15.3 C
Yerevan

Զերծ Մնալ Անհարկի Վստա­հությունից

Ամե­րի­կա­հայ համայնքը մեծ պոտենցիալ ունի, բայց, չհաշված այն փոքրա­թիվ անհատնե­րին, ովքեր գալիս են որևէ գործ են անում, ճնշող մեծա­մասնությունը մնում է տուրիստի կարգա­վի­ճա­կում։

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ն զրուցել է ամե­րի­կա­հայ քաղա­քա­գետ, ամե­րի­կա­հայ համայնքի հասա­րա­կա­կան գործիչ դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են օգո­սո­տո­սի 8‑ի համա­ձայնագրի շուրջ ծագած մի շարք կարծիքներ, այդ համա­ձայնագրին վերա­բե­րող որոշ քարոզչա­կան թեզեր։

Դոկտոր Հովսեփյա­նը նշել է, որ այդ համա­ձայնագրում թեև կան արդեն հայտա­րարված երեք հիմնա­կան կետե­րը, որ վերա­բե­րում են ճանա­պարհի բացմա­նը, հայ-ամե­րիկյան տեխնո­լո­գիա­կան համա­գործակցությա­նը և այլ, հիմնա­կան ու կարև­ո­րը, որ պիտի նշվի, դա հայ-ամե­րիկյան հրա­բե­րություննե­րի աննա­խա­դեպ բարձր փուլն է։ Այն ինչը սկսվել էր դեռևս Բայդե­նի վարչա­կա­գի օրոք և շարունակվում է Թրամփի նախա­գա­հությամբ, հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը նոր որա­կի են հասցրել։ 

Վիգեն Հովսեփյա­նը անդրա­դարձավ օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրին, նշե­լով, որ կա շատ մեծ անո­րո­շություն, թե բազմա­թիվ տեխնի­կա­կան հարցեր  և միջո­ցա­ռումներ ինչպես պիտի կատարվեն, ում միջո­ցով, ինչ մասշտաբնե­րով և այլն։ Իր և ամե­րիկյան մի շարք պաշտո­նա­տար անձանց հետ զրույցնե­րից պարզ է դառնում, որ անգամ ամե­րիկյան կողմի համար դեռևս բազմա­թիվ հարցա­կաններ կան։ Այս փուլում, եթե ինչ որ մեկը նշի, թե ինքը շատ լավ տիրա­պե­տում է համա­ձայնագրին ու գիտե ինչ է լինե­լու հետո, առնվազն ոչինչ չգի­տե, եթե ավե­լին չասենք։ Իհարկե նման մեծ անո­րո­շությունը պարարտ հող է հանդի­սա­նում նաև ապա­տե­ղե­կատվության համար։ Հավա­նա­բար կան որոշ մեդիա­ներ, որ, ուղղորդված են, ապա­տե­ղե­կատվություն են տարա­ծում, բայց նաև կան խմբեր, որ իրոք հավա­տում են իրենց լսա­ծին, որքան էլ որ դա զարմա­նա­լի լինի։ Անգամ շատ վերլուծա­բաններ կան, որոնց ասա­ծի վրա միայն զարմա­նալ կարե­լի է։ Այս դեպքում լրատվա­մի­ջոցնե­րը մեծ անե­լիք ունեն, հատկա­պես այդ անո­րո­շության ֆոնին ապա­տե­ղե­կատվության դեմ պայքա­րե­լու հաշվով, ինչպես նաև հասա­րա­կությունն էլ որո­շա­կիո­րեն սթափ նայե­լու կարիք ունի։

Դոկտոր Հովսեփյա­նը նաև անդրա­դարձավ համա­ձայնագրի տնտե­սա­կան հատվա­ծին, նշե­լով, որ, անկախ այն ամե­նից, որ Թրամփը սիրում է իր անունը շրջա­նա­ռել, միևնույն է տնտե­սա­կան շահը մնում է գերա­կա։ Դեռ հստա­կե­ցումներ պիտի լինեն, թե ամե­րիկյան կողմի ներդրման որ մասն է լինե­լու պետա­կան, որ մասը մասնա­վոր ընկե­րություննե­րի կողմից և այդ համա­տեքստում ամե­րի­կա­հայ կապի­տալն ինչ քանա­կով է ներգրա­վա­ծություն ունե­նա­լու։ Ամե­րի­կա­հայ համայնքը կարև­որ հարցի պիտի պատասխա­նի, թե իրեն ինչ դերում է պատկե­րացնում այս ամբողջ հարցի մեջ և ինչպես է պատրաստվում արձա­գանքել այս ամե­նին։ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ

Ամե­րի­կա­հայ համայնքը մեծ պոտենցիալ ունի, բայց, չհաշված այն փոքրա­թիվ անհատնե­րին, ովքեր գալիս են որևէ գործ են անում, ճնշող մեծա­մասնությունը մնում է տուրիստի կարգա­վի­ճա­կում։

Հարցազրույցն ամբողջությամբ

Առնչվող Հոդվածներ