28.9 C
Yerevan

Պետությունը Ազգա­յին Արժեք Է

Մեզա­նում հասա­րա­րա­կան ցենզուրա կա ու անգամ այն մարդիկ, որ ոչ իշխա­նությունից են վախե­նում, ոչ էլ ընդդի­մությունից՝ վախե­նում են հասա­րա­կությունից, որովհետև իր ասած ցանկա­ցած չեզոք բառը կարող է կտրվել կոնտեքստից ու մանի­պուլացվել։ Բայց այստեղ կան նաև այդ վախը հաղթա­հա­րե­լու խնդի­րը։ Վախի ամբողջ հմայքը դա հաղթա­հա­րե­լու պահն է, դու պիտի կարո­ղա­նաս ազատ խոսել, ազատ մտա­ծել, որովհետև եթե ինքդ ազատ չես, ապա չես կարող ուրի­շից ազա­տություն պահանջել։ 

Ռուբեն Բաբա­յան

1inTV‑ն զրուցել է ռեժի­սոր ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մտա­վո­րա­կա­նի տեղն ու դերը հասա­րա­կության մեջ, ինչպես նաև ազատ խոսքի, վախի հաղթա­հարման բարդույթնե­րի մասին։

Ռուբեն Բաբա­յանն նախ իր խոսքում ասաց, որ զանգա­հա­րել ու աջակցություն է հայտնել Մկրտիչ Արզումանյա­նին՝ կապված մի քանի օր առաջ «Ցանկա­պատ» ներկա­յացման ժամա­նակ վարչա­պետ Փաշինյա­նի խոսքե­րից հետո սկսված իրա­րանցման հետ, որից հետո մարդկանց մի մասը սկսել էր փնո­վել Արզումանյա­նին, մյուս մասը՝ արդա­րացնել։ Ռեժի­սորն ասաց, որ պետք չէ արվեստա­գե­տին խառնելլ քաղա­քա­կա­նությա­նը։ Մկրտիչ Արզումանյա­նը տաղանդա­վոր դերա­սան է ու միա­ժա­մա­նակ շատ համեստ մարդ։ Անձամբ ինքը շատ քիչ նման մարդկանց գիտի, ովքեր տաղանդա­վոր լինե­լով հանդերձ՝ կարո­ղա­նում են չմե­ծամտա­նալ, համեստ ու կարգին մարդ մնալ։ 

Ռեժի­սո­րը բավա­կան լայն անդրա­դարձ կատա­րեցմտա­վո­րա­կան ու մտա­վա­րա­կա­նություն եզրույթնե­րին։ Նրա խոսքով՝ մտա­վո­րա­կա­նը պարտա­դիր չէ, որ քաղա­քա­կա­նություն սիրի։ Մարդ կա, որ ամեն առիթն օգտա­գործում է մի բան ասե­լու համար, մարդ կա անտարբեր է քաղա­քա­կա­նության վերա­բերյալ, մարդ էլ կա գերա­դա­սում է լռել։ Մտա­վո­րա­կա­նը չի կարող ինչ որ չափա­նիշնե­րի մեջ մտած լինել, չի կարող սահմա­նա­փա­կումնե­րով գործել։ Մտա­վո­րա­կա­նը նաև նրա­նով է մտա­վո­րա­կան, որ խումբ չի ներկա­յացնում ազգ կամ պետություն, այլ ներկա­յացնում է ինքն իրեն։ Մենք հիա­նում ենք Շոպենհաուե­րով, ոչ թե նրա ապրած ժամա­նա­կաշրջա­նով։ Այստեղ ևս պիտի մի կարև­որ բան հասկա­նանք, որ մշա­կութա­յին գործի­չը չի կարող սև ու սպի­տա­կի բաժա­նումով որոշվել։ Չպի­տի այնպես լինի, որ եթե մեր կողմից ես, ուրեմն մտա­վո­րա­կան ես, եթե ոչ՝ ապա անտա­ղանդ ես։ Դա կործա­նա­րար մոտե­ցում է։ Գալով «Ցանկա­պատ» ներկա­յացման շուրջ բարձրա­ցած աղմուկին՝ Բաբա­յա­նը նկա­տեց, որ Փաշինյա­նի հիմնա­կան սխալն այն էր, որ ինքը չհասկա­ցավ, որ իրեն լսե­լու են ոչ թե որպես հանդի­սա­տես Փաշինյա­նի, այլ՝ վարչա­պետ Փաշինյա­նի և դա խանգա­րեց բոլո­րին։ Եթե ինքն այնտեղ լիներ, ապա ստեղծա­գործա­կան անձնա­կազմին խորհուրդ կտար հասկա­նալ, որ այդ պահին ինչ կարծիք էլ հայտնեն, դա հանդի­սա­տե­սի կարծիք է, այլա­պես տպա­վո­րություն է ստեղծվում, որ ԽՍՀՄ ժամա­նակներն են ուր ղեկա­վա­րի ասած բառը համարվում է անքննե­լի ճշմարտություն։ Մեզա­նում խնդիր կա, որ հանդիա­սա­տեսն ու ստեղծա­գործո­ղը իրար հետ չեն շփվում, իրար հետ խոսել չգի­տեն։ Այս առի­թով ռեժի­սո­րը հիշեց, որ շատ ատրի­ներ առաջ ինքը «Թատրո­նից» փառա­տոնն էր հիմնել, որի նպա­տակն այն էր, որ ներկա­յա­ցումից հետո հանդի­սա­տե­սը մնա, խոսի իր կարծիքն ասի։ Առա­ջին տարին շատ բարդ էր, մարդիկ անգամ խոսե­լուց կաշկանդվում էին։

Բաբա­յա­նը համա­ձայնվեց, որ մեզա­նում հասա­րա­րա­կան ցենզուրա կա ու անգամ այն մարդիկ, որ ոչ իշխա­նությունից են վախե­նում, ոչ էլ ընդդի­մությունից՝ վախե­նում են հասա­րա­կությունից, որովհետև իր ասած ցանկա­ցած չեզոք բառը կարող է կտրվել կոնտեքստից ու մանի­պուլացվել։ Բայց այստեղ կան նաև այդ վախը հաղթա­հա­րե­լու խնդի­րը։ Վախի ամբողջ հմայքը դա հաղթա­հա­րե­լու պահն է, դու պիտի կարո­ղա­նաս ազատ խոսել, ազատ մտա­ծել, որովհետև եթե ինքդ ազատ չես, ապա չես կարող ուրի­շից ազա­տություն պահանջել։ Պետք է ազատ խոսել, ազատ մտա­ծել, ընդ որում դա անել երե­խա դաստիա­րա­կե­լուց սկսած։ Մենք չպետք է վախե­նանք մեր երե­խա­նե­րի հետ ամեն ինչից խոսե­լուց։ Մենք պետք է հասկա­նանք, որ ավե­լի լավ է մենք երե­խա­նե­րին սովո­րեցնենք այն, ինչը նրանք կարող են այլա­դակված ձևով սովո­րել փողո­ցից; Մենք ինքներս պետք է նրանց այդ ազա­տությունը տանք, որ նա կարո­ղա­նա զգալ դրա իրա­կան արժեքն ու պատասխա­նատվությունը։

Ռեժի­սո­րը նշեց, որ քաղա­քա­կան գործիչնե­րը պետք է ազնիվ լինեն ընտրողնե­րի հետ, որպեսզի նրանց ընտրությունը գիտակցված ու համոզմունքնե­րի վրա հիմնված լինի, ոչ թե պահի ազդե­ցության տակ։ Լինում են դեպքեր, որ ընտրում են, հետո ասում են մենք քեզ վստա­հե­ցինք, իսկ դու քեզ չարդա­րացրիր։ Նշա­նա­կում է, որ վստա­հել են առանց հասկա­նա­լու։

Ռուբեն Բաբա­յա­նը ասաց, որ պետք չէ ելնել պետություն կառուցողնե­րի դեմ և պահանջել ազգա­յին գործունեություն, որովհետև պետությունը հենց ազգա­յին է։ Գաղութը որքան էլ հզոր լինի, միևնույն է ուծացվում է ու անհե­տա­նում, որքան էլ որ հզոր լինի։ Գաղութ, թե պետություն քննարկում նույնիսկ պետք էլ չէ սկսել, դա ամեն մարդ իր ուղե­ղում արդեն վաղուց հասկա­ցած պիտի լիներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ