Սփիւռք

Սփյուռքահայ Մամուլի Դերը Հայկական Ինքնության Մեջ

«Մարմարայում» հոգևոր շարժումն ընդգրկում է հոգևոր կյանքի բոլոր մարզերը` սկսած գրականությունից, արվեստից մինչև հայագիտության և հայրենագիտության բոլոր բնագավառները, որի հիմնական սևեռակետը ազգային ինքնության, ազգային գոյության պահպանությունն է: 

Էլինա Միրզոյան

Հակիրճ ներկայացնում ենք թուրքագետ, սփյուռքագետ Էլինա Միրզոյանի հոդվածը՝ նվիրված Ռոպեր Հատտեճյանին.հայ մշակութային կյանքի վերջին մեծ դեմքերից մեկին Կ. Պոլսում։ Հեղինակը շեշտադրում է Հատտեճյանի դերը հայ հոգևոր արժևորման, ազգային ինքնության պահպանման և մամուլի մշակութային առաքելության մեջ։ Հատտեճյանի գործունեությունը «Մարմարա» օրաթերթի խմբագրապետի պաշտոնում բացահայտում է ոչ միայն նրա գրական ու հրապարակախոսական գործը, այլև հայ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող պայքարը՝ լեզվի, մշակույթի և հիշողության պահպանման ուղղությամբ։

ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈԼՍԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԻՑ

«Այս թերթին անունր «մամա»ի շատ կր նմանի…»:

«Մարմարա», Կ. Պոլիս, 11.1.1993

Հայ կյանքի ամենաբնորոշ կողմերից մեկը հոգևորի արժևորումն է, որն էլ դրսևորվում է ինքնաբուխ հոգևոր շարժման միջոցով: Հոգևոր ազգային արժեքների  պահպանության խնդիրը կենսական մտահոգություն է եղել ժամանակի բոլոր առաջադեմ գրողների ու արվեստագետների գաղափարական առաջադրություններում: «Իրոք ճակատագրական օրերին, երբ մեր միտքն ու ջանքը քաղաքականութիւն, տնտեսութիւն կառուցելուն է ուղղուած, չպէտք է մոռացութեան տալ երրորդ հաւասարապէս կարեւոր հոգեւոր ոլորտի, մշակոյթի գործօնը….», – այս սկզբունքով էր թերևս Ռոպեր Հատտեճյանն առաջնորդվում իր գործունեության մեջ: Հոգևորի արժևորումը հարատևման փիլիսոփայությունն է: Ռ. Հատտեճյանը ոչ միայն հայ գրականության վառ ներկայացուցիչներից էր, այլև Կոստանդուպոլսում (այսօրվա՝ Ստամբուլ)առաջատար թերթերից մեկի՝ «Մարմարայի» խմբագրապետ:   Հոգևորի արժևորման դերակատարումը վերապահված է նաև հայ մամուլի արժեքավոր էջերից մեկին՝ «Մարմարա» օրաթերթին, որը Պոլսի հայ համայնքի ուշագրավ թերթերից մեկն է: Պարբերականը հիմնադրվել է Կոստանդնուպոլսի հայկական համայնքի անվանի ներկայացուցիչ Սուրեն Շամլյանի ջանքերով 1940 թ. օգոստոսի 31-ին՝ պատմության մեջ փոթորկուն մի ժամանակաշրջանում:         «Մարմարայում» հոգևոր շարժումն ընդգրկում է հոգևոր կյանքի բոլոր մարզերը` սկսած գրականությունից, արվեստից մինչև հայագիտության և հայրենագիտության բոլոր բնագավառները, որի հիմնական սևեռակետը ազգային ինքնության, ազգային գոյության պահպանությունն է: «Մարմարայի» գրական հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. ընդգրկում է գրականության պատմության ու տեսության ամենաբազմազան հարցեր: Այն նախ դնում է ազգային ակունքների և հայ գրականության դասական արժեքների յուրացման խնդիրը: Հայ գրականության նպատակն է, համաձայն «Մարմարայի», փոխանցել «իր նախահայրերուն կտակը եւ օգնել անոնց, որպէսզի գիտակցին իրենց մշակութային ինքնութիւնը» («Մարմարա», 4.6.1988): Ռ. Հատտեճյանի մահով ավարտվում է Պոլսիմերօրյա մշակութային հայկական հարուստ բովանդակությունը:

Էլինա Միրզոյան

բ.գ.թ. դոցենտ, թուրքագետ, սփյուռքագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս

Առաջարկում ենք ծանոթանալ Էլինա Միրզոյանի հոդվածին ամբողջությամբ՝ անցնելով այս հղումով։

https://arar.sci.am/dlibra/publication/276773/edition/253915/content

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *