30.6 C
Yerevan

Արցա­խի Հարցը Տապալվել Է Տասնամյակնե­րով

1998թ․ ինչո՞ւ ներկա­յիս Հայաստան խմբակցության առաջնորդ Քոչարյանն իր թիմով խանգա­րեց իրա­գործել Փուլա­յին տարբե­րա­կը։ Ու ինչո՞ւ դրա­նից հրա­ժարվե­լուց հետո Քոչարյանն իր արտգործ նախա­րա­րին ուղարկեց Մոսկվա, որպեսզի վերջինս Պրի­մա­կո­վին խնդրի, որ Ադրբե­ջա­նը համա­ձայնվի իր իսկ սահմաննե­րում Արցա­խին ինչ որ կարգա­վի­ճակ տալ, որից Բաքուն հրա­ժարվեց ու առհա­սա­րակ Արցա­խի կարգա­վի­ճա­կի մասին որևէ քննարկում այլևս տեղի չունե­ցավ։

Վահրամ Աթա­նեսյան 

FreeNews‑ը զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրե­րին վարչա­պետ Փաշինյա­նի ու նախկին նախա­գահնե­րի միջև սկսված հեռա­կա մեղադրանքնե­րից՝ մասնա­վո­րա­պես առա­ջին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի կողմից արված այն հայտա­րա­րությունը, որ Փաշինյա­նը 2019թ․ Ադրբե­ջա­նին պատե­րազմ հայտա­րա­րեց, երբ Ստե­փա­նա­կերտում ասաց, որ «Արցա­խը Հայաստան է և վերջ»։

Վահրամ Աթա­նեսյա­նը հանգա­մա­նա­լից անդրա­դարձավ այդ հեռա­կա վեճին ու ասաց, որ թերևս ավե­լի նպա­տա­կա­յին կլի­ներ, եթե այդ ամե­նը ոչ թե քաղա­քա­կան բնույթ կրեր, այլ վերլուծա­կան։ Շատ ավե­լի նախընտրե­լի է, որ այդ թեմա­նե­րը քննարկվեն ոչ թե քաղա­քա­կան դաշտում, այն էլ ներկա-նախկին առաջնորդնե­րի կողմից, այլ փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րում, որպեսզի հնա­րա­վոր լինի որևէ գործնա­կան, կիրա­ռե­լի արդյունք ստա­նալ։ Այլա­պես, այս մեղադրանքնե­րը, մասնա­վո­րա­պես այն, որ Փաշինյա­նը 2019-ին մերժել է Ադրբե­ջա­նի առա­ջարկը և դրա­նով իսկ հրա­ժարվել խաղա­ղությունից, կարող են բերել նրան, որ Փաշինյանն էլ իր հերթին մի շարք հարցադրումներ կարող է դնել նախկին առաջնորդնե­րի առաջ, որը այդ նույն առաջնորդնե­րին բավա­կան անհարմար դրության մեջ կդնի։

Պատե­րազմ, թե խաղա­ղություն հարցադրումն այսօր շատ անո­րոշ քննարկման մեջ է։ Վահրամ Աթա­նեսյա­նի կարծի­քով Արցա­խի հարցի խաղաղ լուծման հեռանկարն ավարտվել է դեռևս 1998թ․։ Դրա­նից հետո Ադրբե­ջա­նը բանակցել է միայն մի հարցի շուրջ՝ ի՞նչ ժամկետնե­րում Հայաստա­նը կվե­րա­դարձնի գրավյալ տարածքնե­րը, որի դիմաց Ադրբե­ջա­նը պատրաստ չէր անգամ որևէ կարգա­վի­ճա­կա­յին հարց քննարկել։ Ի՞նչ խաղաղ կարգա­վորման մասին է խոսքը գնում։ Կամ նույն Լևոն Տեր-Պետրոսյա­նը, ով Լիսա­բո­նում վետո դրեց Արցախյա­նի հարցի քննարկման այն տարբե­րա­կի վրա, ըստ որի ԵԱՀԿ անդամ երկրնե­րի ճնշող մեծա­մասնությունը կողմ էր, որ Արցախն Ադրբե­ջա­նի տարածքում ինչ որ ինքնուրություն ունե­նա, դա ի՞նչ տրա­մա­բա­նությամբ էր անում։ Ու եթե Տեր-Պետրոսյա­նը կարող է հակա­դարձել, որ ինքը դրա­նից հետո հասավ Փուլա­յին տարբե­րա­կին, որը ենթադրում էր, որ Հայաստա­նը վերա­դարձնում է գրավյալ շրջաննե­րը բացի Լաչի­նից, որից հետո Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի մեջ սկսվում են բանակցություններ Արցա­խի կարգա­վի­ճա­կի շուրջ, այսինքն Բաքուն պատրաստ էր Հայաստա­նի հետ քննարկել, թե Արցախն Ադրբե­ջա­նի կազմում ի՞նչ կարգի ինքնուրություն կարող է ունե­նալ, ապա դրա­նից հետո նման բան ընդհանրա­պես չեղավ։ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը արդեն տարի­ներ անց հեգնանքով ասել է, որ մի՞թե ինքը Ադրբե­ջա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը վարե­լիս պիտի դա քննարկի Ստե­փա­նա­կերտի հետ՝ բացա­ռե­լով որևէ կարգա­վի­ճա­կա­յին բանակցություն։ 

Աթա­նեսյա­նը հարց տվեց, թե 1998թ․ ինչո՞ւ ներկա­յիս Հայաստան խմբակցության առաջնորդ Քոչարյանն իր թիմով խանգա­րեց իրա­գործել Փուլա­յին տարբե­րա­կը։ Ու ինչո՞ւ դրա­նից հրա­ժարվե­լուց հետո Քոչարյանն իր արտգործ նախա­րա­րին ուղարկեց Մոսկվա, որպեսզի վերջինս Պրի­մա­կո­վին խնդրի, որ Ադրբե­ջա­նը համա­ձայնվի իր իսկ սահմաննե­րում Արցա­խին ինչ որ կարգա­վի­ճակ տալ, որից Բաքուն հրա­ժարվեց ու առհա­սա­րակ Արցա­խի կարգա­վի­ճա­կի մասին որևէ քննարկում այլևս տեղի չունե­ցավ։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև ուշադրություն հրա­վի­րեց այն մեկնա­բա­նության վրա, որ արվել է վերջերս, որ 2019թ․ Նիկոլ Փաշինյա­նը հրա­ժարվեց բանակցություննե­րից ու պատե­րազմն հայտա­րա­րեց Ադրբե­ջա­նին։ Աթա­նեսյանն այս առումով հիշեց, որ Կազանյան բանակցություննե­րից վերա­դարձած հայկա­կան կողմը հայտա­րա­րեց, որ Ադրբե­ջա­նը վերջին պահին չհա­մա­ձայնեցված 10 կետ է առա­ջադրել։ Ինչո՞ւ այդ տասը կետե­րը չեն հանրայնացվում ու եթե նախկին իշխա­նություննե­րը դեռ 2011-ին են հրա­ժարվել Ադրբե­ջա­նի հետ նման կետեր քննարկել կամ ստո­րագրել, ապա Փաշինյանն ինչո՞ւ պիտի 2019-ին համա­ձայներ․ որովհետև պատե­րազմն արդեն զգացվո՞ւմ էր։ Իսկ մի՞թե 2011-ին դա պարզ չէր։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև հիշեց 2020թ․ 44-օրյա պատե­րազմի ընթացքում հոկտեմբե­րի 8‑ին Ռուսաստա­նում Հայաստան-Ադրբե­ջան հանդի­պումը, որից հետո Ալիևը РИА-ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը պատրաստ է նույն վայրկյա­նին դադա­րեցնել պատե­րազմը, եթե Նիկոլ Փաշինյա­նի կողմից ստա­նա հայկա­կան զորքե­րի դուրսբերման ժամա­նա­կա­ցույց և ավե­լացրել էր, որ «այս անգամ առանց Շուշիի յոլա չենք գնա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ