15.3 C
Yerevan

Սփյուռքա­հայ Մամուլի Դերը Հայկա­կան Ինքնության Մեջ

«Մարմա­րա­յում» հոգև­որ շարժումն ընդգրկում է հոգև­որ կյանքի բոլոր մարզե­րը‘ սկսած գրա­կա­նությունից, արվեստից մինչև հայա­գի­տության և հայրե­նա­գի­տության բոլոր բնա­գա­վառնե­րը, որի հիմնա­կան սևե­ռա­կե­տը ազգա­յին ինքնության, ազգա­յին գոյության պահպա­նությունն է: 

Էլի­նա Միրզո­յան

Հակիրճ ներկա­յացնում ենք թուրքա­գետ, սփյուռքա­գետ Էլի­նա Միրզո­յա­նի հոդվա­ծը՝ նվիրված Ռոպեր Հատտեճյանին.հայ մշա­կութա­յին կյանքի վերջին մեծ դեմքե­րից մեկին Կ. Պոլսում։ Հեղի­նա­կը շեշտադրում է Հատտեճյա­նի դերը հայ հոգև­որ արժև­որման, ազգա­յին ինքնության պահպանման և մամուլի մշա­կութա­յին առա­քե­լության մեջ։ Հատտեճյա­նի գործունեությունը «Մարմա­րա» օրա­թերթի խմբագրա­պե­տի պաշտո­նում բացա­հայտում է ոչ միայն նրա գրա­կան ու հրա­պա­րա­կա­խո­սա­կան գործը, այլև հայ համայնքի համար կենսա­կան նշա­նա­կություն ունե­ցող պայքա­րը՝ լեզվի, մշա­կույթի և հիշո­ղության պահպանման ուղղությամբ։

ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈԼՍԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԻՑ

«Այս թերթին անունր «մամա»ի շատ կր նմա­նի…»:

«Մարմա­րա», Կ. Պոլիս, 11.1.1993

Հայ կյանքի ամե­նաբնո­րոշ կողմե­րից մեկը հոգև­ո­րի արժև­ո­րումն է, որն էլ դրսև­որվում է ինքնա­բուխ հոգև­որ շարժման միջո­ցով: Հոգև­որ ազգա­յին արժեքնե­րի  պահպա­նության խնդի­րը կենսա­կան մտա­հո­գություն է եղել ժամա­նա­կի բոլոր առա­ջա­դեմ գրողնե­րի ու արվեստա­գետնե­րի գաղա­փա­րա­կան առա­ջադրություննե­րում: «Իրոք ճակա­տագրա­կան օրե­րին, երբ մեր միտքն ու ջանքը քաղա­քա­կա­նութիւն, տնտե­սութիւն կառուցե­լուն է ուղղուած, չպէտք է մոռա­ցութեան տալ երրորդ հաւա­սա­րա­պէս կարեւոր հոգեւոր ոլորտի, մշա­կոյթի գործօ­նը….», — այս սկզբունքով էր թերևս Ռոպեր Հատտեճյանն առաջնորդվում իր գործունեության մեջ: Հոգև­ո­րի արժև­ո­րումը հարատևման փիլի­սո­փա­յությունն է: Ռ. Հատտեճյա­նը ոչ միայն հայ գրա­կա­նության վառ ներկա­յա­ցուցիչնե­րից էր, այլև Կոստանդուպոլսում (այսօրվա՝ Ստամբուլ)առաջատար թերթե­րից մեկի՝ «Մարմա­րա­յի» խմբագրա­պետ:   Հոգև­ո­րի արժև­որման դերա­կա­տա­րումը վերա­պահված է նաև հայ մամուլի արժե­քա­վոր էջե­րից մեկին՝ «Մարմա­րա» օրա­թերթին, որը Պոլսի հայ համայնքի ուշագրավ թերթե­րից մեկն է: Պարբե­րա­կա­նը հիմնադրվել է Կոստանդնուպոլսի հայկա­կան համայնքի անվա­նի ներկա­յա­ցուցիչ Սուրեն Շամլյա­նի ջանքե­րով 1940 թ. օգոստո­սի 31-ին՝ պատմության մեջ փոթորկուն մի ժամա­նա­կաշրջա­նում:         «Մարմա­րա­յում» հոգև­որ շարժումն ընդգրկում է հոգև­որ կյանքի բոլոր մարզե­րը‘ սկսած գրա­կա­նությունից, արվեստից մինչև հայա­գի­տության և հայրե­նա­գի­տության բոլոր բնա­գա­վառնե­րը, որի հիմնա­կան սևե­ռա­կե­տը ազգա­յին ինքնության, ազգա­յին գոյության պահպա­նությունն է: «Մարմա­րա­յի» գրա­կան հետաքրքրություննե­րի շրջա­նա­կը շատ լայն է. ընդգրկում է գրա­կա­նության պատմության ու տեսության ամե­նա­բազմա­զան հարցեր: Այն նախ դնում է ազգա­յին ակունքնե­րի և հայ գրա­կա­նության դասա­կան արժեքնե­րի յուրացման խնդի­րը: Հայ գրա­կա­նության նպա­տակն է, համա­ձայն «Մարմա­րա­յի», փոխանցել «իր նախա­հայրե­րուն կտա­կը եւ օգնել անոնց, որպէսզի գիտակցին իրենց մշա­կութա­յին ինքնութիւնը» («Մարմա­րա», 4.6.1988): Ռ. Հատտեճյա­նի մահով ավարտվում է Պոլսի­մե­րօրյա մշա­կութա­յին հայկա­կան հարուստ բովանդա­կությունը:

Էլի­նա Միրզո­յան

բ.գ.թ. դոցենտ, թուրքա­գետ, սփյուռքա­գետ, Հայոց ցեղասպա­նության թանգա­րան-ինստի­տուտի գիտաշխա­տող, ԵՊՀ դասա­խոս

Առա­ջարկում ենք ծանո­թա­նալ Էլի­նա Միրզո­յա­նի հոդվա­ծին ամբողջությամբ՝ անցնե­լով այս հղումով։

https://arar.sci.am/dlibra/publication/276773/edition/253915/content

Առնչվող Հոդվածներ