30.6 C
Yerevan

Գաղա­փա­րա­խո­սա­կան Շահարկումներ

Մինչև վերջնա­կան տեքստը չլի­նի, հնա­րա­վոր չէ գնա­հա­տել հավա­նա­կա­նությունը՝ արդյոք ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը կհա­մա­ձայնեն նոր Սահմա­նադրությամբ ապրել, թե՝ ոչ»:

Ռոբերտ Ղևոնդյան

«Նոր չեն այն կետե­րը, որոնց մասին հայտա­րա­րում է վարչա­պե­տը, արդեն մի քանի տարի նա խոսում է իր կողմից ձևա­կերպված իրա­կան Հայաստա­նի գաղա­փա­րա­խո­սության մասին: Ընդհա­նուր առմամբ, այդ գաղա­փա­րը կարող է լինել ՀՀ‑ի համար հետա­գա զարգացման և կենսա­գործունեության հիմք»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նը:

Անդրա­դառնա­լով վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի այն հայտա­րա­րությա­նը, թե Հայաստա­նի 4‑րդ Հանրա­պե­տության հաստա­տումը հռչա­կում են որպես առա­ջի­կա ռազմա­վա­րա­կան անե­լիք՝ Ղևոնդյա­նը նշեց. «Սա ենթադրում է, որ պետք է լինի նոր Սահմա­նադրություն, որը պետք է բացարձա­կա­պես այլ իրա­կա­նության վրա հիմնված լինի, բացարձա­կա­պես այլ առաջնա­հերթություններ սահմա­նի ՀՀ‑ի համար և ՀՀ ժողո­վուրդը պետք է դրան քվե տա: Հայաստա­նի 4‑րդ Հանրա­պե­տությունն իրա­կա­նություն կդառնա միայն այն դեպքում, եթե այդ Սահմա­նադրությունն անցնի, իսկ թե որն է այդ Սահմա­նադրությունը՝ այս պահի դրությամբ դեռևս տեղե­կություն չկա, դրա վրա դեռևս աշխա­տանքնե­րը շարունակվում են: Մինչև վերջնա­կան տեքստը չլի­նի, հնա­րա­վոր չէ գնա­հա­տել հավա­նա­կա­նությունը՝ արդյոք ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը կհա­մա­ձայնեն նոր Սահմա­նադրությամբ ապրել, թե՝ ոչ»:

Խոսե­լով նաև հնչող քաղա­քա­կան շահարկումնե­րի մասին՝ քաղա­քա­գետն ասաց. «Շահարկումնե­րի հիմքն է խնդրա­հա­րույց: Հարցն այն է, որ 3‑րդ Հանրա­պե­տությունը՝ ըստ այդ շահարկողնե­րի, ձևա­վորվել և անկա­խա­ցել է՝ հիմքում ունե­նա­լով Ղարա­բաղյան հարցի հայանպաստ լուծումը, ինչը նշա­նա­կում է, որ փաստա­ցի 4‑րդ Հանրա­պե­տություն հայտա­րա­րե­լով՝ ՀՀ իշխա­նություննե­րը Ղարա­բաղյան հարցը թողնում են պատմության մեջ և այլ նպա­տակներ են սահմա­նում ՀՀ‑ի համար: Կարծում եմ՝ այս մոտե­ցումը սխալ է, որովհետև ՀՀ‑ն անկա­խա­ցել է, որպեսզի հայ ժողո­վուրդը կարո­ղա­նա ինքն իրեն տնօ­րի­նել և որպեսզի ունե­նա միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ պետություն, իսկ Ղարա­բաղյան հարցի հայանպաստ լուծումը գործա­ռույթնե­րից մեկն էր, որը ժամա­նա­կա­վոր էր և հիմնա­րար չէր, ՀՀ անկա­խության հարցը դրա հետ փոխկա­պե­լը սխալ է: Նույն տրա­մա­բա­նությունը կա իշխող քաղա­քա­կան ուժի մոտ, հայտա­րա­րե­լով, թե 3‑րդ Հանրա­պե­տությունը կոնֆլիկտա­ծին է եղել և խնդիրներ է ունե­ցել՝ փաստա­ցի ընդունում է այդ մոտե­ցումը, որ 3‑րդ Հանրա­պե­տության ձևա­վո­րումը Ղարա­բաղյան հարցի լուծման արգա­սիքնե­րից մեկն է, ինչը նշա­նա­կում է, որ 4‑րդ Հանրա­պե­տութան ձևա­վո­րումը փաստա­ցի ՀՀ-ին ազա­տե­լու է այդ կոնֆլիկտա­ծին գործա­ռույթնե­րից:  Նույնիսկ առանց 4‑րդ Հանրա­պե­տություն հայտա­րա­րե­լու, կարե­լի էր հայտա­րա­րել, որ հրա­ժարվում են որոշ գործա­ռույթնե­րից, ինչպես օրի­նակ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն արել է՝ հայտա­րա­րե­լով, որ ՀՀ‑ն չի շարունա­կում Ղարա­բաղյան շարժումը: ՀՀ իշխա­նություննե­րը կարծես թե գնում են դրան, որպեսզի չլի­նեն շահարկումներ՝ կրկին վերա­դարձնե­լու Հայաստանն այդ կոլֆլիկտա­ծին գործընթացնե­րին»:

Ըստ Ղևոնդյա­նի՝ հռչակման միջո­ցով կարե­լի է նպաստել խաղա­ղության հաստատմա­նը, փակել կոնֆլիկտա­յին խնդիրնե­րը, ձևա­վո­րել նոր իրա­կա­նություն և այլն, բայց խաղա­ղության հաստա­տումն ունի շատ ավե­լի կարև­որ դրսև­ո­րումներ. «Դրանցից մեկն այն է, որ խաղա­ղության հաստատման համար անհրա­ժեշտ է տարա­ծաշրջա­նում ունե­նալ որո­շա­կի բալանս, դա չի վերա­բե­րում միայն ռազմա­կան ոլորտին, այլ վերա­բե­րում է տնտե­սա­կան փոխհա­րա­բե­րություննե­րին, պետություննե­րի միջև առկա փոխա­դարձ շփումնե­րի համա­կարգե­րին, ռեսուրսնե­րի համարժեք հնա­րա­վո­րություննե­րի պահպանմա­նը:  Կարծում եմ՝ խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը տեղի է ունե­նա­լու մինչև նոր Սահմա­նադրության ընդունումը կամ մերժումը, իսկ ադրբե­ջա­նա­կան կողմի անընդհատ խոսե­լը Սահմա­նադրության մասին՝ ընդա­մենն Ադրբե­ջա­նի ձեռքին գործիք է, որպեսզի այդ ստո­րագրումն իրա­կա­նանցնեն իրենց համար ամե­նա­հարմար պահին»:

Ժողովրդի մոտ ճիշտ ընկա­լում ձևա­վո­րե­լու համար՝ ըստ Ռոբերտ Ղևոնդյա­նի, շատ մեծ աշխա­տանք կա անե­լու. «Նույնիսկ այն մեկ-մեկ ու կես տարին, որը նախա­տեսվում է մինչև նոր Սահմա­նադրության ներկա­յա­ցումը՝ քիչ է լինե­լու, իշխա­նություննե­րը չեն կարո­ղա­նա­լու ընկալման աստի­ճա­նի հասցնել՝ ինչ է նշա­նա­կում 4‑րդ Հանրա­պե­տություն, նոր Սահմա­նադրություն: Այստեղ հարցը հասնե­լու է վստա­հությա­նը, այսինքն՝ մարդկանցից շատերն ուղղա­կի վստա­հե­լով իշխա­նություննե­րին գուցե գնան և կողմ քվեարկեն նոր Սահմա­նադրությա­նը և 4‑րդ Հանրա­պե­տության հաստատման գաղա­փա­րին: Երկու խնդիր կա՝ ժամա­նա­կը և իշխա­նության կողմից գործո­ղություննե­րի իրա­կա­նացման դանդաղկո­տությունը»:

Խոսե­լով նաև առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին ՔՊ‑ի շանսե­րի մասին՝ քաղա­քա­գետն ասաց. «Կարե­լի է փաստել, որ ՔՊ‑ն առա­ջին տեղն ապա­հո­վել է, չկա ՀՀ-ում որևէ քաղա­քա­կան ուժ, որը կարող է ՔՊ‑ի հետ վիճարկել 2026 թվա­կա­նի ընտրություննե­րում առա­ջին տեղի հարցը, եթե ֆորս մաժորներ չլի­նեն: ՔՊ‑ն ցանկա­նում է կրկին միանձնյա իշխա­նություն ունե­նալ և հենց առա­ջին փուլում 50 և ավե­լի տոկոս ստա­նալ, ինչի համար փորձում է հավա­քել նաև այն հատվածնե­րի ձայնե­րը, որոնք որո­շա­կիո­րեն կարող են ՔՊ-ին գնալ, բայց նաև հարա­կից ուժերն են հավակնում այդ ձայնե­րին, այս դեպքում կոնկրետ արևմտա­մետնե­րի ձայներն են: Եթե 2021 թվա­կա­նին դա ՔՊ-ին հաջողվեց Ռոբերտ Քոչարյա­նի հետդարձի վտանգի ֆոնին, այսինքն՝ մարդիկ ձայնը տվե­ցին ՔՊ-ին, որպեսզի հանկարծ Ռոբերտ Քոչարյա­նը չվե­րա­դառնա իշխա­նության, այս անգամ ՔՊ‑ն փորձում է նույն մարդկանց ձայնե­րը հավա­քել՝ որպես եվրո­պա­մետ երև­ա­լով»,- նշեց Ղևոնդյա­նը և հավե­լեց, որ կոա­լի­ցիա­յի կամ երկրորդ փուլով 51 տոկոս և ավե­լին հավա­քե­լու շանսե­րը շատ բարձր են:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/137658

Առնչվող Հոդվածներ