31.3 C
Yerevan

Եկե­ղե­ցին Պետք Է Մաքրվի

Դա ուժ չէ, կլա­նա­յին միա­վո­րում է, Սամվել Կարա­պետյա­նը Մոսկվա­յից գործուղվել է, ուզում է ի՞նչ անել, Հայաստա­նը հեղաշրջել ու տանել Ռուսաստան՝ չի լինի, անցած բան է: Լավ կլի­նի՝ գնան կարգին զբաղմունք գտնեն և նորմալ գործով զբաղվեն: Նրանք ոչ մեկի համար մրցա­կից չեն կարող լինել, նրանք Հայաստա­նի անցյալն են, ինչ ուժ պետք է դառնան։

Լևոն Շիրինյան

«Ժողո­վուրդը շատ քիչ է լսում նրանց ուղերձնե­րը, մեծ-մեծ խոսում են: Ժողովրդին այնքան բան են խոստա­ցել՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նից սկսած մինչև Քոչարյան ու Սերժ, սակայն այս ժողո­վուրդը հեղա­փո­խության, պետությունը փրկե­լու ճանա­պարհ է անցել, լավ կլի­նի գնան Տայգա­յում իրենց հարցե­րը լուծեն»-, Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով գործա­րար Սամվել Կարա­պետյա­նի և նրա որդու հնչեցրած ուղերձնե­րին՝ ասաց «Քրիստո­նեա-ժողովրդա­վա­րա­կան» կուսակցության նախա­գահ, քաղա­քա­գետ Լևոն Շիրինյա­նը: 

Անդրա­դառնա­լով Կարա­պետյա­նի կողմից ստեղծված «Մեր ձևով» շարժմա­նը՝ Շիրինյա­նը նշեց. «Դա ուժ չէ, կլա­նա­յին միա­վո­րում է, Սամվել Կարա­պետյա­նը Մոսկվա­յից գործուղվել է, ուզում է ի՞նչ անել, Հայաստա­նը հեղաշրջել ու տանել Ռուսաստան՝ չի լինի, անցած բան է: Լավ կլի­նի՝ գնան կարգին զբաղմունք գտնեն և նորմալ գործով զբաղվեն: Նրանք ոչ մեկի համար մրցա­կից չեն կարող լինել, նրանք Հայաստա­նի անցյալն են, ինչ ուժ պետք է դառնան: Այդ ուղերձներն էլ իրենց սաղմոսներն են»:

Խոսե­լով ընտրություննե­րին ընդա­ռաջ ՀՀ ներքա­ղա­քա­կան դաշտում տիրող իրա­վի­ճա­կի մասին՝ Լևոն Շիրինյանն ասաց. «Ինչու մենք այս երկի­րը պահել ենք դրա՞նց համար, Հայաստանն ընդդի­մություն ունի՝ մենք ենք: Ինչ վերա­բե­րում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքնե­րին, նրանք շատ քիչ շանսեր ունեն նորից խորհրդա­րա­նում հայտնվե­լու: Հինգ տարի իշխա­նա­փո­խությունից են խոսում, հիմա 50 մարդ կա՞ իրենց հետ, փող ունե­նա­լով չէ, իրենց համար փրփրուրի մեջ մտել խաղ են անում: Հայաստա­նը մաքրվե­լու է, անցյա­լով չի ապրե­լու: ՔՊ‑ն սկզբունքո­րեն դրանց պետք է ջախջա­խի, նրանք պետք է գիշեր-ցերեկ աշխա­տեն այդ ուղղությամբ, թող տանեն մեծ մասին ձերբա­կա­լեն, բոլո­րի վրա քրեա­կան գործ կա»:

Անդրա­դառնա­լով նաև Եկե­ղե­ցու շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կին, սպասվող հանրա­հա­վա­քին և թե արդյոք լարումներ հնա­րա­վոր են՝ Շիրինյա­նը նշեց. «Լարումներ լինեն-չլի­նեն պետք է հարցը փակվի, հիմա թող բախումով չվա­խեցնեն, հարցն ավե­լորդ ձգձգվում է: Երկրի հարցե­րը պետք է լուծվեն, չնա­յած ես կարծում եմ, որ բախումներ չեն լինի: Կտրիճ Ներսիսյա­նին պետք է հեռացնել, պետա­կան դավա­ճա­նություն արածն իրեն հերոս է ներկա­յացնում, ուրեմն օրենքով պետք է հեռացնել: Պետությունը խաղի համար չէ, այսպես քայքայման է գնա­լու: Մարդիկ վաղուց սպա­սում են, որ այդ մարդը պետք է գնա, մեզ համար արդյունքն է կարև­որ»:

Աղբյուրը՝https://zarkerak.am/show/137376

Առնչվող Հոդվածներ