28.9 C
Yerevan

ՀՅԴ‑ն Պետք Է Վերա­դառնա Վրացյա­նա­կա­նությա­նը

Հայաստանն ավե­լի ուժե­ղա­ցավ իր դիվա­նա­գի­տա­կան ոլորտի մեջ, ՀՀ‑ն այսօր ավե­լի կայուն է։ Իր ձեռքը վերա­դարձրեց իր դիվա­նա­գի­տա­կան ճակա­տը, ունի իր լծակնե­րը, իր ինքնուրույն քայլե­րը, որ շունչ առնի, ճնշումից դուրս ելնի։ Ու փրկության շրջանն ավարտված է։ Դեռ խաղա­ղություն չկա, բայց այդ գործընթացն ավե­լի քաջա­լե­րող է, որ մենք հանգիստ սրտով գնանք դեպի խաղա­ղություն։ 

Կայծ Մինասյան

1in TV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիա­կան, հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը, ինչպես նաև ավանդա­կան կառույցնե­րի պահվածքն ու դիրքո­րո­շումնե­րը։

Կայծ Մինասյա­նը, խոսե­լով ներկա­յումս Ֆրանսիա­յի ներքին քաղա­քա­կան դրությունից, ասաց, որ այն ինչ հիմա կատարվում է, սովո­րա­կան զարգա­ցում է Ֆրանսիա­յի համար, որովհետև 2024‑ի եվրո­պա­կան ընտրություննե­րից ու Ֆրանսիա­յում Ազգա­յին ժողո­վի լուծա­րումից հետո Ֆրանսիան մտավ անընդհատ մնա­յուն ճգնա­ժա­մի ժամա­նա­կաշրջան, որը հավա­նա­բար կտևի մինչև հաջորդ ընտրություններ՝ 2027‑ի մայիս։ Ֆրանսիա­ցի­նե­րը պետք է վարժվեն այդ ճգնա­ժա­մա­յին մթնո­լորտի մեջ ապրել։ Ժողովրդա­վա­րա­կան պետության մեջ պետությունն ու իշխա­նությունը տարբեր են։ Այսօր պետա­կան ճգնա­ժամ չէ, որ ապրում է Ֆրանսիան, այլ ներքին քաղա­քա­կան ճգնժամ, որ ազդում է, բայց պետա­կան մակարդա­կի որևէ բան չի լինե­լու։ Հայաստա­նի հետ հետև­ող կապե­րը մնա­լու են, որովհետև պետությունը շարունա­կում է աշխա­տել, կառա­վա­րություն կա։  Շատ մարտահրա­վերներ կան, բայց ընդհա­նուր առմամբ նորմալ է։

Կայծ Մինասյա­նը նաև մի հետաքրքիր դիտարկում արեց հայ-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րի առնչությամբ։ Առա­ջի­նը  1991-ից սկսած, երբ ԽՍՀՄ‑ը փլուզվեց, նախկին միութե­նա­կան պետություննե­րը մեկը մյուսի ամբողջա­կա­նությունը ճանաչեցին։Հայաստանը ճանա­չել է Ադրբե­ջա­նի ամբողջա­կա­նությունը, բայց ոչ մի իշխա­նություն դրա մասին որևէ բան չի ասել։ Ստե­ցին հայ ժողովրդին։ 

Եթե Ֆրանսիան չլի­ներ Հայաստա­նի հետ ու Հայաստա­նի համար, չգար եվրո­պա­կան առա­քե­լությունը, ապա ամեն ինչ շատ բարդ կլի­ներ։ Ֆրա­նի­սիան այդ պահին փրկեց Հայաստա­նը որպես ինքնիշխան պետություն։ Պրա­հա­յի ժողո­վին Մակրո­նը Փաշինյա­նին առա­ջարկեց, որ հրա­պա­րա­կայնո­րեն ճանա­չի Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, Արցախն էլ հետը, ու Հայաստա­նը կստա­նա միջազգա­յին համա­կարգով նախա­տեսված ուժը, միջոցնե­րը և այլն։ Այդպես էլ եղավ։ Ֆրանսիան ՀՀ-ին նստեցրեց իր դիվա­նա­գի­տա­կան աթո­ռի վրա, որ վերջինս մնա քաղա­քա­կան բեմի վրա՝ իր սահմաննե­րով, ամեն ինչով, ասեց մի մնա ռազմա­կան ճակատ, ունե­ցիր քո սահմաննե­րը։ Երբ միջազգա­յին համա­կարգի մեջ  ես, ապա ճանա­չում են քեզ որպես խաղա­ցող։ Եթե Ֆրանսիան չլի­ներ, այդ ամեն ինչը չէին լինի՝ Եվրո­պան, ԱՄՆ‑ն, չէին օգնի։ Միջազգա­յին համայնքն էլ ընդունեց Հայաստա­նին։ Եթե Ֆրանսիան չլի­ներ, օգոստո­սի 8‑ը չէր լինի։ Երբ ուժեղնե­րը տեսան, որ Ֆրանսիան ներկա է Հայաստա­նի կողքին, իրենք էլ ընդունե­ցին։ Ֆրանսիա­յի հետ հարա­բե­րություններն էլ պիտի բարե­լա­վեին Ադրբե­ջանն ու Թուրքիան։ Փաշինյաննէլ գնաց Էրդո­ղա­նին հանդի­պեց։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ այդ համա­ձայնագրի հետև­անք է տարածքա­յին ամբողջա­կա­նության հարցը։ Հայի ձեռքում է իր ապա­գան ու ճակա­տա­գի­րը։ Հայաստանն ավե­լի ուժե­ղա­ցավ իր դիվա­նա­գի­տա­կան ոլորտի մեջ, ՀՀ‑ն այսօր ավե­լի կայուն է։ Իր ձեռքը վերա­դարձրեց իր դիվա­նա­գի­տա­կան ճակա­տը, ունի իր լծակնե­րը, իր ինքնուրույն քայլե­րը, որ շունչ առնի, ճնշումից դուրս ելնի։ Ու փրկության շրջանն ավարտված է։ Դեռ խաղա­ղություն չկա, բայց այդ գործընթացն ավե­լի քաջա­լե­րող է, որ մենք հանգիստ սրտով գնանք դեպի խաղա­ղություն։ Երբ Թուրքիա­յի արտգործնա­խա­րարն ասաց մինչև եկող տարի ստո­րագրենք խաղա­ղության պայմա­նա­գի­րը, դա նշա­նա­կում է, որ,նախ հանգիստ կթո­ղեն Հայաստա­նին, ապա սպա­սում է ստո­րագրեն Հայաստա­նի հետ սահմա­նի բացումը ու հույս ունի, որ ներկա­յիս իշխա­նություննե­րը կհաղթեն ընտրություննե­րում։

Կայծ Մինասյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց ավանդա­կան կառույցնե­րին՝ նշե­լով, որ դրանք արտա­սահմա­նում շատ փոքր դեր ունեն, փոքր փոքրա­մասնություն են ու ընդհա­նուր առմամբ հայե­րը գիտեն դա, որ ավանդա­կան կառույցները՝լինի եկե­ղե­ցին կամ ՀՅԴ‑ն, հայե­րը անտարբեր են նրանց հանդեպ, որովհետև այդ կառույցնե­րը կատա­ղած են, որ իրենց ուզա­ծը չի լինում ու վտանգի մեջ են զգում իրենց։ Օրի­նակ ԱՄՆ ու ՀՀ միջև հարա­բե­րություննե­րը։ Երբ Փելիո­սին եկավ Հայաստան 2022թ ու հայտա­րա­րեց կարև­որ բաներ, օրենքով մեծ քայլ էր դեպի ՀՀ ու Հայդա­տի հանձա­խումբը ոչ մի արձա­գանք ու հայտա­րա­րություն չտվեց, ոչ մի բան, երկրորդ, երբ Բայդե­նի կառա­վա­րությունը կորցրեց իշխա­նությունը և 2025 հունվա­րին նոր-նոր Թրամփը պիտի գարիշխա­նության, ՀՀ‑ն ու ԱՄՆ‑ն՝ Բլինքենն-Միրզո­յան, Վաշինգտո­նում ստո­րագրե­ցին ռազմա­քա­ղա­քա­կան գործնա­կան փաստա­թուղթ։ Հայդա­տա­կան խումբն էլի ոչ մի բառ չասաց։ Երրորդ, օգոստո­սի 8‑ին երբ ստո­րագրվեց  համա­ձայնա­գի­րը։ Ոչ մի արձագանք՝դժգոհությունից ու դատա­պարտումից բացի։

Ամե­րի­կա­ցի­նե­րը զարմա­նում են, որ դուք իբրև հայկա­կան լոբբի, ուզում եք, որ մենք կարև­ո­րություն տանք Հայաստա­նին, բայց երբ ձեր ուզածն անում ենք, ոչ մի արձա­գանք չեք տալիս։ Ամե­րի­կա­ցի­նե­րը զարմա­նում են, թե դուք ի՞նչ կազմա­կերպություն եք, դուք ԱՄՆ ու Հայաստան շահերն եք միացյալ իրա­կա­նություն դարձնո՞ւմ, թե՞ այլ օրա­կարգ ու պետության շահ եք պաշտպա­նում։ Սա է իրա­կա­նությունը։ Բայց այդ կազմա­կերպություննե­րը փոքր են ու շատ կարև­ո­րություն պետք չէ տալ ո՛ չիրենց, ո՛չ էլ լրագրողնե­րին, որ մեծ մեծ խոսում են էստե­ղից էնտե­ղից։ Կարև­որ  է թե ինչ մոտե­ցում պիտի ունե­նանք, կամ Հայաստա­նի մեջ ու Հայաստա­նից դուրս։ Դու կամ ունես քաղա­քա­ցու մոտե­ցում՝ հարգե­լով օրենքնե­րը և երկրորդ, որ Հայաստա­նի մեջ ու դուրս ունես փախստա­կա­նի մոտե­ցում։ Օրենքից դուրս ես, արդա­րություն ես ուզում, բայց ոչ օրենք՝ առանց հասկա­նա­լու, որ տոտալ արդա­րություն չկա, իսկ այդ ուժե­րը, որ դրախտա­յին Հայաստան են ուզում ու որն անկա­րե­լի է, իրա­կա­նությունը չեն ուզում տեսնել, որով ՀՅԴ‑ն ու եկե­ղե­ցին համար իբրև կառույց, գլխա­վոր թշնա­մի՝ ընդունում են պետությա­նը, որովհետև երկուսն էլ ստեղծվե­ցին պետությունից առաջ։ ՀՅԴ‑ն՝ որպես գաղա­փար ու եկե­ղե­ցին՝ որպես կրոն ու այդ երկուսը պետությունից ավե­լի կարև­որ են։ Իհարկե միայն այդ ղեկա­վա­րություննե­րի համար, որովհետև շատե­րը կան հյդ-ականներ, որ պաշտպա­նում են չափա­վո­րա­կաննե­րին ու ավե­լի մոտ են Սիմոն Վրացյա­նի, Քաջազնունու, Խատիսյա­նի, Շավարշ Միսակյա­նի և մյուսնե­րի գաղա­փարնե­րին, որոնց, ի դեպ, այսօրվա Հայաստա­նի իշխա­նություննե­րը պաշտպա­նում են։ Հայաստա­նում այսօր ՀՅԴ‑ն Դաշնակցություն չէ, կուսակցություն է, բայց Դաշնակցություն չէ, որովհետև երբ մեջքով ես կանգնում այնպի­սի գաղա­փա­րա­կիր մարդկանց, ինչպի­սիք են Հրանտ Սամվե­լը, Շավարշ Միսակյա­նը, Վրացյա­նը, Ջամալյա­նը, Խատիսյա­նը, կորցնում ես հավա­սա­րակշռությունդ և միայն Նժդե­հով կամ Անդրա­նի­կով, որոնք դուրս են եկել Դաշնակցությունից, փորձում ես Դաշնակցություն ներկա­յա­նալ, դա սխալ է։

ՀՅԴ‑ն կուսակցություն չէ, շարժում է ու ինքնություն։ Երբ Միքա­յելյա­նը ստեղծեց հայ հեղա­փո­խա­կաննե­րի դաշնակցությունը, հավա­քեց բոլո­րին՝ աջա­կողմյաններ, ձախա­կողմյաններ, ազգայնա­մոլներ և ընկերվա­րա­կաններ, կրո­նա­կաններ և հակակրո­նա­կաններ։ Բայց իր կողքին, Հովնան Դավթյա­նը ստեղծեց այն գաղա­փա­րը, որ Դաշնակցությունը դառնա ազգի կուսակցություն, ոչ թե ազգա­յին և ստեղծե­ցին կուսակցություն, և որը տոտա­լի­տար էր։ Միքա­յելյա­նը կարև­ո­րություն չտվեց դրան, նա միասնության կարիք ուներ, դեմ էր պատժի մշա­կույթին և նրանք էլ շարունա­կե­ցին։ Եկան իշխա­նության գլուխ 1920-ականնե­րին Ռուբեն Տեր-Մինասյա­նի ժամա­նակ ու առա­վե­լա­պաշտա­կան մոտե­ցումներն ու գործե­լաո­ճը ավե­լի ամրապնդվեց ու վերանկա­խա­ցումից հետո  Իշխան Սաղա­թելյան, Արմեն Ռուստամյան, Հրանտ Մարգարյան, Հակոբ Տեր Խաչա­տուրյան և ուրիշներ, մնա­ցին առա­վե­լա­պաշտ մոդե­լով ու չգի­տեն, որ ՀՅԴ‑ն ինքնություն է, ոչ թե կուսակցություն։

Երբ առա­վե­լա­պաշտնե­րը մաս են կազմում իշխա­նության, պետությունը դառնում է գործիք, դա վտանգա­վոր է պետության համար։ Պետությունը պետք է ծառա­յի գաղա­փա­րին իրենց կարծի­քով, բայց երբ նրանք դուրս են իշխա­նությունից, պետությունը դառնում է թշնա­մի։ Պետք է փրկելՀՅԴ‑ն այդ առա­վե­լա­պաշտնե­րից, որ իսկա­կանԴաշնակցություն ունե­նանք ոչ թե ֆեյք։  Ազգա­յին հարստությունը մնում է այդ աղքատ ձեռքե­րի մեջ։

Հայաստա­նում ՀՅԴ‑ն ստեղծե­ցին մի քանի հոգի՝ Էդիկ Հովհաննիսյանն ու իր որդի Վահան Հովհաննիսյա­նը, որ Ռուսաստա­նում զորա­վոր կապեր ուներ, Խաժակ Գրի­գորյանն ու Հրանտ Մարգարյա­նը, որոնց պետք էր, որ Հայաստա­նի Դաշնակցությունը մնա Իրան-Ռուսաստան ազդե­ցության տակ, դա նշա­նա­կում է, որ դուրս հանե­ցին ՀՅԴ‑ն իրա­կա­նությունից։ Իրենք ստեղծե­ցին հակա­դաշնակցա­կա­նությունը, օգտա­գործե­ցին ներքին դաշտում դաշնակցնա­կաննե­րի դեմ՝ իրենց շահե­րի համար։ Ֆեյսբուքում լայքի համար՝ պատիժ կա, դա վտանգա­վոր է։ 

Կայծ Մինասյա­նը խոսեց ՀՅԴ-ում գոյություն ունե­ցող երեք մոտեցման մասին․ մեկը որ թույլ ենք մեկը մեզ պիտի օգնի ու դա Ռուսա­տանն է։ Երկրորդ, որ մենք տկար են, բայց ոչ ոքի կարի­քը չունենք, պիտի գնանք պայքա­րենք, մինչև զոհվենք․ մի տեսակ վտանգա­վոր միստի­ցիզմ ու երրորդ՝ Վրացյա­նի մոտե­ցում, որ մենք պետք է սահմանփակվենք՝ առանց իրա­կա­նությունից դուրս ելնե­լու։ ՀՅԴ‑ն պետք է վերա­դառնա վրացյա­նա­կա­նությա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/live/6xCUKX45pjE

Առնչվող Հոդվածներ