21.8 C
Yerevan

Ալիեւը Դեմ Է Պաղեստի­նի Պետությա­նը, Ինչու՞

Իլհամ Ալիեւն ինչու՞ է անհանգստա­ցած Պաղեստի­նի պետության կայացմամբ:  Նա  զգուշա­նում է, որ Գազա­յի բնակչության բռնա­տե­ղա­հա­նության կանխումը եւ անկլա­վի նկատմամբ պաղեստինյան իրա­վա­զո­րության լեգի­տի­մա­ցումը կարող է անդրա­դառնալ ԼՂ հայ բնակչության վերա­դարձի իրա­վունքի հարցի միջազգա­յին ակտուա­լացմա­նը: 

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յե­լա­կան մամուլը հրա­պա­րա­կել է Գազա­յի կարգա­վորման ամե­րիկյան վերջին առա­ջարկությունը, որ բաղկա­ցած է 21 կետից: 

Եթե մանրա­մասնություննե­րը թողնենք մի կողմ, ապա որպես քաղա­քա­կան «արդյունք» կունե­նանք հետեւյա­լը. այդ ծրա­գիրն ընդունվե­լու դեպքում կանխվում է Գազա­յի բնակչության բռնա­տե­ղա­հա­նությունը, անկլա­վը ճանաչվում է Պաղեստի­նի ազգա­յին վարչա­կազմի ենթա­կա­յության տարածք, ԱՄՆ‑ը պարտա­վորվում է թույլ չտալ Հորդա­նա­նի արեւմտյան ափի պաղեստինյան տարածքնե­րի իսրա­յե­լա­կան անեքսիան: 

Փաստա­ցի Միացյալ Նահանգներն ընդունում է իսրա­յե­լա-պաղեստինյան հակա­մարտությունը «երկու պետություն սկզբունքով» կարգա­վո­րե­լու՝ ՄԱԿ‑ի ԱԽ 1947թ. բանա­ձեւով սահմանված հայե­ցա­կարգը: Վաշինգտոնն ինչի՞ դիմաց է փոխում դիրքո­րո­շումը: Չէ՞ որ պաշտո­նա­մուտի ելույթում Դոնալդ Թրամփը պարզո­րոշ հայտա­րա­րել է, որ պաղեստինցի­նե­րը «միայն ավե­րում են, իսկ իսրա­յելցի­ներն անա­պա­տը դարձել են ծաղկուն երկիր»՝ պարզո­րոշ հասկացնե­լով, որ Պաղեստին պետությունը չի կայա­ցել եւ չի կարող կայա­նալ: Իսրա­յե­լա-պաղեստինյան կարգա­վորման ամե­րիկյան ծրագրով ՀԱՄԱՍ‑ը պետք է զինա­թափվի, ընդ որում՝ արա­բա­կան երկրնե­րի կոա­լի­ցիա­յի պատասխա­նատվությամբ, նրա ղեկա­վարնե­րին ներում շնորհվի՝ պայմա­նով, որ հեռա­նում են Գազա­յից: 

Պաղեստի­նի պետա­կա­նության ճանա­չումը պայմա­նա­վո­րել ՀԱՄԱՍ‑ի հանդեպ համաա­րա­բա­կան, գուցե թե՝ նաեւ համաիսլա­մա­կան անհանդուրժո­ղա­կա­նությամբ, նշա­նա­կում է հետա­գա անխուսա­փե­լի բարդություննե­րի պատասխա­նատվությունը հասցեագրել արա­բա-իսլա­մա­կան աշխարհին: 

Այս առումով բավա­կան ուշագրավ է Բաքվի մամուլի արձա­գանքը: Գրե­թե բոլոր իշխա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րը խորա­պես կասկա­ծում են Պաղեստի­նի անկախ պետության կայացմա­նը: Իլհամ Ալիեւն ինչու՞ է անհանգստա­ցած Պաղեստի­նի պետության կայացմամբ:  Նա  զգուշա­նում է, որ Գազա­յի բնակչության բռնա­տե­ղա­հա­նության կանխումը եւ անկլա­վի նկատմամբ պաղեստինյան իրա­վա­զո­րության լեգի­տի­մա­ցումը կարող է անդրա­դառնալ ԼՂ հայ բնակչության վերա­դարձի իրա­վունքի հարցի միջազգա­յին ակտուա­լացմա­նը: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ