Հայաստան

Չորրորդ Հանրապետությունը՝ Պրակտիկ Ու Ռացիոնալ Դարաշրջան

Հայաստանը դեռևս 90-ականներին պետք է այնպես աներ, որ Ադրբեջանը նորից հարձակման փորձ սկսեր ու այդ դեպքում ՀՀ բավական ուժեղ բանակը, որ մի քանի տարի առաջ գլխովին ջախջախել էր ադրբեջանցիներին, հանգիստ կարող էր խառնվել ու նաև միջազգային հանրությանը հասկացնել, որ Ադրբեջանն այլ ելք չի թողնում, այդ դեպքում Ադրբեջանի գոյությունն արդեն հարցականի տակ կդրվեր։ Բայց Բաքուն ընտրեց հզորանալու տարբերակը և 30 տարի հետո հասավ իր նպատակներին՝ ունենալով հստակ ռազմավարություն։ 

Հովսեփ Խուրշուդյան

Noyan Tapan TV-ն զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարում հնչած որոշ մտքեր և ձևակերպումներ։

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից արտասանված «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպումը նոր երևույթ չէ հայ իրականության համար ու շատերը, ինքը ևս այդ թեմային անդրադարձել է դեռ նախկին իշխանությունների օրոք։ Ասյտեղ հիմնական հարցը այդ երևույթը Հայաստանի կենսական շահերին հարմարաեցնելու հարցն է, ոչ թե պարզապես անվանափոխության անհրաժեշտությունը։ Եթե մենք անցում ենք կատարում Երրորդ Հանրապետությունի Չորրորդ Հանրապետության, հարկավոր է հասկանալ մեր անելիքները, մեր հիմնական անհրաժեշտությունը։

Հովսեփ Խուրշուդյանն այս առիթով հիշատակեց 2023թ․  Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա։ Հարձակման բուն նպատակը տեղահանությունն էր, որը թեև բնաջնջման նպատակ չուներ, բայց հանդիսանում է Ցեղասպանության տեսակ։ Երևանում այդ ժամանակ կային գուցե և անկեղծ, բայց քաղաքական առումով անհեռատես կարծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունն անմիջապես պետք է արձագանքի ու միջամտի՝ արցախահայերին պաշտպանելու համար։ Իհարկե դա լրիվ նորմալ է, որ հայերը ցանկանում էին պաշտպանել իրենց ազգակիցներին Ադրբեջանի հանցավոր ագրեսիայից, բայց ենթադրենք, թե ՀՀ զորամասերը մտնեին Արցախ, ի՞նչ էր լինելու դրանից հետո։ Դեռևս ուշքի չեկած հայկական բանակը չէր կարողանալու դիմադրել ադրբեջանական լավ զինված բանակին, տեղի էր ունենալու հերթական պարտությունը, որից հետո Ադրբեջանն արդեն լեգիտիմ հիմքերով հարձակվելու էր Հայաստանի վրա, գրավեր Սյունիքը ու հարցականի տակ դներ ՀՀ գոյությունն ընդհանրապես։ Ռուսների ուզածը հենց դա էր, որպեսզի հայերին ստիպեն խառնվել Արցախում տեղի ունեցողին, որպեսզի Ադրբեջանի հետ միջազգային հակամարտության մեջ մտած Հայաստանը պարտվեր ու իրենք գային Հայաստան փրկելու։ ՀՀ իշխանություններին չէր օգնելու նաև միջազգային հանրությունը, որը գուցե չդատապարտեր հայերի մասնակցությունը, հասկանալով, որ դա Արցախի հայերի փրկության համար է, բայց ոչ մի օժանդակություն ցույց չէր տալու։ ՀՀ իշխանություններն ընտրեցին Արցախի հայերին օգնելու, նրանց պատսպարելու քաղաքականությունը, ինչին օժանդակեց նաև միջազգային հանրությունը՝ նյութապես ու ֆինանսապես։

Հովսեփ Խուրշուդյանն այս օրինակով ցույց տվեց գոյություն ունեցող ազգային հայրենասիրության ու քաղաքական պրակտիկության տարբերությունները։ Նա ընդգծեց, որ ոչ մի պարագայում պետք չէ ու չի կարելի հրաժարվել Արդբեջանին պատասխանատվության դաշտ բերելու մտքից, բայց պետք է ընտրել համեմատաբար հարմար ու իրագործելի տարբերակ ու իրադրություն։ Նա նշեց, որ Հայաստանը դեռևս 90-ականներին պետք է այնպես աներ, որ Ադրբեջանը նորից հարձակման փորձ սկսեր ու այդ դեպքում ՀՀ բավական ուժեղ բանակը, որ մի քանի տարի առաջ գլխովին ջախջախել էր ադրբեջանցիներին, հանգիստ կարող էր խառնվել ու նաև միջազգային հանրությանը հասկացնել, որ Ադրբեջանն այլ ելք չի թողնում, այդ դեպքում Ադրբեջանի գոյությունն արդեն հարցականի տակ կդրվեր։ Բայց Բաքուն ընտրեց հզորանալու տարբերակը և 30 տարի հետո հասավ իր նպատակներին՝ ունենալով հստակ ռազմավարություն։ Հայաստանի ռազմավարությունը, այդ Չորրորդ Հանրապետություն ասվածն առաջին հերթին պետական կենսական շահերի գիտակցումն է, որը թույլ է տալու Հայաստանին զարգանալ։ իսկ հաջորդ սերուդները, որ արդեն կունենան ուժեղ և զարգացած Հայաստան, իրենք կորոշեն, թե որ հարցում ինչ տեսլական են հետապնդելու։ 

Խուրշուդյանը նշեց, որ Երրորդից Չորրոդ Հանրապետության անցումը պետք է լինի պրակտիկորեն հիմնավորված, որպեսզի մենք մեր ոտքին չկրակենք և նրանք, ովքեր Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, չհարցնեն, թե սա ի՞նչ նոր պետություն է։ Միաժամանակ պետք է հասկանալ, թե ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին արվող հղումն ինչ է պետք անել։ Եթե ամեն ինչ մնալու է նույնը, ապա անցումը դառնում է անիմաստ ու անհասկանելի։

Վերլուծաբանը նաև խոսեցք ՔՊ-ի համագումարում տեղ գտած այլ կարծիքների ու հայտարարությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով Փաշինյանի կողմից արտահայտած այն մտքին, որ Հայաստանը շարունակելու է ռեգիոնալ ինտեգրումն ու դեպի ԵՄ ընթացքը։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ դեպի ԵՄ ընթացքն ավելի չափելի է, այսինքն կան հստակ չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանել, կան հստակ պահանջներ, որ պետք է կատարել՝ ի տարբերություն ռեգիոնալ ինտեգրման։ Ռեգիոնալ քաղաքականությունը նաև վերաբերում է Ռուսաստանին, որի հետ մենք ունենք հարաբերությունների այնպիսի կարգավիճակ, որոնք անպայման փոփոխության պետք է ենթարկվեն ապագայում։ Դեպի ԵՄ ընթացքը, որը ցավոք մոտ ապագայում խոշոր տեղաշարժ հազիվ թե արձանագրի, ամեն փոփոխության հետ բերելու է նոր պահանջներ։ Մենք դեռ կարողանում ենք ռուսների հետ բանավոր մակարդակում պահել «լավ հարաբերություններ», իսկ գործնական դաշտում հեռանալ նրանից, բայց եթե, օրինակ 2030թ․ մենք ստանանք թեկնածուի կարգավիճակ, ապա, եթե հիմա դեռ չենք միացել բոլոր սակցիաներիին, ապա յադ ժամանակ ստիպված կլինենք միանալ։ Առաժմ իշխանությունները ճիշտ են անում, երբ դիվանագիտորեն միշտ հայտարարում են, որ Ռուսաստանի հետ մենք բարեկամ ու դաշնակից ենք, որ խորացնում ենք մեր հարաբերությունները, իսկ գործնական դաշտում փորձում են անել հնարավորը՝ ռուսական հրեշից անկախանալու համար։ Զարմանալի կլիներ, եթե իշխանությունները բարձրաձայն խզեին հարաբերությունները Մոսկվայի հետ, դա կլիներ անհեռատես ու վտանգավոր։ Մոսկվան ևս շատ լավ ամեն ինչ հասկանում է, բայց դեռևս հնարավորություն չունի ամենինի արձագանքելու, իսկ քանի դեռ մեր ձեռքերն ազատ են, ապա հիմարություն կլինի դրանից չօգտվելը։

Խուրշուդյանը նաև խոսեց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմաացման հեռանկարից՝ ընդգծելով դրանց՝ Հայաստանի Հանրապետության կարիքներին համապատասխանելու անհրաժեշտությունը։ Ինչո՞ւ մենք Թուրքիայի հետ առևտուրը շարունակենք անել Վրաստանի տարածքով ու լրացուցիչ գումար ծախսենք դրա վրա, մենք քիչ օգուտ ունենանք, փոխարենը Վրաստանը հարստանա, եթե նույնը կարող ենք անել ուղիղ Թուրքիայի հետ և էականորեն բարձրացնենք ՀՀ շահույթը, որը զարգանալու ևս մեկ գրավական է։

Հարցազրույցն ամբողջությամբ

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *