25 C
Yerevan

Ալիեւյան «Մեծ Վերա­դարձ» Ծրա­գի­րը Ձախողվում Է

Իսմայլո­վը ֆեյսբուքի անձնա­կան էջում գրել է, որ յուրա­քանչյուր ընտա­նի­քի, կախված անդամնե­րի թվից, իշախնություննե­րը հատկացնում են ընդա­մե­նը 500‑1000 քառա­կուսի մետր հող, որ չի բավա­րա­րում «թռչուններ, մանր եւ խոշոր եղջե­րա­վոր անա­սուն պահե­լու եւ գյուղատնտե­սա­կան մթերքներ աճեցնե­լու համար»:

Վահրամ Աթա­նեսյան

Իլհամ Ալիեւը սեպտեմբե­րի 14–15-ին գտնվել է բռնա­զավթված Արցա­խում: Բաքվի պաշտո­նա­կան քարոզչությունը ներկա­յացնում է նրա խոսքը, որ «Ղարա­բա­ղում իրա­կա­նացվող շինա­րա­րությունն իր ծավալնե­րով աշխարհում աննա­խա­դեպ է»: Եվրո­պա­յում ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության ներկա­յա­ցուցիչնե­րից լրագրող Գանի­մեդ Զահի­դո­վը ծաղրել է այդ քարոզչությունը: Նրա տեղե­կություննե­րով, Բաքվում, Սումգա­յի­թում եւ Ապշե­րո­նի շրջա­նի քաղա­քա­մերձ ավաննե­րում հաստատված մարդիկ Ալիեւի «կառուցած դրախտում ապրե­լու ոչ մի ցանկություն չունեն, որովհե­տեւ դա նրանց համար հայրե­նիք չէ»: 

Զահի­դո­վը վկա­յա­կո­չում է փաստը, որ ալիեւյան բնա­կա­վայրե­րում իշխա­նության քաղա­քա­ցիա­կան մարմիններ ձեւա­վորված չեն, «չկան մունի­ցի­պա­լի­տետներ՝ ինչպես օրենքն է պահանջում, փոխա­րե­նը բոլոր տեղե­րում վխտում են հատուկ ծառա­յություննե­րի եւ ոստի­կա­նության աշխա­տա­կիցնե­րը»: Վտա­րանդի լրագրո­ղը տեղե­կացնում է, որ ոչ մի բնա­կա­վայրում «հողի սեփա­կա­նաշնորհում չի իրա­կա­նացվել, իսկ եթե մարդ զրկված է հողից, ապա ո՞րն է նրա հայրե­նի­քը»: 

Որքան էլ արտա­ռոց չհնչի, Զահի­դո­վի դիտարկումնե­րը հաստա­տել է Բաքվում հայտնի փաստա­բան Ասլան Իսմայլո­վը, որին իշխա­նություննե­րը թույլատրել են այցե­լել «ազա­տագրված տարածքներ»: Իսմայլո­վը ֆեյսբուքի անձնա­կան էջում գրել է, որ յուրա­քանչյուր ընտա­նի­քի, կախված անդամնե­րի թվից, իշախնություննե­րը հատկացնում են ընդա­մե­նը 500‑1000 քառա­կուսի մետր հող, որ չի բավա­րա­րում «թռչուններ, մանր եւ խոշոր եղջե­րա­վոր անա­սուն պահե­լու եւ գյուղատնտե­սա­կան մթերքներ աճեցնե­լու համար»: Փաստա­բա­նը գրել է նաեւ, որ ալիեւյան կառա­վա­րությունը «վերաբնակված» ընտա­նիքնե­րին ամսա­կան վճա­րում է 300–400 մանաթ եւ «պարտադրում, որ մնան տեղում»: 

Ալիեւյան բնա­կա­վայրե­րում չկա աշխա­տանք, մարդիկ մեծ դժվա­րությամբ են համա­ձայնում այնտեղ բնա­կություն հաստա­տել: Իսմայլո­վը եզրա­կացնում է, որ եթե խնդիրնե­րը չլուծվեն, ապա Ալիեւի հռչա­կած «մեծ վերա­դարձ» ծրա­գի­րը հազիվ թե իրա­կա­նություն դառնա:

Առնչվող Հոդվածներ