21.4 C
Yerevan

Բամբա­սանքը Կեղտ Է

Ովքեր նրան մղել են իմ հասցեին զազրա­խո­սության, նույնպես պատգա­մա­վո­րա­կան այդ ցուցա­կում են: Եւ եթե ժամա­նա­կին հասցրել են ՀՀՇ թեւի տակ ներկա­յա­նալ որպես Ստե­փա­նա­կերտում «միակ» կամ «երկվորյակ տղա­մարդ», դրա­նից իրենց կշի­ռը չի փոխվում:

Վահրամ Աթա­նեսյան

Մեր Խոսքը՝

Վերջին ժամա­նակնե­րում ապա­տե­ղե­կատվությունն ու բամբա­սանքը տարածվում են ահռե­լի ծավա­լով։ Եթե սրա­նից մոտ տասը կամ տասնհինգ տարի առաջ այդ ամե­նով հիմնա­կա­նում զբաղվում էր դեղին մամուլը, որն էլ փորձում էր կեղծ սենսա­ցիա­նե­րով կամ անհե­թեթ դետեկտիվնե­րով բաժա­նորդ գրա­վել, քանի որ գումա­րը երբեք չի հերի­քել, ապա ներկա­յումս ապա­տե­ղե­կատվությունն ու բամբա­սանքը դարձել է ամե­նօրյա գործիք, ընդ որում արդեն ոչ մի սահման չճա­նա­չող։ Եթե 2012 թվա­կա­նին կարե­լի էր ապա­տե­ղե­կատվությունը համա­րել հանրա­յին դաշտ նետված հիմար պարծենկո­տություն կամ նույնիսկ անմեղ մի սուտ,  ինչ որ գիտաֆանտաստիկ թեմա­յով, ապա այսօր, այն ոչ միայն գրե­թե ազգա­յին անվտանգության մակարդա­կի սպառնա­լիք է, այլև անգրա­գետ ու կեղտոտ, քանի որ ոչ միայն անմեղ ստի փոխա­րեն զբաղված է մարդկանց զրպարտե­լով, այլև դա արվում է անգրա­գետ և անմա­կարդակ ձևով։ Ամեն օր տասնյակ մարդիկ են համա­ցանցում տարբեր զրպարտություննե­րի թիրախ դառնում։ 

Առա­ջարկում ենք ընթերցել Արցա­խի նախկին պատգա­մա­վոր, լրագրող, Մեր Ուղի­նի թղթա­կից Վահրամ Աթա­նեսյա­նի գրա­ռումն այդ թեմա­յով, ում հասցեին ևս տարածվել են չստուգված ու կեղծ պատմություններ։

Մեր Ուղին

Վասն Անգի­տության 

 Արտա­կարգ եւ լիա­զոր դեսպան Էդգար Ղազարյա­նը «գծե­րից դուրս է թռել» կամ նրան սխալ մատնա­գիր են փոխանցել: Նա  զարմա­ցած է, թե ինչպես է տողե­րիս հեղի­նա­կը «խմբագրել «Ազատ Արցախ» թերթը, եթե հիմա Արցա­խը համա­րում եմ Ազարբայջան»: Սույն պարո­նը եւ նրա խորհրդա­տունե­րի այս հավաստիա­ցումը վկա­յում է, որ նրանք ոչ միայն Արցա­խի խնդրից, այլեւ պատմությունից են բացարձա­կա­պես անտեղյակ: Այլա­պես կիմա­նա­յին, որ ես երբեք «Ազատ Արցախ» թերթի խմբա­գիր չեմ եղել: 

Լրագրո­ղա­կան գործունեությունս սկսել եմ «Խորհրդա­յին Ղարա­բաղ» թերթում, որ հետո վերանվանվել է  «Արցախ», որտեղ աշխա­տել եմ մինչեւ 1994 թվա­կա­նը: Եղել եմ բանա­կա­յին «Մարտիկ» եւ ԱԺԿ «Հայրե­նիք» պաշտո­նա­թերթի խմբա­գիր, աշխա­տել եմ ԼՂՀ Լրատվության եւ մամուլի դեպարտա­մենտում, երկու տարի Ստե­փա­նա­կերտում «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի թղթա­կից, աշխա­տակցել եմ «Ազգ» եւ «Հրա­պա­րակ» թերթե­րին եւ գրածս ոչ մի տողի համար չեմ ափսո­սում: 

Քաղա­քա­կա­նությունից հեռա­նա­լու պատճառնե­րի մասին ասել եմ հրա­պա­րա­կա­յին հարցազրույցնե­րում, եւ ոչ ոք չի առարկել, բերված փաստե­րը չի հերքել: Էդգար Ղազարյա­նը, որքան գիտեմ, առա­ջին գումարման Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր Ֆերդի­նանդ Ղազարյա­նի որդին է, տանը հաստատ ունի ԳԽ մասին պատմող պաշտո­նա­կան տեղե­կա­տու-գիրքը: Խորհուրդ եմ տալիս թերթի այն, կարդա պատգա­մա­վորնե­րի անվա­նա­կան ցուցա­կը եւ համոզվի, որ Վահրամ Աթա­նեսյա­նը Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր է, այսինքն, քաղա­քա­կան եւ անհա­տա­կան վաստա­կի առումով հավա­սար է Ֆերդի­նանդ Ղազարյա­նին, ոչ թե Էդգա­րին: Իսկ ովքեր նրան մղել են իմ հասցեին զազրա­խո­սության, նույնպես պատգա­մա­վո­րա­կան այդ ցուցա­կում են: Եւ եթե ժամա­նա­կին հասցրել են ՀՀՇ թեւի տակ ներկա­յա­նալ որպես Ստե­փա­նա­կերտում «միակ» կամ «երկվորյակ տղա­մարդ», դրա­նից իրենց կշի­ռը չի փոխվում:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ