20 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Արցա­խի նախա­գա­հա­կան չորրորդ ընտրություննե­րի առա­ջին փուլը բացա­հայտեց, որ չկա պետա­կան իշխա­նության կազմա­վորման համար անհրա­ժեշտ քաղա­քա­կան համախմբում, Արա­յիկ Հարությունյա­նը միանշա­նա­կո­րեն չի ընդունվում ոչ միայն Ստե­փա­նա­կերտում, այլեւ՝  Երեւա­նում: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 63-րդ

Ինչպես եւ սպա­սե­լի էր, Արցա­խի չորրորդ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի առա­ջին փուլում հաղթող չճա­նաչվեց:  Քվեարկության օրվա վերջին, երբ ԿԸՀ‑ն ձայնե­րի հաշվարկ էր իրա­կա­նացնում, մի պահի Արա­յիկ Հարությունյա­նի օգտին քվեարկածնե­րի թիվը հասել էր 52 տոկո­սի, բայց վերջնարդյունքում նա չհաղթա­հա­րեց նույնիսկ նվա­զա­գույն դրա­կան շեմը: «Ազատ հայրե­նիք» կուսակցության մի քանի ներկա­յա­ցուցիչներ առայսօր պնդում են, որ ԿԸՀ‑ն «քվե­նե­րը կեղծել է, որպեսզի Արա­յիկ Հարությունյա­նը մեկ փուլ քվեարկությամբ նախա­գահ չընտրվի»:  Քվեարկության արդյունքնե­րով խորհրդա­րա­նում մեծա­մասնություն չկազմեց Արա­յիկ Հարությունյա­նի գլխա­վո­րած «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքը՝ ստա­նա­լով երե­սունե­րեք մանդա­տից տասնվե­ցը: Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքնե­րով երկրորդ տեղը գրա­վեց ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը: Նրան բաժին ընկավ պատգա­մա­վո­րա­կան ինը մանդատ: Մնա­ցած ութ մանդատնե­րը բաժին ընկան նախա­գա­հի թեկնա­ծու Վիտա­լի Բալա­սանյա­նի հովա­նա­վո­րած «Արդա­րություն», ՀՅԴ եւ Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություննե­րին, ընդ որում վերջինս խորհրդա­րա­նում զբա­ղեցրեց ընդա­մե­նը երկու աթոռ: 

Նախկին իշխող քաղա­քա­կան ուժի համար դա բացա­հայտ անկում էր: Ոչ այնքան բարվոք վիճակ բաժին ընկավ ՀՅԴ-ին, որ նվա­զա­գույն շեմից մի փոքր բարձր արդյունք գրա­վեց, ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, միայն գործող նախա­գահ Բակո Սահակյա­նի բացարձակ աջակցության շնորհիվ: Արցա­խի նախա­գա­հա­կան չորրորդ ընտրություննե­րի առա­ջին փուլը բացա­հայտեց, որ չկա պետա­կան իշխա­նության կազմա­վորման համար անհրա­ժեշտ քաղա­քա­կան համախմբում, Արա­յիկ Հարությունյա­նը միանշա­նա­կո­րեն չի ընդունվում ոչ միայն Ստե­փա­նա­կերտում, այլեւ՝  Երեւա­նում: Հակա­ռակ դեպքում նա Արցա­խի իշխա­նության ներսում այդքան շատ մրցա­կիցներ չէր ունե­նա: Մանա­վանդ որ նրանցից շատե­րը վերջնարդյունքում ստա­ցել էին հիմնա­կա­նում հազար քվե, եւ կայուն տպա­վո­րություն էր, որ դա արվել է Արա­յիկ Հարությունյա­նից հնա­րա­վո­րինս «ձայն փախցնե­լու» նպա­տա­կով: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ