Սփիւռք

Զերծ Մնալ Անհարկի Վստահությունից

Ամերիկահայ համայնքը մեծ պոտենցիալ ունի, բայց, չհաշված այն փոքրաթիվ անհատներին, ովքեր գալիս են որևէ գործ են անում, ճնշող մեծամասնությունը մնում է տուրիստի կարգավիճակում։

Վիգեն Հովսեփյան

1inTV-ն զրուցել է ամերիկահայ քաղաքագետ, ամերիկահայ համայնքի հասարակական գործիչ դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են օգոսոտոսի 8-ի համաձայնագրի շուրջ ծագած մի շարք կարծիքներ, այդ համաձայնագրին վերաբերող որոշ քարոզչական թեզեր։

Դոկտոր Հովսեփյանը նշել է, որ այդ համաձայնագրում թեև կան արդեն հայտարարված երեք հիմնական կետերը, որ վերաբերում են ճանապարհի բացմանը, հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությանը և այլ, հիմնական ու կարևորը, որ պիտի նշվի, դա հայ-ամերիկյան հրաբերությունների աննախադեպ բարձր փուլն է։ Այն ինչը սկսվել էր դեռևս Բայդենի վարչակագի օրոք և շարունակվում է Թրամփի նախագահությամբ, հայ-ամերիկյան հարաբերությունները նոր որակի են հասցրել։ 

Վիգեն Հովսեփյանը անդրադարձավ օգոստոսի 8-ի համաձայնագրին, նշելով, որ կա շատ մեծ անորոշություն, թե բազմաթիվ տեխնիկական հարցեր  և միջոցառումներ ինչպես պիտի կատարվեն, ում միջոցով, ինչ մասշտաբներով և այլն։ Իր և ամերիկյան մի շարք պաշտոնատար անձանց հետ զրույցներից պարզ է դառնում, որ անգամ ամերիկյան կողմի համար դեռևս բազմաթիվ հարցականներ կան։ Այս փուլում, եթե ինչ որ մեկը նշի, թե ինքը շատ լավ տիրապետում է համաձայնագրին ու գիտե ինչ է լինելու հետո, առնվազն ոչինչ չգիտե, եթե ավելին չասենք։ Իհարկե նման մեծ անորոշությունը պարարտ հող է հանդիսանում նաև ապատեղեկատվության համար։ Հավանաբար կան որոշ մեդիաներ, որ, ուղղորդված են, ապատեղեկատվություն են տարածում, բայց նաև կան խմբեր, որ իրոք հավատում են իրենց լսածին, որքան էլ որ դա զարմանալի լինի։ Անգամ շատ վերլուծաբաններ կան, որոնց ասածի վրա միայն զարմանալ կարելի է։ Այս դեպքում լրատվամիջոցները մեծ անելիք ունեն, հատկապես այդ անորոշության ֆոնին ապատեղեկատվության դեմ պայքարելու հաշվով, ինչպես նաև հասարակությունն էլ որոշակիորեն սթափ նայելու կարիք ունի։

Դոկտոր Հովսեփյանը նաև անդրադարձավ համաձայնագրի տնտեսական հատվածին, նշելով, որ, անկախ այն ամենից, որ Թրամփը սիրում է իր անունը շրջանառել, միևնույն է տնտեսական շահը մնում է գերակա։ Դեռ հստակեցումներ պիտի լինեն, թե ամերիկյան կողմի ներդրման որ մասն է լինելու պետական, որ մասը մասնավոր ընկերությունների կողմից և այդ համատեքստում ամերիկահայ կապիտալն ինչ քանակով է ներգրավածություն ունենալու։ Ամերիկահայ համայնքը կարևոր հարցի պիտի պատասխանի, թե իրեն ինչ դերում է պատկերացնում այս ամբողջ հարցի մեջ և ինչպես է պատրաստվում արձագանքել այս ամենին։ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ

Ամերիկահայ համայնքը մեծ պոտենցիալ ունի, բայց, չհաշված այն փոքրաթիվ անհատներին, ովքեր գալիս են որևէ գործ են անում, ճնշող մեծամասնությունը մնում է տուրիստի կարգավիճակում։

Հարցազրույցն ամբողջությամբ

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *