31.3 C
Yerevan

Փակել Ռուսա­կան Գործա­կա­լա­կան Ուժե­րի Ուղին

Կարև­որ է, որ իշխա­նություննե­րը հսկեն, որ ռուսնե­րը Կտրիճ Ներսիսյա­նի ու Սամվել Կարա­պետյա­նի միջո­ցով միլիո­նա­վոր դոլարներ չմտցնեն Հայաստան‘ ձայներ գնե­լու համար։

Գեորգի Թումասյան

1inTV- զրուցել է միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փորձա­գետ Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Վրաստա­նում ու Հայաստա­նում սպասվող ընտրություննե­րը, ինչպես նաև երկու երկրնե­րի քաղա­քա­կան ապա­գա­նե­րի փոխկա­պակցվա­ծությունը։

Գեորգի Թումասյա­նը նշեց, որ Վրաստա­նում հոկտեմբե­րի 4‑ին սպասվող ՏԻՄ ընտրություննե­րը չեն համա­պա­տասխա­նում միջազգա­յին չափա­նիշնե­րին, ընդդի­մության մեծ մասը, բացի երկու կուսակցությունից, հրա­ժարվել են մասնակցել այդ ընտրություննե­րին, դրանք որևէ բան չեն փոխե­լու։ Վրա­ցա­կան կառա­վա­րությունն ամեն ինչ անում է երկի­րը կրկին ռուսա­կան ամբողջա­կան ազե­ցության տակ դնե­լու համար, ինչը բավա­կան վտանգա­վոր գործընթաց է։ Վրա­ցա­կան իշխա­նություններն արդեն իսկ սառեցրել են ԵՄ անդա­մակցության ծրա­գի­րը, ԵՄ‑ն իր հեթին պատրաստվում է Վրաստա­նին զրկել ազատ վիզա­յի ռեժի­մի կարգա­վի­ճա­կից։ Վրաստա­նում արդեն մոտ 11 ամիս է, ինչ բազմա­մարդ ցույցեր են ընթա­նում։ Վրաց ժողո­վուրդը չի համա­կերպվում այդ ամե­նի հետ ու բոլոր ժողովրդա­վա­րա­կան, եվրո­պա­մետ ուժե­րը պայքա­րում են դրա դեմ։ Ինչ վերա­բե­րում է հայ համայնքին, ապա ժողովրդի ձևա­վո­րած իշխա­նություննե­րը վրաց ժողովրդի հետ միա­սին պայքա­րում են ռուսա­կան գաղութացման դեմ, իսկ վիրա­հա­յոց թեմն ու դաշնակցա­կաննե­րը իշխա­նություննե­րի կողմից են, նրանց են օգնում, սատա­րում։ Վրա­ցա­կան իշխա­նությունե­րը պայքա­րում են վրաց ժողովրդի դեմ։

Փորձա­գե­տը նշեց, որ Հայստա­նում եկող տարի սպասվող ընտրություննե­րում շատ կարև­որ է, որ հետա­դի­մա­կան ուժե­րը չհաղթեն, ավե­լին‘ նախընտրե­լի է, որպեսզի նրանք զրո քվե ստա­նան ու առհա­սա­րակ դուրս մնան խորհրդա­րա­նից։ Հայ ժողո­վուրդը չպետք է կրկնի վրա­ցի­նե­րի սխա­լը, չպետք է թույլ տա, որ ռուսա­կան գործա­կալնե­րը զավթեն իշխա­նությունը ու երկի­րը տանեն պատե­րազմի։ Նրանց ուզածն այն է, որ գան իշխա­նության, չեղարկեն  օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը, որպեսզի Հայստա­նը պատե­րազմ սկսի Ադրբե­ջա­նի դեմ, նրանք գրա­վեն Սյունի­քի մի մասը, հետո էլ ռուսնե­րը գան ու փրկեն մեզ, ամեն ինչվերցնեն իրենց վերահսկո­ղության տակ, իրենք էլ նահանգա­պետ նշա­նակվեն։

Թումասյանն անդրա­դարձավ այն հանգա­մանքին, որ ՌԴ‑ն կորցրել է Հարա­վա­յին Կովկա­սում իր ազդե­ցությունը ու հիմա Հայաստա­նի վրա փորձում է ազդել Վրաստա­նի միջո­ցով‘ Հայաստա­նի համար հավելյալ խոչընդոտներ ստեղծե­լով, քանի որ այլ միջոց չունի։ Այժմ, Հայաստա­նը ըստ էության պաշտպա­նում է ժողովրդա­վա­րությունը Անդրկովկա­սում, նաև պաշտպա­նում է Վրաստա­նի ապա­գան‘ ապա­հո­վե­լով նրա թիկունքը։ Դա շատ կարև­որ է ու վրաց ժողո­վուրդը շնորհա­կալ է հայե­րին դրա համար։

Թումասյա­նը նշեց, որ Հայաստանն ու Վրաստա­նը միա­սին պետք է գնան ԵՄ, ապա­գա­յում ՆԱՏՕ և այլն։ Իսկ եթե Հայստա­նում ևս հինգե­րորդ շարասյունը հաղթի, ապա դրա­նով կփակվի Անդրկովկա­սի ազատ ու ժողովրդա­վար ապա­գան։ Այս առումով շատ կարև­որ է, որ Սյունի­քի ճանա­պարհը հսկե­լու է Հաաստա­նը‘ ամե­րիկյան աջակցությամբ։ Շատ լավ է, որ օգոստո­սի 8‑ով թաղվել է նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը։

Հայաստա­նի ու Վրաստա­նի ապա­գան փոխկա­պակցված են։ Մեկն առանց մյուսի չի կարող։ Դրա համար էլ Ռուսաստանն ամեն ինչ անում էր, որ քանի դեռ Հայաստանն իր ազդե­ցության տակ էր, ապա Վրաստա­նը ևս ենթարկեցնել իրեն։ Հիմա դրությունը փոխվել է ու Վրաստա­նին նրա միլիարդա­տեր Բիձի­նաշվի­լին տանում է դեպի Ռուսաստան ու շատ զարմա­ցած են, որ ԱՄՆ‑ն հայե­րի օժանդա­կությամբ հայտնվել են Անդրկովկա­սում, ինչը շատ գոտեպնդիչ է։

Փորձա­գե­տը նաև խոսեց Սփյուռքում հայե­րի իրա­վի­ճա­կի մասին։ Սփյուռքում երկու հզոր կառույց կա‘ Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին ու ՀՅԴ‑ն։ Ցավոք նրանք երկուսն էլ պայքա­րում են հայոց պետության դեմ‘ սպա­սարկե­լով Ռուսաստա­նի շահե­րը։ 2026‑ի ընտրություննե­րը լավ առիթ են այդ գործա­կա­լա­կան ընդդի­մությա­նը ջախջա­խե­լու և նրանց քաղա­քա­կան օրա­կարգից հանե­լու համար։ Այդ առումով նախ կարև­որ է, ոը Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րը մեկ դաշինքով ակտիվ մասնակցեն ընտրություննե­րին։ Դրա­նով մենք կունե­նանք նաև կառուցո­ղա­կան ընդդի­մություն, ինչպես նաև կփա­կենք հակա­պե­տա­կան ուժե­րի ճանա­պարհը։ Կարև­որ է, որ իշխա­նություննե­րը հսկեն, որ ռուսնե­րը Կտրիճ Ներսիսյա­նի ու Սամվել Կարա­պետյա­նի միջո­ցով միլիո­նա­վոր դոլարներ չմտցնեն Հայաստան‘ ձայներ գնե­լու համար։

Ամբողջա­կան հարցազրույցը‘

Առնչվող Հոդվածներ