Հայաստան

Գառան Դիմակով Գայլերը

Այս գործիչները խոսում են ներդրումների, զարգացման, «ազգային միասնության» մասին։ Բայց նրանց մեթոդները նույնն են՝ մեդիա մանիպուլյացիա, գովազդային արշավներ, կապիտալի ցուցադրական «բաշխում»՝ իբր հայրենասիրական դրդապատճառներով։ Իրականում սա նույն խաղն է, ինչ խաղում էր նախկին համակարգը. երբ քաղաքականությունը դառնում է գործարք՝ ազդեցության համար։

Մկրտիչ Իսրայելյան

Գաղութատիրական կապիտալի վերադարձը. ռուսական օլիգարխիան փորձում է վերարտադրվել հայկական քաղաքականության մեջ

Հայաստանի ներքաղաքական բեմում կրկին ի հայտ են գալիս նախկին համակարգի ստվերային դերակատարները՝ այս անգամ «փայլուն» գործարարական դիմակով։ Ինչո՞ւ պետք է հանրությունը զգուշանա այս «նոր դեմքերից», և ինչ կապ ունեն նրանք նախկին իշխանությունների հետ։

Սեպտեմբերի քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում սկսում է կրկին ակտիվանալ հին, բայց շատ վտանգավոր միտում՝ նախկին օլիգարխիկ համակարգի վերակենդանացում։ Այս գործընթացի ամենահետաքրքիր և ակտիվ դերակատարներից են Սամվել Կարապետյանն ու Արա Աբրահամյանը։ Երկուսն էլ փորձում են ստանձնել նոր քաղաքական դերակատարում, բայց իրականում ներկայացնում են նույն հին մոդելը՝ «գումար ունեմ, ուրեմն կարող եմ ղեկավարել»։

Ի՞նչ են ուզում այս մարդիկ։ Որտեղի՞ց են գալիս։ Եվ կարո՞ղ ենք արդյոք վստահել նրանց

Սամվել Կարապետյանը՝ միլիարդատեր, Տաշիր խմբի ղեկավար, իր ունեցվածքը ստեղծել է Ռուսաստանում, այդ երկրի ղեկավարների հետ սերտ կապերի միջոցով։ Բայց նա երբեք չի թաքցրել իր հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Հայաստանի էներգետիկ համակարգի առանցքային հատվածները հայտնվել են նրա վերահսկողության տակ դեռևս այն տարիներին, երբ հանրային վերահսկողություն ընդհանրապես գոյություն չուներ։

Արա Աբրահամյանը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայտնի է իր խիստ կենտրոնացված ռուսամետ դիրքորոշմամբ։ Նա բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնք խիստ համահունչ են եղել Կրեմլի քաղաքական ուղերձներին։ Պատահակա՞ն է, որ հենց հիմա՝ Հայաստանի ինքնիշխանության ամենազգայուն փուլում, նա կրկին փորձում է ակտիվ դեր խաղալ երկրի ներսում։

Նախկինների հին խաղը՝ նոր փաթեթավորմամբ

Այս գործիչները խոսում են ներդրումների, զարգացման, «ազգային միասնության» մասին։ Բայց նրանց մեթոդները նույնն են՝ մեդիա մանիպուլյացիա, գովազդային արշավներ, կապիտալի ցուցադրական «բաշխում»՝ իբր հայրենասիրական դրդապատճառներով։ Իրականում սա նույն խաղն է, ինչ խաղում էր նախկին համակարգը. երբ քաղաքականությունը դառնում է գործարք՝ ազդեցության համար։

Այս պահին մենք տեսնում ենք ոչ թե «փրկիչների», այլ հին համակարգի ֆինանսավորողների վերադարձ։ Նրանք, ովքեր շահել են մենաշնորհից, լռել են կոռուպցիայի ժամանակ, և այսօր փորձում են վերակենդանացնել նույն քրեաօլիգարխիկ համակարգը։

Անշուշտ, Հայաստանի համար բիզնես միջավայրի բարելավումը ողջունելի է։ Բայց երբ այդ բարելավման անվան տակ քաղաքականություն են մտնում նախկին իշխանությունների գործարար հենասյուները՝ դա արդեն ռիսկ է։ Ավելին՝ դա սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։

Աբրահամյանի ու Կարապետյանի հայտնությունը պատահականություն չէ։ Դրա ֆոնին ակտիվացել են նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շրջապատը, ռուսամետ մեդիա ռեսուրսները, և «ազգային արժանապատվության» անվան տակ ձևավորված կեղծ օրակարգերը։ Եթե սա շարունակվի, Հայաստանը կարող է վերադառնալ հին կլանային կառավարման մոդելին, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանում կամ հանրային հարթակներում, այլ՝ օլիգարխների առանձնատներում։

Հայաստանի քաղաքացին այս պատմությունը մի անգամ արդեն տեսել է՝ և շատ թանկ գին է վճարել։ Նա տեսել է, թե ինչպես են ֆինանսական կապիտալով «զինված» անձինք վերածվել պետության տերերի, ինչպես են նրանք ոչ թե կառուցել, այլ՝ հարստահարել հանրային ռեսուրսները, պետականությունը դարձրել անձնական բիզնես, իսկ ժողովրդի ապագան՝ առևտրի առարկա։

Այսօր նույն այդ դեմքերը, նույն համակարգի ծնունդները, վերադառնում են «փրկչի» դիմակով՝ առաջնորդելու այն երկիրը, որը տարիներ առաջ լքել էին՝ լռությամբ, անտարբերությամբ ու հարմար ժամանակի սպասումով։

Հայաստանը ոչ ոքի սեփականությունը չէ։ Այն շուկա չէ, որտեղ իշխանությունը գովազդվում է գումարով, իսկ վստահությունը՝ գնվում քաղաքական ցուցապաստառով։

Մկրտիչ Իսրայելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/137162

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *