին։

Շահան Գանտա­հարյա­նը նաև իր դիտարկումներն արեց տարա­ծաշրջա­նի ընդահնուր ազդե­ցության մասին հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի զարգացման հետա­գա հնա­րա­վո­րություննե­րի վրա՝ ըդգծե­լով այն հնա­րա­վոր ռիսկերն ու առա­վե­լություննե­րը, որոնք ընկած են այդ հարա­բե­րություննե­րի նորմա­լացման հիմքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ