Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Փաստ է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Արայիկ Հարությունյանը մնաց միակ թեկնածու: Ու թեեւ դրանով նրա «հաղթանակը» կանխորոշված էր, բայց հետագա իրադարձությունները վկայեցին, որ Արցախում ձեւավորվում է աննախադեպ թույլ, հանրային աջակցություն չվայելող իշխանություն:

Վահրամ Աթանեսյան

Մաս 64-րդ

Արցախի չորրորդ նախագահական ընտրությունների առաջին փուլն, այսպիսով, Արայիկ Հարությունյանը չհաղթահարեց: Ավելի ինտրիգային էր, սակայն, նրա գլխավոր մրցակից, գործող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի որոշումը. նա հայտարարեց, որ դուրս է գալիս մրցապայքարից եւ երկրորդ փուլին չի մասնակցի:

Ինչո՞վ էր պայմանավորված Մայիլյանի այդ անսպասելի քայլը: Քաղաքական շրջանակներում իշխող կարծիքն այն էր, որ նա մրցապայքարի երկրորդ հորիզոնականը չէր զբաղեցնի, եթե չունենար ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցությունը:

Ուշագրավ է, որ մրցապայքարից դուրս մնացած ոչ մի թեկնածու չհայտարարեց, թե քվեարկության երկրորդ փուլում ում է աջակցելու: Մայիլյանի որոշումը ոմանք առայսօր բացատրում են նրա եւ Բաբայանի միջեւ ծագած տարաձայնություններով: Այդպես էր, թե՝ ոչ, հիմնավոր հաստատում կամ հերքում չկա:

Փաստ է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Արայիկ Հարությունյանը մնաց միակ թեկնածու: Ու թեեւ դրանով նրա «հաղթանակը» կանխորոշված էր, բայց հետագա իրադարձությունները վկայեցին, որ Արցախում ձեւավորվում է աննախադեպ թույլ, հանրային աջակցություն չվայելող իշխանություն:

Կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավար մարմինների ձեւավորումը միայն հաստատեց այդ տպավորությունը: Բավական է ասել, որ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից Մասիս Մայիլյանը վերանշանակվեց արտաքին գործերի նախարարի պաշտոնում, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը զբաղեցրեց Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը:

Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանին նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար: Հայտնի դարձավ, որ «Ազատ հայրենիք» եւ «Միասնական հայրենիք» կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *