31.3 C
Yerevan

Չորրորդ Հանրա­պե­տությունը՝ Պրակտիկ Ու Ռացիո­նալ Դարաշրջան

Հայաստա­նը դեռևս 90-ականնե­րին պետք է այնպես աներ, որ Ադրբե­ջա­նը նորից հարձակման փորձ սկսեր ու այդ դեպքում ՀՀ բավա­կան ուժեղ բանա­կը, որ մի քանի տարի առաջ գլխո­վին ջախջա­խել էր ադրբե­ջանցի­նե­րին, հանգիստ կարող էր խառնվել ու նաև միջազգա­յին հանրությա­նը հասկացնել, որ Ադրբե­ջանն այլ ելք չի թողնում, այդ դեպքում Ադրբե­ջա­նի գոյությունն արդեն հարցա­կա­նի տակ կդրվեր։ Բայց Բաքուն ընտրեց հզո­րա­նա­լու տարբե­րա­կը և 30 տարի հետո հասավ իր նպա­տակնե­րին՝ ունե­նա­լով հստակ ռազմա­վա­րություն։ 

Հովսեփ Խուրշուդյան

Noyan Tapan TV‑ն զրուցել է «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են «Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր» կուսակցության 7‑րդ համա­գումա­րում հնչած որոշ մտքեր և ձևա­կերպումներ։

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյա­նի կողմից արտա­սանված «Չորրորդ Հանրա­պե­տություն» ձևա­կերպումը նոր երև­ույթ չէ հայ իրա­կա­նության համար ու շատե­րը, ինքը ևս այդ թեմա­յին անդրա­դարձել է դեռ նախկին իշխա­նություննե­րի օրոք։ Ասյտեղ հիմնա­կան հարցը այդ երև­ույթը Հայաստա­նի կենսա­կան շահե­րին հարմա­րաեցնե­լու հարցն է, ոչ թե պարզա­պես անվա­նա­փո­խության անհրա­ժեշտությունը։ Եթե մենք անցում ենք կատա­րում Երրորդ Հանրա­պե­տությունի Չորրորդ Հանրա­պե­տության, հարկա­վոր է հասկա­նալ մեր անե­լիքնե­րը, մեր հիմնա­կան անհրա­ժեշտությունը։

Հովսեփ Խուրշուդյանն այս առի­թով հիշա­տա­կեց 2023թ․  Ադրբե­ջա­նի հարձա­կումն Արցա­խի վրա։ Հարձակման բուն նպա­տա­կը տեղա­հա­նությունն էր, որը թեև բնաջնջման նպա­տակ չուներ, բայց հանդի­սա­նում է Ցեղասպա­նության տեսակ։ Երև­ա­նում այդ ժամա­նակ կային գուցե և անկեղծ, բայց քաղա­քա­կան առումով անհե­ռա­տես կարծիքներ, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն անմի­ջա­պես պետք է արձա­գանքի ու միջամտի՝ արցա­խա­հա­յե­րին պաշտպա­նե­լու համար։ Իհարկե դա լրիվ նորմալ է, որ հայե­րը ցանկա­նում էին պաշտպա­նել իրենց ազգա­կիցնե­րին Ադրբե­ջա­նի հանցա­վոր ագրե­սիա­յից, բայց ենթադրենք, թե ՀՀ զորա­մա­սե­րը մտնեին Արցախ, ի՞նչ էր լինե­լու դրա­նից հետո։ Դեռևս ուշքի չեկած հայկա­կան բանա­կը չէր կարո­ղա­նա­լու դիմադրել ադրբե­ջա­նա­կան լավ զինված բանա­կին, տեղի էր ունե­նա­լու հերթա­կան պարտությունը, որից հետո Ադրբե­ջանն արդեն լեգի­տիմ հիմքե­րով հարձակվե­լու էր Հայաստա­նի վրա, գրա­վեր Սյունի­քը ու հարցա­կա­նի տակ դներ ՀՀ գոյությունն ընդհանրա­պես։ Ռուսնե­րի ուզա­ծը հենց դա էր, որպեսզի հայե­րին ստի­պեն խառնվել Արցա­խում տեղի ունե­ցո­ղին, որպեսզի Ադրբե­ջա­նի հետ միջազգա­յին հակա­մարտության մեջ մտած Հայաստա­նը պարտվեր ու իրենք գային Հայաստան փրկե­լու։ ՀՀ իշխա­նություննե­րին չէր օգնե­լու նաև միջազգա­յին հանրությունը, որը գուցե չդա­տա­պարտեր հայե­րի մասնակցությունը, հասկա­նա­լով, որ դա Արցա­խի հայե­րի փրկության համար է, բայց ոչ մի օժանդա­կություն ցույց չէր տալու։ ՀՀ իշխա­նություններն ընտրե­ցին Արցա­խի հայե­րին օգնե­լու, նրանց պատսպա­րե­լու քաղա­քա­կա­նությունը, ինչին օժանդա­կեց նաև միջազգա­յին հանրությունը՝ նյութա­պես ու ֆինանսա­պես։

Հովսեփ Խուրշուդյանն այս օրի­նա­կով ցույց տվեց գոյություն ունե­ցող ազգա­յին հայրե­նա­սի­րության ու քաղա­քա­կան պրակտի­կության տարբե­րություննե­րը։ Նա ընդգծեց, որ ոչ մի պարա­գա­յում պետք չէ ու չի կարե­լի հրա­ժարվել Արդբե­ջա­նին պատասխա­նատվության դաշտ բերե­լու մտքից, բայց պետք է ընտրել համե­մա­տա­բար հարմար ու իրա­գործե­լի տարբե­րակ ու իրադրություն։ Նա նշեց, որ Հայաստա­նը դեռևս 90-ականնե­րին պետք է այնպես աներ, որ Ադրբե­ջա­նը նորից հարձակման փորձ սկսեր ու այդ դեպքում ՀՀ բավա­կան ուժեղ բանա­կը, որ մի քանի տարի առաջ գլխո­վին ջախջա­խել էր ադրբե­ջանցի­նե­րին, հանգիստ կարող էր խառնվել ու նաև միջազգա­յին հանրությա­նը հասկացնել, որ Ադրբե­ջանն այլ ելք չի թողնում, այդ դեպքում Ադրբե­ջա­նի գոյությունն արդեն հարցա­կա­նի տակ կդրվեր։ Բայց Բաքուն ընտրեց հզո­րա­նա­լու տարբե­րա­կը և 30 տարի հետո հասավ իր նպա­տակնե­րին՝ ունե­նա­լով հստակ ռազմա­վա­րություն։ Հայաստա­նի ռազմա­վա­րությունը, այդ Չորրորդ Հանրա­պե­տություն ասվածն առա­ջին հերթին պետա­կան կենսա­կան շահե­րի գիտակցումն է, որը թույլ է տալու Հայաստա­նին զարգա­նալ։ իսկ հաջորդ սերուդնե­րը, որ արդեն կունե­նան ուժեղ և զարգա­ցած Հայաստան, իրենք կորո­շեն, թե որ հարցում ինչ տեսլա­կան են հետապնդե­լու։ 

Խուրշուդյա­նը նշեց, որ Երրորդից Չորրոդ Հանրա­պե­տության անցումը պետք է լինի պրակտի­կո­րեն հիմնա­վորված, որպեսզի մենք մեր ոտքին չկրա­կենք և նրանք, ովքեր Ալմա-Աթա­յի հռչա­կագրով ճանա­չել Հայաստա­նի Երրորդ Հանրա­պե­տությունը, չհարցնեն, թե սա ի՞նչ նոր պետություն է։ Միա­ժա­մա­նակ պետք է հասկա­նալ, թե ՀՀ Սահմա­նադրության մեջ Անկա­խության հռչա­կագրին արվող հղումն ինչ է պետք անել։ Եթե ամեն ինչ մնա­լու է նույնը, ապա անցումը դառնում է անի­մաստ ու անհասկա­նե­լի։

Վերլուծա­բա­նը նաև խոսեցք ՔՊ‑ի համա­գումա­րում տեղ գտած այլ կարծիքնե­րի ու հայտա­րա­րություննե­րի մասին՝ մասնա­վո­րա­պես անդրա­դառնա­լով Փաշինյա­նի կողմից արտա­հայտած այն մտքին, որ Հայաստա­նը շարունա­կե­լու է ռեգիո­նալ ինտեգրումն ու դեպի ԵՄ ընթացքը։ Վերլուծա­բա­նի գնա­հատմամբ՝ դեպի ԵՄ ընթացքն ավե­լի չափե­լի է, այսինքն կան հստակ չափո­րո­շիչներ, որոնց պետք է համա­պա­տասխա­նել, կան հստակ պահանջներ, որ պետք է կատա­րել՝ ի տարբե­րություն ռեգիո­նալ ինտեգրման։ Ռեգիո­նալ քաղա­քա­կա­նությունը նաև վերա­բե­րում է Ռուսաստա­նին, որի հետ մենք ունենք հարա­բե­րություննե­րի այնպի­սի կարգա­վի­ճակ, որոնք անպայման փոփո­խության պետք է ենթարկվեն ապա­գա­յում։ Դեպի ԵՄ ընթացքը, որը ցավոք մոտ ապա­գա­յում խոշոր տեղա­շարժ հազիվ թե արձա­նագրի, ամեն փոփո­խության հետ բերե­լու է նոր պահանջներ։ Մենք դեռ կարո­ղա­նում ենք ռուսնե­րի հետ բանա­վոր մակարդա­կում պահել «լավ հարա­բե­րություններ», իսկ գործնա­կան դաշտում հեռա­նալ նրա­նից, բայց եթե, օրի­նակ 2030թ․ մենք ստա­նանք թեկնա­ծուի կարգա­վի­ճակ, ապա, եթե հիմա դեռ չենք միա­ցել բոլոր սակցիա­նե­րիին, ապա յադ ժամա­նակ ստիպված կլի­նենք միա­նալ։ Առաժմ իշխա­նություննե­րը ճիշտ են անում, երբ դիվա­նա­գի­տո­րեն միշտ հայտա­րա­րում են, որ Ռուսաստա­նի հետ մենք բարե­կամ ու դաշնա­կից ենք, որ խորացնում ենք մեր հարա­բե­րություննե­րը, իսկ գործնա­կան դաշտում փորձում են անել հնա­րա­վո­րը՝ ռուսա­կան հրե­շից անկա­խա­նա­լու համար։ Զարմա­նա­լի կլի­ներ, եթե իշխա­նություննե­րը բարձրա­ձայն խզեին հարա­բե­րություննե­րը Մոսկվա­յի հետ, դա կլի­ներ անհե­ռա­տես ու վտանգա­վոր։ Մոսկվան ևս շատ լավ ամեն ինչ հասկա­նում է, բայց դեռևս հնա­րա­վո­րություն չունի ամե­նի­նի արձա­գանքե­լու, իսկ քանի դեռ մեր ձեռքերն ազատ են, ապա հիմա­րություն կլի­նի դրա­նից չօգտվե­լը։

Խուրշուդյա­նը նաև խոսեց Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի նորմաացման հեռանկա­րից՝ ընդգծե­լով դրանց՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության կարիքնե­րին համա­պա­տասխա­նե­լու անհրա­ժեշտությունը։ Ինչո՞ւ մենք Թուրքիա­յի հետ առևտուրը շարունա­կենք անել Վրաստա­նի տարածքով ու լրա­ցուցիչ գումար ծախսենք դրա վրա, մենք քիչ օգուտ ունե­նանք, փոխա­րե­նը Վրաստա­նը հարստա­նա, եթե նույնը կարող ենք անել ուղիղ Թուրքիա­յի հետ և էակա­նո­րեն բարձրացնենք ՀՀ շահույթը, որը զարգա­նա­լու ևս մեկ գրա­վա­կան է։

Հարցազրույցն ամբողջությամբ

Առնչվող Հոդվածներ