31.3 C
Yerevan

Գառան Դիմա­կով Գայլե­րը

Այս գործիչնե­րը խոսում են ներդրումնե­րի, զարգացման, «ազգա­յին միասնության» մասին։ Բայց նրանց մեթոդնե­րը նույնն են՝ մեդիա մանի­պուլյա­ցիա, գովազդա­յին արշավներ, կապի­տա­լի ցուցադրա­կան «բաշխում»՝ իբր հայրե­նա­սի­րա­կան դրդա­պատճառնե­րով։ Իրա­կա­նում սա նույն խաղն է, ինչ խաղում էր նախկին համա­կարգը. երբ քաղա­քա­կա­նությունը դառնում է գործարք՝ ազդե­ցության համար։

Մկրտիչ Իսրա­յելյան

Գաղութա­տի­րա­կան կապի­տա­լի վերա­դարձը. ռուսա­կան օլի­գարխիան փորձում է վերարտադրվել հայկա­կան քաղա­քա­կա­նության մեջ

Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան բեմում կրկին ի հայտ են գալիս նախկին համա­կարգի ստվե­րա­յին դերա­կա­տարնե­րը՝ այս անգամ «փայլուն» գործա­րա­րա­կան դիմա­կով։ Ինչո՞ւ պետք է հանրությունը զգուշա­նա այս «նոր դեմքե­րից», և ինչ կապ ունեն նրանք նախկին իշխա­նություննե­րի հետ։

Սեպտեմբե­րի քաղա­քա­կան զարգա­ցումնե­րը ցույց են տալիս, որ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան դաշտում սկսում է կրկին ակտի­վա­նալ հին, բայց շատ վտանգա­վոր միտում՝ նախկին օլի­գարխիկ համա­կարգի վերա­կենդա­նա­ցում։ Այս գործընթա­ցի ամե­նա­հե­տաքրքիր և ակտիվ դերա­կա­տարնե­րից են Սամվել Կարա­պետյանն ու Արա Աբրա­համյա­նը։ Երկուսն էլ փորձում են ստանձնել նոր քաղա­քա­կան դերա­կա­տա­րում, բայց իրա­կա­նում ներկա­յացնում են նույն հին մոդե­լը՝ «գումար ունեմ, ուրեմն կարող եմ ղեկա­վա­րել»։

Ի՞նչ են ուզում այս մարդիկ։ Որտեղի՞ց են գալիս։ Եվ կարո՞ղ ենք արդյոք վստա­հել նրանց

Սամվել Կարա­պետյա­նը՝ միլիարդա­տեր, Տաշիր խմբի ղեկա­վար, իր ունեցվածքը ստեղծել է Ռուսաստա­նում, այդ երկրի ղեկա­վարնե­րի հետ սերտ կապե­րի միջո­ցով։ Բայց նա երբեք չի թաքցրել իր հարա­բե­րություննե­րը Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի հետ։ Հայաստա­նի էներգե­տիկ համա­կարգի առանցքա­յին հատվածնե­րը հայտնվել են նրա վերահսկո­ղության տակ դեռևս այն տարի­նե­րին, երբ հանրա­յին վերահսկո­ղություն ընդհանրա­պես գոյություն չուներ։

Արա Աբրա­համյա­նը՝ Ռուսաստա­նի հայե­րի միության նախա­գահ, հայտնի է իր խիստ կենտրո­նացված ռուսա­մետ դիրքո­րոշմամբ։ Նա բազմիցս հանդես է եկել հայտա­րա­րություննե­րով, որոնք խիստ համա­հունչ են եղել Կրեմլի քաղա­քա­կան ուղերձնե­րին։ Պատահակա՞ն է, որ հենց հիմա՝ Հայաստա­նի ինքնիշխա­նության ամե­նազգա­յուն փուլում, նա կրկին փորձում է ակտիվ դեր խաղալ երկրի ներսում։

Նախկիննե­րի հին խաղը՝ նոր փաթե­թա­վորմամբ

Այս գործիչնե­րը խոսում են ներդրումնե­րի, զարգացման, «ազգա­յին միասնության» մասին։ Բայց նրանց մեթոդնե­րը նույնն են՝ մեդիա մանի­պուլյա­ցիա, գովազդա­յին արշավներ, կապի­տա­լի ցուցադրա­կան «բաշխում»՝ իբր հայրե­նա­սի­րա­կան դրդա­պատճառնե­րով։ Իրա­կա­նում սա նույն խաղն է, ինչ խաղում էր նախկին համա­կարգը. երբ քաղա­քա­կա­նությունը դառնում է գործարք՝ ազդե­ցության համար։

Այս պահին մենք տեսնում ենք ոչ թե «փրկիչնե­րի», այլ հին համա­կարգի ֆինանսա­վո­րողնե­րի վերա­դարձ։ Նրանք, ովքեր շահել են մենաշնորհից, լռել են կոռուպցիա­յի ժամա­նակ, և այսօր փորձում են վերա­կենդա­նացնել նույն քրեաօ­լի­գարխիկ համա­կարգը։

Անշուշտ, Հայաստա­նի համար բիզնես միջա­վայրի բարե­լա­վումը ողջունե­լի է։ Բայց երբ այդ բարե­լավման անվան տակ քաղա­քա­կա­նություն են մտնում նախկին իշխա­նություննե­րի գործա­րար հենասյունե­րը՝ դա արդեն ռիսկ է։ Ավե­լին՝ դա սպառնա­լիք է Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը։

Աբրա­համյա­նի ու Կարա­պետյա­նի հայտնությունը պատա­հա­կա­նություն չէ։ Դրա ֆոնին ակտի­վա­ցել են նաև Ռոբերտ Քոչարյա­նի քաղա­քա­կան շրջա­պա­տը, ռուսա­մետ մեդիա ռեսուրսնե­րը, և «ազգա­յին արժա­նա­պատվության» անվան տակ ձևա­վորված կեղծ օրա­կարգե­րը։ Եթե սա շարունակվի, Հայաստա­նը կարող է վերա­դառնալ հին կլա­նա­յին կառա­վարման մոդե­լին, որտեղ որո­շումնե­րը կայացվում են ոչ թե խորհրդա­րա­նում կամ հանրա­յին հարթակնե­րում, այլ՝ օլի­գարխնե­րի առանձնատնե­րում։

Հայաստա­նի քաղա­քա­ցին այս պատմությունը մի անգամ արդեն տեսել է՝ և շատ թանկ գին է վճա­րել։ Նա տեսել է, թե ինչպես են ֆինանսա­կան կապի­տա­լով «զինված» անձինք վերածվել պետության տերե­րի, ինչպես են նրանք ոչ թե կառուցել, այլ՝ հարստա­հա­րել հանրա­յին ռեսուրսնե­րը, պետա­կա­նությունը դարձրել անձնա­կան բիզնես, իսկ ժողովրդի ապա­գան՝ առևտրի առարկա։

Այսօր նույն այդ դեմքե­րը, նույն համա­կարգի ծնունդնե­րը, վերա­դառնում են «փրկչի» դիմա­կով՝ առաջնորդե­լու այն երկի­րը, որը տարի­ներ առաջ լքել էին՝ լռությամբ, անտարբե­րությամբ ու հարմար ժամա­նա­կի սպա­սումով։

Հայաստա­նը ոչ ոքի սեփա­կա­նությունը չէ։ Այն շուկա չէ, որտեղ իշխա­նությունը գովազդվում է գումա­րով, իսկ վստա­հությունը՝ գնվում քաղա­քա­կան ցուցա­պաստա­ռով։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/137162

Առնչվող Հոդվածներ