30.6 C
Yerevan

Ռազմա­կան Ծախսե­րի Կտուրկ Կրճա­տումը Խելա­միտ Չէ


Կան զորա­միա­վո­րումներ, որտեղ նկա­տե­լի են փոփո­խություննե­րը, կան զորա­միա­վո­րումներ, որոնց դեպքում դեռևս ահռե­լի աշխա­տանք կա տանե­լու։ Օրի­նակ, եթե հրե­տա­նա­յին զորա­միա­վո­րումնե­րի դեպքում մեծա­ծա­վալ գնումներ կան և կարե­լի է ասել, որ արդյունքը եթե լիո­վին գոհա­ցուցիչ չէ, բայց բավա­րա­րում է, ապա զրա­հա­տանկա­յին զորա­միա­վո­րումնե­րի պարա­գա­յում լուրջ խնդիր ունենք։ 

Լեո­նիդ Ներսիսյան

1inTV‑ն զրուցել է ռազմա­կան փորձա­գետ Լեո­նիդ Ներսիսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2026թ․ բյուջեում ռազմա­կան ծախսե­րը շուրջ 100 մլրդ դրա­մով կրճա­տե­լու տեղե­կատվությունը։

Ռազմա­կան փորձա­գե­տը նշել է, որ այս տարվա ռազմա­կան բյուջեի կտրուկ ավե­լացման ֆոնին, եկող տարվա կրճա­տումն իհարկե նկա­տե­լի է։ Հասկա­նա­լի է, որ շուրջ 100 մլրդ դրա­մի կրճա­տումը տնտե­սության վրա որո­շա­կիո­րեն դրա­կան կարող է ազդել, բայց նման կտրուկ կրճա­տումը խելա­միտ չէ։ Հատկա­պես, որ մենք այս պահին դեռևս այն խաղաղ վիճա­կում չենք գտնվում, որ կարո­ղա­նանք ապա­գա­յի հանդեպ վստահ լինել։ Տնտե­սության աճին զուգա­հեռ ռազմա­կան բյուջեի ավե­լա­ցումը տրա­մա­բա­նա­կան է ու եթե կրճատման պահանջ կա, ապա կարե­լի էր դա անել երկու փուլով, որպեսզի նախ տարբե­րությունը կտրուկ չլի­նի և միա­ժա­մա­նակ տնտե­սա­կան աճի վրա ազդե­ցությունը շատ նկա­տե­լի կերպով չերև­ար։ 

Ներսիսյանն այն կարծի­քը հայտնեց, որ մենք դեռևս բավա­կան մեծ աշխա­տանքներ ունենք անե­լու և ոչ մի կերպ չի կարե­լի ասել, որ արել ենք ամեն ինչ, որպեսզի մոտա­կա տարի­նե­րի համար գոնե գնումնե­րի մակարդա­կով աճը դադա­րեցվի։ Կան զորա­միա­վո­րումներ, որտեղ նկա­տե­լի են փոփո­խություննե­րը, կան զորա­միա­վո­րումներ, որոնց դեպքում դեռևս ահռե­լի աշխա­տանք կա տանե­լու։ Օրի­նակ, եթե հրե­տա­նա­յին զորա­միա­վո­րումնե­րի դեպքում մեծա­ծա­վալ գնումներ կան և կարե­լի է ասել, որ արդյունքը եթե լիո­վին գոհա­ցուցիչ չէ, բայց բավա­րա­րում է, ապա զրա­հա­տանկա­յին զորա­միա­վո­րումնե­րի պարա­գա­յում լուրջ խնդիր ունենք։ Այդ լուրջ խնդիրնե­րը լուծել է պետք։ Նույնպես մեծ աշխա­տանք կա կատա­րե­լու նաև ավիա­ցիոն ու հակաօ­դա­յին պաշտպա­նության ոլորտում։

Ներսիսյա­նը նշեց, որ ոչ մի կերպ չի կարե­լի կրկնել Վրաստա­նի օրի­նա­կը, որը ներկա­յումս ունի շատ փոքրա­թիվ բանակ, որն ըստ էության չունի ծանր զենքեր, գրե­թե բացա­կա­յում է ավիա­ցիան և այլն։ Վրաստա­նում այն կարծի­քին են, հատկա­պես 2008-ից հետո, որ իրենց հակա­ռա­կորդն է մի երկիր, որի դեմ միևնույն է չեն կարո­ղա­նա­լու պայքա­րել(նկա­տի ունեն Ռուսաստա­նը․ խմբ), ապա Հայաստա­նի դեպքում այդ իրա­վի­ճա­կը չէ։ Նաև չի կարե­լի պնդել, որ 2020‑ի պատե­րազմն այնպի­սի հարված է հասցրել, որ առնվազն մի քանի տասնամյակ է պետք ուշքի գալու համար։ Նման երկա­րատև վերա­կանգնում եղել է երկրորդ համաշխարհա­յի­նից հետո, հիմա այս դեպքը չէ։ Միա­ժա­մա­նակ չմո­ռա­նանք, որ Ադրբե­ջա­նը ոչ միայն չի դադա­րեցնում ռազմա­կան բյուջեի ավե­լա­ցումը, այլև ավե­լի է միլի­տա­րի­զացվում ու ընդլայնում զորա­վարժություննե­րը։

Փորձա­գետն ասաց, որ զորա­վարժություննե­րի մասին մեզա­նում ավե­լի քիչ են սկսել հրա­պա­րա­կավ խոսել, բայց ակներև է, որ համա­բա­նա­կա­յին մեծ զորա­վարժություններ չեն լինում ու եթե փոքր զորա­վարժություննե­րի դեպքում հնա­րա­վոր է վաշտի ու գումարտա­կի պարա­գա­յում հասնել արդյունքնե­րի, ապա բրի­գա­դի կամ կորպուսի պարա­գա­յում գուցե չստացվի։ Բանա­կը մարտունակ է դառնում կամ պատե­րազմի հետաև­անքով, կամ զորա­վարժության, այլ տարբե­րակ չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ