28.9 C
Yerevan

Անկա­րան‘ Հայ-Ադրբե­ջա­նա­կան Խաղա­ղության Շահա­ռու

Շատ հավա­նա­կան է, որ Հաքան ֆիդա­նի այս հայտա­րա­րությունն ընդա­մե­նը ցուցադրում է Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի ունե­ցած տարա­ձայնությունը՝ Խաղա­ղության համա­ձայնագրի կնքման ժամկե­տի շուրջ։

Ռոբերտ Անանյան

Անսպա­սե­լի և ուշագրավ հայտա­րա­րություն է արել Թուրքիա­յի ԱԳ նախա­րա­րը՝ հստակ ժամկետ նշե­լով, թե երբ կարող է կնքվել հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնա­գի­րը․ «Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև վերջնա­կան համա­ձայնա­գի­րը ստո­րագրվե­լուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգա­վո­րի հարա­բե­րություննե­րը Հայաստա­նի հետ։ Անկա­րան ակնկա­լում է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև վերջնա­կան խաղա­ղության համա­ձայնա­գի­րը կստո­րագրվի հաջորդ տարվա առա­ջին կեսին», — այս մասին հայտա­րա­րել է Հաքան Ֆիդա­նը: Ուշագրավ է հենց կոնկրետ ժամկե­տի նշումը՝ Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րին շատ մոտ։

Օգոստո­սի 8‑ին ԱՄՆ-ում Վաշինգտո­նում Հայաստա­նի, ԱՄՆ‑ի և Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րի ներկա­յությամբ արտգործնա­խա­րարներ Միրզո­յա­նը ու Բայրա­մո­վը նախաստո­րագրել էին համա­ձայնագրի տեքստը: Նախա­րար Ֆիդա­նը, փաստա­ցի, Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան տեսա­կե­տից տարբերվող ժամկետ է նշում՝ Համա­ձայնագրի հավա­նա­կան կնքման վերա­բերյալ։ Ադրբե­ջա­նը նախկի­նում հայտա­րա­րել է, որ Հայաստա­նի հետ Խաղա­ղության համա­ձայնագրի վերջնա­կան ստո­րագրումը հնա­րա­վոր է միայն նոր Սահմա­նադրության ընդունման դեպքում, եթե այդ փաստաթղթում չի լինի Անկա­խության հռչա­կագրին հղումը։ 

Երեք վարկած եմ տեսնում Ֆիդա­նի այս հայտա­րա­րության շուրջ։ Կարծում եմ, Նիկոլ Փաշինյա­նի կառա­վա­րության համար չափա­զանց ռիսկա­յին կլի­նի սահմա­նադրա­կան հանրաքվեն անցկացնել խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամկե­տին մոտ՝ զուգա­հեռ կամ հետո կամ առաջ։ Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի հավա­նա­կան օրը հունի­սի 7‑ն է։ Առա­վել զգուշա­վոր վարքագծի դեպքում, Հայաստա­նի կառա­վա­րող կուսակցությունը կնա­խընտրի նախ հաղթել խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում, ամրապնդել իշխա­նությունը, և սահմա­նադրա­կան հանրաքվեն նշա­նա­կել միայն 2026‑ի երկրորդ շրջա­նում կամ 2027‑ի առա­ջին կեսին։ 

Բայց նաև՝ բացառված չի, որ Նիկոլ Փաշինյա­նի քաղա­քա­կան թիմը որո­շի վա-բանկի գնալ և սահմա­նադրա­կան հանրաքվեն նշա­նա­կել պառլա­մենտա­կան ընտրություննե­րի օրե­րին, եթե ոչ՝ նույն օրը։ Չգի­տեմ՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է պառլա­մենտա­կան ընտրությունը և հանրաքվեն նույն օրն անցկացնել, թե՝ ոչ։

Հմուտ քաղտեխնո­լո­գիա­նե­րի կիրառման արդյունքում՝ Փաշինյա­նի ուժը կարող է ընտրության առաջ դնել Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին, առա­ջարկե­լով ընտրել Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր կուսակցությա­նը, կողմ քվեարկել նոր Սահմա­նադրությա­նը, հետև­ա­բար՝ «Այո» ասել նաև Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության համա­ձայնագրի ստո­րագրմա­նը, և իրենց տալ մանդատ՝ դե յուրե խաղա­ղություն հաստա­տե­լու։ 

Եթե այս մարտա­վո­րությունը հաջողվի՝ Փաշինյա­նի ղեկա­վա­րած ուժը մեկ կրա­կո­ցով երկու նապաստակ կխփի՝ կհաղթի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում՝ խաղա­ղության վերջնա­կան հաստատման օրա­կարգով, և կհասնի Սահմա­նադրության փոփո­խությա­նը՝ ձգտե­լով վերացնել Ադրբե­ջա­նի կողմից ագրե­սիվ վարքագծի հնա­րա­վոր ձևա­կան պատճառնե­րից մեկը։ 

Չեմ բացա­ռում, Թուրքիա­յի Արտգործնա­խա­րա­րը ունի տեղե­կատվություն կամ հավաստիա­ցում Նիկոլ Փաշինյա­նի կառա­վա­րությունից, որ մտա­դիր են սահմա­նադրա­կան հանրաքվեն և ընտրություննե­րը նույն շրջա­նում անցկացնել։ Գուցե՝ դրա­նից դրված է Ֆիդա­նը կոնկրետ նշում 2026‑ի առա­ջին կեսը։ Բայց սա իմ ենթադրությունն է, որը հիմնված չէ փաստա­կան տվյալնե­րի վրա։ Երեկ Հայաստան էր ժամա­նել Հայաստան-Թուրքիա կարգա­վորման գործընթա­ցում Թուրքիա­յի հատուկ ներկա­յա­ցուցիչ Սերդար Քըլը­չը, ով հանդի­պել է նաև Հայաստա­նի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյա­նին։ 

Բայց եթե Հայաստա­նի կողմից Թուրքիա­յին չի տրվել հավաստիա­ցում՝ 2026‑ի առա­ջին կեսին Սահմա­նադրություն փոխե­լու վերա­բերյալ, թեման առա­վել է հետաքրքրա­նում։ 

Ավե­լին, դա կարող է նշա­նա­կել, որ Թուրքիան ունի տեղե­կատվություն Ադրբե­ջա­նից, որ վերջինս պատրաստ է Խաղա­ղության համա­ձայնա­գիր ստո­րագրել Հայաստա­նի հետ 2026‑ի առա­ջին կեսին և այլևս կնքումը չի պայմա­նա­վո­րե­լու Սահմա­նադրությունը փոխե­լով։ Անկեղծ ասած, սա ևս անհա­վա­նա­կան է թվում, քանի որ կստացվի՝ Ադրբե­ջա­նը նահանջ է կատա­րում իր դիրքից, և դադա­րեցնում է 2–3 տարի շարունակ՝ Հայաստա­նի Սահմա­նադրությունը փոխե­լու իր պահանջը։ 

Այս դեպքում, ո՞րը կարող է լինել Ադրբե­ջա­նի հաշվարկը։ Ի՞նչ կստա­նա Ադրբե­ջա­նը՝ հրա­ժարվե­լով իր այդ պահանջից և 2026‑ի առա­ջին կեսին կնքե­լով Համա­ձայնա­գի­րը։

Իհարկե՝ դա կլի­նի խոշոր քայլ՝ ադրբե­ջա­նա-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի զարգացման հարցում։ Ադրբե­ջա­նը կարող է նշել, որ իր դիրքո­րոշման շնորհիվ Դոնալդ Թրամփը ևս մեկ հաջո­ղություն գրանցեց և Սպի­տակ տանը հյուրընկա­լեց արդեն հայ-ադրբե­ջա­նա­կան Համա­ձայնագրի ստո­րագրումը, որն ավե­լի խոշոր իրա­դարձություն գուցե դառնա, քան՝ նախաստո­րագրումը։ 

Ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նի հետ Խաղա­ղության համա­ձայնագրի վերջնա­կան ստո­րագրումը լինե­լու է Նիկոլ Փաշինյա­նի քաղա­քա­կան թիմի հաղթա­թուղթը խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում։ Եթե նախա­րար Ֆիդա­նի նշած 2026‑ի առա­ջին կեսին կնքվի Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը, Նիկոլ Փաշինյա­նի կուսակցության հաղթա­նակն ընտրություննե­րում կարե­լի կլի­նի երաշխա­վորված համա­րել։ Խորհրդա­րա­նա­կան և նոր ձևա­վորվող քաղա­քա­կան ուժե­րը կստա­նան քաաղքա­կան լուրջ հարված, քանի որ նրանք մշտա­պես կասկա­ծի տակ են դրել Փաշինյա­նի՝ «լավ դիվա­նա­գետ լինե­լու» և Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության հասնե­լու կարո­ղություննե­րը։

Նրանք պնդել են, որ Ադրբե­ջա­նը միևնույնն է՝ չի ստո­րագրե­լու Համա­ձայնա­գի­րը, ավե­լին՝ նշել են, որ այս փաստա­թուղթը առա­ջի­կա պատե­րազմի մասին է, ոչ թե խաղա­ղության։ Վերջնա­կան ստո­րագրումը հօդս կցնդեցնի ընդդի­մության բոլոր նարա­տիվնե­րը, և իմ կանխա­տեսմամբ, Փաշինյա­նին կշնորհի հաղթա­նակ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում։ Ընդդի­մությունը պատրաստ չէ հրա­ժարվել իր ավանդա­կան նարա­տիվնե­րից և տեղա­վորվել Փաշինյա­նից առա­վել խաղա­ղա­սեր կերպա­րի մեջ։ Այդ դեպքում, չեմ բացա­ռում, Փաշինյա­նի կողմից ստո­րագրումը չունե­նար մեծ քաղա­քա­կան նշա­նա­կություն և հաղթա­թուղթ չդառնար։

Ստո­րագրմամբ՝ Փաշինյա­նը կասի Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին, որ չնա­յած իր օրոք են տեղի ունե­ցել խոշոր աղետնե­րը և տարածքա­յին, մարդկա­յին կորուստնե­րը, սակայն իր օրոք է հաստատվել վերջնա­կան խաղա­ղություն Ադրբե­ջա­նի հետ։ Սակայն արդյո՞ք Թուրքիան և Ադրբե­ջա­նը կցանկա­նան Նիկոլ Փաշինյա­նին տալ այսպի­սի հաղթա­թուղթ ընտրություննե­րում։ Այստեղ պետք է ավե­լացնել նաև ԱՄՆ-ին, որը «Թրամփի ուղի» նախագծի իրա­գործման գործնա­կան փուլ է նախա­պատրաստում, ինչի վկա­յությունը վերջին օրե­րին ԱՄՆ Պետքարտուղա­րության պաշտոնյա­նե­րի բարձրաստի­ճան այցերն են Հայաստան և Ադրբե­ջան։ 

Խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը արդեն իսկ պաշտո­նա­պես հայտա­րա­րել է, որ չեղարկե­լու է օգոստո­սի 8‑ին ԱՄՆ-ում նախաստո­րագրված Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը և պահանջե­լու է նոր բանակցություններ։ Նրանք առաջ են քաշում նաև Ղարա­բաղ հայե­րի վերա­դարձի, Ռուսաստա­նի հովա­նա­վո­րած «Նոյեմբե­րի 9»-ի հայտա­րա­րությա­նը վերա­դառնա­լու, Ռուսաստա­նին հայ-ադրբե­ջա­նա­կան տիրույթ վերա­դարձնե­լու լոզունգներ։ 

Ավե­լին՝ ընդդի­մության առաջնորդ Ռոբերտ Քոչարյա­նը կողմնա­կից է, որ Ռուսաստա­նը վերա­դառնա ռեգիոն՝ որպես Թուրքիա­յին և Ադրբե­ջա­նին զսպող հիմնա­կան ուժ։ Հասկա­նա­լի է, որ եթե 2026‑ի ընտրություննե­րում հաղթեն Խորհրդա­րա­նա­կան և արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մա­դիր ուժե­րը, նոր իրո­ղություն է ստեղծվե­լու։ 

Նրանք կարող են կասեցնել «Թրամփի ուղի» նախագծի իրա­գործումը ԱՄՆ‑ի հետ, չեղարկել Խաղա­ղության նախաստո­րագրված համա­ձայնա­գի­րը, և ռեգիոն վերա­դարձնել Ռուսաստա­նին։ Ավե­լին՝ Ռուսաստա­նի հովա­նու տակ Ղարա­բաղ հայե­րի վերա­դարձի հարցը օրա­կարգա­յին դարձնե­լը ամենև­ին ցանկա­լի չի Ադրբե­ջա­նին։ Մինչդեռ, Հայաստա­նի ընդդի­մությունը մտա­դիր է դա անել։ 

Փաշինյա­նի կառա­վարման դեպքում է, որ պաշտո­նա­կան Երև­ա­նը փակված կհա­մա­րի Ղարա­բա­ղի հարցը և այն չի դարձնի օրա­կարգա­յին հարց, որ Ռուսաստա­նի վերա­դարձը «Նոյեմբե­րի 9‑ի» հայտա­րա­րության տեսքով կբա­ցառվի, որ ԱՄՆ‑ի հետ կիրա­գործվի «Թրամփի ուղի» նախա­գի­ծը, որ Հայաստա­նը կփո­խի Սահմա­նադրությունը և Ադրբե­ջա­նի հետ կկնքի Խաղա­ղության համա­ձայնա­գիր։ 

Փաշինյա­նի կառա­վարման դեպքում է, որ ԱՄՆ‑ն հնա­րա­վո­րություն կստա­նա Հայաստա­նի տարածքով անցկացնել նավթա­տարներ, գազա­տարներ, ավտո­ճա­նա­պարհներ և երկա­թուղագծեր՝ Հարա­վա­յին Կովկա­սի կոմունի­կա­ցիոն գծե­րի վրա ունե­նա­լով ներկա­յություն՝ զսպե­լով Չինաստա­նի, Իրա­նի, Ռուսաստա­նի ազդե­ցության աճը։ 

Փաշինյա­նի կառա­վարման դեպքում է, որ Թուրքիան հնա­րա­վո­րություն կունե­նա Հայաստա­նի տարածքով երկա­թուղա­յին և ավտոտրանսպորտա­յին կապ ունե­նալ Կենտրո­նա­կան Ասիա­յի պետություննե­րի հետ։ Փաշինյա­նի կառա­վարման դեպքում է, որ Հայաստա­նը կշա­րունա­կի ԵՄ-ին անդա­մակցե­լու պրո­ցե­սը և հավա­նա­կան է՝ դուրս գա ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից։ Մեծ հավա­նա­կա­նությամբ, ընդդի­մությունը կհրա­ժարվի այս սցե­նարնե­րից։

Ստացվում է՝ Փաշինյա­նի կուսակցությունը կարո­ղա­ցել է դիրքա­վորվել այնպես, որ առնվազն 4 ուժեր ունեն կոնսե­սուս իր շարունա­կա­կան կառա­վարման շուրջ։ Չեմ բացա­ռում, այս հաշվարկներն ունեն նաև թուրք-ադրբե­ջա­նա­կան կողմում, և գուցե մտա­ծել են՝ Փաշինյա­նին տան հաղթա­թուղթ ընտրություննե­րում։ Գուցե նրանք հաշվարկել են, որ այդպի­սով՝ կխուսա­փեն Հայաստա­նում առա­վել արմա­տա­կան, պրո­ռուսա­կան վերա­դա­սա­վո­րումնե­րից։ Եթե այդպես է, մենք ակա­նա­տես պետք է լինենք Ադրբե­ջա­նի կողմից Սահմա­նադրությունը փոխե­լուց պահանջից հրա­ժա­րում կամ այդ հարցի չփոխկա­պակցում Համա­ձայնագրի ստո­րագրման հետ։

Բայց իմ այս երկրորդ վարկա­ծը ևս ենթադրություն է և հիմնված չէ ինսայդե­րա­կան ինֆորմա­ցիա­յի վրա։ Կա նաև երրորդ տարբե­րա­կը։ Շատ հավա­նա­կան է, որ Հաքան ֆիդա­նի այս հայտա­րա­րությունն ընդա­մե­նը ցուցադրում է Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի ունե­ցած տարա­ձայնությունը՝ Խաղա­ղության համա­ձայնագրի կնքման ժամկե­տի շուրջ։ Գուցե Բաքուն դեռ պնդում է, որ անհրա­ժեշտ է գործարք իրա­կա­նացնել Սահմա­նադրությունը փոխե­լուց հետո, իսկ Անկա­րան ուզում է, որ 2026‑ի առա­ջին կեսին կնքվի համա­ձայնա­գի­րը, և ընդա­մե­նը՝ քաղա­քա­կան ուղերձ է տալիս Ադրբե­ջա­նին՝ հրա­պա­րա­կավ ի ցույց դնե­լով իր տարբերվող դիրքո­րո­շումը Ադրբե­ջա­նից։ 

Վերջնա­կան համոզմունք կարե­լի է արտա­հայտել միայն՝ Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի միջև առկա պաշտո­նա­կան շփումնե­րի դետալնե­րին տիրա­պե­տե­լու պարա­գա­յում։ Դա մենք չունենք։ Այս երեք սցե­նարնե­րից որ մեկն էլ իրա­կան լինի՝ Հաքան Ֆիդա­նի հայտա­րա­րությունը անսպա­սե­լի է և հստակ տարբերվում է մինչև վերջերս Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան դիրքո­րո­շումից։ Չբա­ցա­ռենք, որ Թուրքիան ուզում է այս փուլում կոմունի­կա­ցիա­նե­րի բացում Հայաստա­նի հետ, և Ադրբե­ջա­նին շտա­պեցնում է՝ Հայաստա­նի հետ ստո­րագրել Համա­ձայնա­գի­րը 2026‑ի առա­ջին կեսին։ 

Կարծում եմ, հետա­գա արձա­գանքնե­րից կարե­լի կլի­նի հասկա­նալ՝ որ սցե­նա­րի հետ գործ ունենք։ Վերջնա­կա­նո­րեն որևէ մեկին չեմ տա առաջնա­հերթություն և չեմ համա­րի վերջնա­կա­նո­րեն հաստատված։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/1Za8bgVitG/

Առնչվող Հոդվածներ