30.6 C
Yerevan

ՀՀ‑ն Նոր Օրա­կարգ Ու Հայե­ցա­կարգ Ունի

Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նագրի կողմից հանրությանն առա­ջարկվել է մի քանի թեզ, որոնք, խոշոր հաշվով հանրա­յին դրա­կան գնա­հա­տում են ստա­նում։ Հավա­նա­բար ամե­նա­կարև­որն այն է, որ պատե­րազմից հոգնած ժողո­վուրդը ուրա­խությամբ է ընդունում խաղա­ղության հասնե­լու ջանքե­րը և պատրաստ է աջակցել այն խաղա­ղությա­նը, որում պատե­րազմը բացառված կլի­նի ու Հայաստա­նի Հանրա­պե­տության նոր օրա­կարգում ոչ թե սթրեսն ու պայքա­րը դրված կլի­նի, այլ զարգա­ցումն ու խաղաղ կյանքը։

Բորիս Նավա­սարդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Բորիս Նավա­սարդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի Հանրա­պե­տության ապա­գա­յին վերա­բե­րող մի շարք երև­ույթներ։

Բորիս Նավա­սարդյա­նը նախ շնորհա­վո­րել է անկա­խության 34-ամյա­կի կապակցությամբ՝ ընդգծե­լով, որ այս պահը կարև­որ է այն առումով, որ այն մեզ գրե­թե պարտադրում է, թե ինչպես է պետք ապրել ապա­գա­յում, ինչ առաջնա­հերթություննե­րի է պետք ուշադրություն դարձնել։ Վերջին տարի­նե­րին Հայաստա­նի Հանրա­պե­տությունը բավա­կան դինա­միկ արտա­քին քաղա­քա­կա­նություն ունի, որն իհարկե նախ և առաջ հետև­անք է 44-օրյա պատե­րազմի ու դրա­նից հետո ստեղծված իրա­վի­ճա­կի։ Հատկանշա­կան է, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ արտա­հայտվող ուղղություննե­րը կտրուկ փոփո­խություններ են կրել և դրանք առայժմ բավա­կան դրա­կան արտա­ցո­լում ունեն։

Քաղա­քա­գե­տը խոսեց Նիկոլ Փաշինյա­նի կողմից «Չորրորդ Հանրա­պե­տություն» կոչված գաղա­փա­րի մասին։ Նրա գնա­հատմամբ՝ այսօր Հայաստա­նը մի այնպի­սի վիճա­կում է, որ գրե­թե բոլոր ուղղություննե­րով նոր խոսույթ ու իրա­վի­ճակ է ձևա­վորվել, և այդ ամե­նի նորություն լինելն էլ խոշոր հաշվով հիմք է ձևա­վո­րում գաղա­փա­րա­կան առումով խոսել հանրա­պե­տության նոր հայե­ցա­կարգի մասին։ Հաջորդ տարի Հայաստա­նում տեղի ունե­նա­լիք ընտրություննե­րը բավա­կան կարև­որ են։ Դրանց նշա­նա­կությունը ոչ միայն նրա­նում է կայա­նում, որ իշխա­նության համար պայքար մղող ու հիմնա­կան առա­ջա­տար Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր կուսակցությունը նոր գաղա­փա­րա­խո­սությամբ է հանդես գալիս ու դա նաև մատուցում որպես նախընտրա­կան քարոզ, այլև այն, որ Հայաստա­նի հարև­աննե­րը առա­ջին անգամ տեսնում են մի պետության, որը ցանկա­նում է բանակցել ու որի հետ կարե­լի է բանակցել։ Եկող տարվա ընտրություննե­րից հետո Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի պահվածքը որո­շա­կիո­րեն փոփո­խություն է կրե­լու։ Եթե հիմա ամեն ինչ արվում է հիմնա­կա­նում բանա­վոր մակարդա­կի վրա, ավե­լի շատ հետև­ե­լու և եզրա­հանգումներ անե­լու ձևով, ապա հաջորդ տարի ընտրություննե­րից հետո մեր հարև­աններն արդեն ավե­լի կտրուկ ու հիմնա­կան ձևով են իրենց առա­ջարկներն ու պահանջնե­րը ներկա­յացնե­լու։ Մարտահրա­վերնե­րը ավե­լի են սաստկա­նա­լու և Հայաստա­նը, որտեղ ձևա­վորված կլի­նի առա­ջի­կա տարի­նե­րի իշխա­նությունը, արդեն ստիպված է լինե­լու աշխա­տել կոնկրետ ձևա­կերպվող իրա­վի­ճակնե­րի հետ, այդ իսկ պատճա­ռով կենսա­կան նշա­նա­կություն ունի այն, թե ինչպի­սի հայե­ցա­կարգ կորդեգրի Հայաստա­նը եկող տարվա ընտրություննե­րից հետո։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նագրի կողմից հանրությանն առա­ջարկվել է մի քանի թեզ, որոնք, խոշոր հաշվով հանրա­յին դրա­կան գնա­հա­տում են ստա­նում։ Հավա­նա­բար ամե­նա­կարև­որն այն է, որ պատե­րազմից հոգնած ժողո­վուրդը ուրա­խությամբ է ընդունում խաղա­ղության հասնե­լու ջանքե­րը և պատրաստ է աջակցել այն խաղա­ղությա­նը, որում պատե­րազմը բացառված կլի­նի ու Հայաստա­նի Հանրա­պե­տության նոր օրա­կարգում ոչ թե սթրեսն ու պայքա­րը դրված կլի­նի, այլ զարգա­ցումն ու խաղաղ կյանքը։

Բորիս Նավա­սարդյա­նի կարծի­քով Հայաստա­նի ապա­գա­յի վրա ազդող գործոննե­րը միայն Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի լավա­ցումից չեն կախված, թեև դրանք շատ կարև­որ են։ Մենք ունեն այլ հարև­աններ ևս՝ Իրա­նը, Վրաստա­նը, ունենք Ռուսաստան, որի հետ դեռևս բավա­կան ամուր կապեր կան ու դրանք բոլորն էլ ենթա­կա են խմբագրման ու նորմա­լացման։ Նույն Ռուսաստանն ու Իրա­նը կարող են բավա­կան մեծ օգուտներ քաղել Հայաստա­նի քաղա­քա­կան նոր օրա­կարգից։ Ավե­լին, Ռուսաստա­նը ինքն է հայտա­րա­րում, թեև իհարկե ստիպված, որ Հայաստանն իր բարե­կամ ժողո­վուրդն է ու ինքն է որո­շե­լու, թե ում հետ ինչ պայմա­նա­գիր ստո­րագրի՝ ակնակրե­լով միայն, որ Հայաստա­նը ԵԱՏՄ անդամ է ու նրա անցա­կե­տե­րը ենթա­կա են ԵԱՏՄ կանո­նա­կարգին։ Ու այստեղ է, որ մենք պիտի կարո­ղա­նանք հստակ փոփո­խություններ արձա­նագրենք։ Հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը, որ բավա­կան մեծ վայրեջք-վերելքի ենթարկվեց վերջին մի քանի տարում, որա­կա­կան փոփո­խություններ են կրել, ընդ որում դրանք արտա­հայտվել են նաև կոնկրետ իրա­վի­ճակնե­րում՝ ազդե­լով հանրա­յին ընկա­լումնե­րի վրա։ Անշուշտ ամե­նա­կարև­ո­րը 44-օրյա պատե­րազմն էր, դրա­նից հետո սկսված գործընթացնե­րը, երբ Հայաստա­նը 2020–2021թ․ հայտա­րա­րում էր, որ հայ ռուսա­կան հարա­բե­րություննե­րը շատ բարձր էր, շնորհա­կա­լություն էր հայտնում Ռուսաստա­նին Արցա­խում խաղա­ղության պահանման ջանքե­րի համար, ընդհուպ մինչև Հայաստա­նի Հանրա­պե­տության վրա Ադրբե­ջա­նի հարձա­կումը, Արցա­խի շարունա­կա­կան բլո­կա­դան, Ռուսաստա­նի ու ՀԱՊԿ‑ի անգործությունը, որը հստակ ազդանշան ծառա­յեց հայե­րի համար, որ նրա­նից ոչինչ սպա­սել պետք չէ։

Այս համա­տեքստում ԱՄՆ հետ կնքած համա­ձայնագրե­րը և Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ սպասվող հարա­բե­րություննե­րի նորմա­լա­ցումը ենթադրում են նաև Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի ավե­լի կանո­նա­կարգում, նաև ԵԱՏՄ համա­տեքստում։ Հայաստա­նը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ընդհա­նուր սահման չունի ԵԱՏՄ երկրնե­րից որևէ մեկի հետ ու ըստ դրա, անցա­կե­տե­րը և սահմաննե­րը ևս ենթադրում են փոփոխվող օրա­կարգ։ Միա­ժա­մա­նակ այդ փոփո­խություննե­րին են սպա­սում ԱՄՆ‑ն ու ԵՄ‑ն, որոնց առա­ջարկած օժանդա­կություննե­րը դեռևս սպասվա­ծից փոքր են, որովհետև նրանք ևս ցանկա­նում են հասկա­նալ, թե ինչ հետ գործ ունեն հիմա ու ինչ սպա­սել ընտրություննե­րից հետո։ Եթե մենք ցանկա­նում ենք այդ ամենն իրա­գործել, լուրջ ենք վերա­բե­րում «Թրամփի ուղուն», ապա ոչ միայն Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը պետք է էապես փոխվեն Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ, այլև Հայաստան-Թուրքիա սահմա­նից պետք է հեռա­նան ռուս սահմա­նա­պահնե­րը, որոնք ոչ մի անե­լիք չունեն այնտեղ ու նրանց գտնվե­լը հայ-թուրքա­կան սահմա­նին՝ ոչ մի տրա­մա­բա­նություն չունի։

Նավա­սարդյա­նը նաև անդրա­դարձավ երկա­թուղու շահա­գործման հարցե­րին՝ նշե­լով, թե ռուսա­կան կողմի վերահսկո­ղությունն ինչ չափ ունի և ինչ պիտի ունե­նա, նաև տարանցիկ ճանա­պարհնե­րի հաշվով Հայաստա­նի առա­ջա­րա­կը գործընկեր պետություննե­րին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ