28.9 C
Yerevan

Ազգա­յին Թե՞ Գաղութա­յին Պետություն

Այսօր ունենք այն վիճա­կը, որ “ունենք ընտրե­լու հնա­րա­վո­րություն, բայց չունենք ընտրության հնա­րա­վո­րություն”, բայց մենք կարող ենք ունե­նալ նաև ընտրություն, եթե մեր առջև դնենք այն տեսլա­կա­նը, որ ամեն նորմալ երկիր ու քաղա­քա­կա­նություն դնում է։ 

Ռուբեն Բաբա­յան

1inTV‑ն զրուցել է ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի ներքին կյանքի որոշ դրվագներ։

Ռուբեն Բաբա­յանն իր կարծիքն է հայտնել Հայաստա­նում գործող մոտ 125 կուսակցություննե­րի մասին՝ նշե­լով, որ Հայստա­նում հասա­րա­կությունն այնքան պառակտված ու անհանդուրժող է, որ նրանք ավե­լի շատ նախընտրում են քաղա­քա­կա­նության մեջ տեսնել լրիվ անծա­նոթ ու գործից ոչինչ չհասկա­ցող մադու, քան թե արդեն դրա մեջ եփած գործչի ու դրա հիմնա­կան պատճառն այդ անա­ռողջ մրցակցությունն է։ Այս տեմպե­րով շարունակվե­լու դեպքում կուսակցություննե­րի թիվը էլի կաճի ու երևի մի օր կունե­նանք մոտ 3 մլն կուսակցություն։

Ռեժի­սո­րի կարծի­քով այդ կուսակցություննե­րից շատե­րը, որ անգամ մեկ տոկո­սի շեմը չեն հաղթա­հա­րում, բայց մասնակցում են ընտրություննե­րին, գտնում են, որ շահումն ավե­լի շատ է լինե­լու, քան կորուստը, այսինքն ընտրություննե­րին չեն հաղթի, բայց դա էլ մի առիթ է հասա­րա­կության հետ շփվե­լու, իրենց խոսքը տեղ հասցնե­լու համար։ 

Ինչ վերա­բե­րում է 2026թ ընտրություննե­րին, ապա այսօր ունենք այն վիճա­կը, որ “ունենք ընտրե­լու հնա­րա­վո­րություն, բայց չունենք ընտրության հնա­րա­վո­րություն”, բայց մենք կարող ենք ունե­նալ նաև ընտրություն, եթե մեր առջև դնենք այն տեսլա­կա­նը, որ ամեն նորմալ երկիր ու քաղա­քա­կա­նություն դնում է։ Եթե մենք մեր առջև դնում ենք զարգա­նա­լու, բարգա­վա­ճե­լու հնա­րա­վո­րություն, ապա ունենք այդ ընտրությունը, եթե ամեն ինչ կառուցում ենք անձին մերժե­լու սկզբունքի վրա, ապա նորից ամեն ինչ մնա­լու է “ներկա-նախկին” պահվածքի մեջ։ Ռեժի­սո­րը կարև­ո­րեց անձին մերժե­լու հրա­ժարվե­լու և գաղա­փա­րին քվեարկե­լու կարև­ո­րությունը։ 2018թ․ երբ մարդիկ ասա­ցին Սերժը չլի­նի ով ուզում է լինի, այսօր նույնն ասում են Փաշինյա­նի հասցեին, այսինքն “Մերժիր Սերժին” կարգա­խո­սը հանգիստ դառնում է “Մերժիր Փաշինյա­նին, մերժիր ում ասես”։ Դրա­նից հերա­ժարվե­լու գրա­վա­կա­նը պետք է լինի անկախ պետություն կառուցե­լու, ունե­նա­լու գիտակցությունը։ Կարե­լի է իհարկե ավտո­րի­տար պետություն կառուցել, բայց դա անարդյունք կլի­նի, կարճ ժամա­նակ հետո ցույց կտա իր բացա­սա­կան կողմե­րը, ինչպես ԽՍՀՄ դեպքում եղավ, երբ Ստա­լինն իր կենդա­նության օրոք սարսա­փե­լի գնով ինդուստրացրեց ԽՍՀՄ‑ը, բայց մահից հետո վախի մթնո­լորտը վերա­ցավ, կայսրությունն էլ մի օրում փլուզվեց։

Կարև­որ է հասկա­նալ, թե մենք ազգա­յին պետություն ենք ուզում թե գաղութ-պետություն։ Ռեժի­սորն այս առի­թով հիշեց, որ մի ժամա­նակ շրջա­նա­ռության մեջ դրվեց “ազգ-բանակ” հասկա­ցությունը և ինքը, լինե­լով ՊՆ հասա­րա­կա­կան խորհրդի անդամ, իր բացա­սա­կան եզրա­կա­ցությունն է տվել այդ ամե­նին ՝համա­րե­լով, որ ավե­լի լավ է լինի պետություն-բանակ, որո­վեհտև նորմալ պետության մեջ չի կարող ամե­նա­զարգա­ցած միակ կառույցը բանա­կը լինել։

Ռուբեն Բաբա­յա­նը նաև խոսեց օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրի մասին՝ նշե­լով, որ դա ոչ թե փրկության կամ կործանման սկիզբ է, ինչպես տրա­մադրված են կարծե­լու շատե­րը, այլ դա ուղղա­կի գործընթա­ցի սկիզբ է դնում՝ զարգա­նա­լու և մեկուսա­ցումից դուրս գալու գործընթա­ցի սկիզբ։ Կհա­ջո­ղենք, թե ոչ՝ կախված է մեզնաից։ Տարա­ծաշրջա­նի բոլոր պետություննե­րը մշտա­պես շահել են Հայաստա­նի մեկուսացվա­ծությունից, իսկ մենք կարծես նորից փորձում ենք ամեն ինչ անել, որ կրկին մնանք մեկուսացվա­ծության մեջ։

Ռեժի­սո­րը նաև նշեց, որ Հայաստա­նի “սեպ լինե­լու” հանգա­մանքն այնքան էլ նախընտրե­լի տարբե­րակ չէ։ Սեպը ինքն իրեն չի խրվում, սեպը ուրիշներն են խրում՝ իրենց շահե­րի համար, իսկ մենք ընտրություն պիտի կատա­րենք, թե շարունա­կել մնալ ինչ որ մեկի սեպը, թե սեփա­կան կամքի դրսև­ո­րումը իրացնենք։

Ամբողջա­կան հարցազրուրցը՝

Առնչվող Հոդվածներ