21.8 C
Yerevan

Ինչու Չդի­մա­ցանք

Պարտվե­ցինք մեր ագա­հությա­նը, երկե­րե­սա­նիությա­նը, ընչա­քաղցությանն ու մոլե­գին հիմա­րությա­նը։ Պարտվե­ցինք մեր կոլեկտիվ անմտությա­նը։ Պարտվե­ցինք 10 հազա­րա­նոց ընտրա­կա­շառքին, ծանո­թով դիպլո­մին, թանկ հագուստին, մի քանի հազար դոլա­րա­նոց ինչ որ մեքե­նա­յին։ Մենք հայրե­նի­քը զոհե­ցինք մեր մանր-մունր շահե­րին։ Մենք այնքան թույլ եղանք, որ որպես մարդ ու ժողո­վուրդ չկա­րո­ղա­ցանք սրի­կա­յի ձեռքը բռնել, չկա­րո­ղա­նանք կոռուպցիո­նե­րի վիզը ոլո­րել, չկա­րո­ղա­ցանք պիղծ հոգև­ո­րա­կա­նին, խարդախ քաղա­քա­կան գործչին, գող զինվո­րա­կա­նին, բոլոր մյուս այդ սարդե­րին տեղում ճզմե­լու։ Չարե­ցինք, որովհետև դրանք բոլո­րը մեր բարե­կամներն են, ծանոթնե­րը, եղբայրը, հայրը, հորեղբայրը։ Ու մենք մեր այդ բարե­կա­մի մասնա­վոր շահը, որից նաև որոշ կաթիլներ էլ մեզ բաժին հասան, ավե­լի թանկ գնա­հա­տե­ցինք, քան հայրե­նի­քը։

Արա­յիկ Մկրտումյան

Օրը լի է քաղա­քա­կան խոսքով ու մեղադրանքով, անհուն ափսո­սանքով ու դառնությամբ, ծանրությամբ, զարմանքով ու հիասթա­փությամբ։ Մինչև օրս էլ մենք ի վիճա­կի չենք կամ էլ չենք ուզում հասկա­նալ, թե ինչ ու ինչպես կատարվեց։ Ինչպես պատա­հեց, որ չորս տարվա հաղթա­կան ձեռքբե­րումը կորցվեց նախ 44-օրում, ապա 1 օրում։ Հասկա­նա­լու բան չէ, ինչքան էլ բացատրես, ինչքան էլ թվեր ու փաստեր բերես կամ համե­մա­տես Ադրբե­ջա­նի ու Հայաստա­նի ռազմա­կան բյուջեն։

Հասկա­նա­լու և ընդունե­լու չէ։ Ոչ էլ բացատրե­լու։ Ցավն ու ողբերգությունը պարզա­պես բացատրե­լիք չէ, որովհետև այս ցավը ուղղա­կի սխալ, բացթո­ղում չէ, այլ հայրե­նազրկում, արտա­գաղթ։ Այն ինչ մեր կարծի­քով ավարտվել էր 1920-ականնե­րին, նորից սկսվեց։ Ու մարդու սրտից արյուն է գնում էլի տեսնե­լով հայ-թուրքա­կան պատե­րազմ, հայե­րի արտա­գաղթ, հայրե­նազրկում և այլն։

Պատե­րազմից հետո արդեն հինգե­րորդ տարին է ու ամեն ինչ հինգ անգամ ավե­լի անհասկա­նա­լի է։ Միակ հիմար միջո­ցը, որով ցանկա­նում ենք մեր թթված սրտե­րը փոքր ինչ թեթև­ացնել, դա մեկ հոգու մեղա­վո­րության քայլն է։ Մենք ուզում ենք գտնել մեկին, ով ավի­րեց ու քանդեց ու ըստ դրա՝ նա է մեղա­վոր։ Դա միակ մեթոդն է մեզ փոքր ինչ արդա­րացված զգա­լու, մտա­ծե­լու, որ անձամբ մենք մեղա­վոր չենք տեղի ունե­ցա­ծում, որովհետև եթե անձամբ մենք ենք մեղա­վոր, ուրեմն մի ողջ ժողո­վուրդ սխալվել է։ Սխալվել է տասնամյակնե­րով։

Չէ, չենք ցանա­կա­նում էժա­նա­գին փիլի­սո­փա­յությամբ ծամել այն, որ «տնտե­սություն, ռազմա­կան բալանս, թուրքա­կան ագրե­սիա կամ ռուսա­կան խաբեություն» և ոչ էլ արդեն սիրտ է մնա­ցել «Նիկոլ-Քոչարյան» անհամ բանա­վե­ճի, մանա­վանդ, որ դա ոչ միայն որևէ հարց չի լուծում, այլ նույնիսկ ճշմարտությա­նը չի մոտեցնում։ Չի էլ կարող մոտեցնել։ Մենք սխալ հարցեր ենք քննարկում, սխալ ուղղությամբ ենք գնում։

Հնա­րա­վոր չէ հասա­րակ արցախցուն մոտե­նալ ու բացատրել, թե գիտե՞ս, ռազմա­կան բալանսը մեր օգտին չէր, միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից մենք սխալ էինք, ռուսնե­րը չօգնե­ցին, Նիկոլն էսպես, Քոչա­րայնն էնպես, և այլն, և այլն ու ըստ դրա, սիրե­լի՛ բարե­կամ, քո հայրե­նազրկումը լրիվ բնա­կա­նոն ընթացք է, այնպես որ, ողջ լերուք․․․

Եվ ոչ էլ կարող ես մոտե­նալ հերթա­կան որդե­կո­րույս մորը կամ իր հաշմանդամ որդուն սրտի ցավով նայող հորը բացատրել, որ քո որդին զոհվել է ու հաշմանդամ է դարձել բոլո­րո­վին տրա­մա­բա­նա­կան պատճառնե­րով, այնպես, որ տրա­մադրություններդ մի գցեք, կերեք-խմեք, ուրա­խա­ցեք, կյանք է, պատա­հում է։

Չես կարող, որովհետև այդ դեպքում ամեն ինչ դառնում է ուղղա­կի վերլուծե­լի ու բացատրե­լի, հասկա­նա­լի, թեև ոչ ընդունե­լի մի բան։ Ու նույն կերպ, երբ ընդդի­մա­դիրներն ու իշխա­նա­կաննե­րը առա­վո­տից իրի­կուն իրար են հողում-թաղում, մեղադրում, ապա­ցուցում, որ սա էր մեղա­վոր, ոչ, նա էր մեղա­վոր, ո՞րն է հիմնա­կան նպա­տա­կը։ Ասենք, թե համո­զե­ցիք, որ Նիկոլն է մեղա­վոր, կամ Ռոբերտը, դա ձեզ ի՞նչ է տալու։ Լավ, նրանք ծախում էին, թալա­նում և այլն, իսկ մե՞նք։ Մե՞նք ինչով էինք զբաղված։ Հանդիսատե՞ս էինք։ Մեղա քեզ, Տե՜ր, արդյո՞ք աշխարհում էլի նման վիճակ կա, երբ գերեզմա­նի շուրջ մարդիկ իրար անպատվեն՝ իրար մեղադրե­լու համար։

Ինչո՜ւ չդի­մա­ցանք, չդի­մա­ցանք պատե­րազմին, չդի­մա­ցանք գողա­նա­լու գայթակղությա­նը, ենթարկվե­լու համոզմունքին, չդի­մա­ցանք հայրե­նիք կառուցե­լու բարդությա­նը չդի­մա­ցանք մարդկա­յին տարրա­կան բարո­յա­կա­նության ծանրությա­նը։ Ինչու, ինչո՜ւ մեր իսկ ձեռքե­րով, հազար տարի կորցնե­լուց հետո մի պահ պայքա­րե­ցինք ու հազիվ հաղթած՝ հարձակվե­ցինք իրար վրա՝ հաղթա­նա­կը սեփա­կա­նացնե­լու, հարստա­նա­լու։ Ումի՞ց էինք գողա­նում, ո՞ւմ էինք ճնշում, ո՞ւմ էինք նվաստացնում, ո՞վ էր մեր թշնա­մին։

Հայրե­նի­քը։ Հայրե­նիքն էր թշնա­մին։ Մենք հայրե­նիքն էինք նվաստացնում, ճնշում, թալա­նում, խաբում։ Ինչ քաղա­քա­կան հոդված էլ մեջբե­րես, ինչ հանճա­րե­ղությամբ էլ այդ սրի­կա­յությունը սքո­ղես ու արդա­րացնես, ինչ էլ անես, հետև­անքը՝ նույնն է․ հայրե­նի­քը։ Ու այն հայրե­նի­քը, որ իբրև թե պաշտում էինք, դարձավ ընդա­մե­նը անտեր մի պահեստ՝ գողի խնամքին հանձնված։ 

Պարտվե­ցինք։ Պարտվե­ցինք մեր ագա­հությա­նը, երկե­րե­սա­նիությա­նը, ընչա­քաղցությանն ու մոլե­գին հիմա­րությա­նը։ Պարտվե­ցինք մեր կոլեկտիվ անմտությա­նը։ Պարտվե­ցինք 10 հազա­րա­նոց ընտրա­կա­շառքին, ծանո­թով դիպլո­մին, թանկ հագուստին, մի քանի հազար դոլա­րա­նոց ինչ որ մեքե­նա­յին։ Մենք հայրե­նի­քը զոհե­ցինք մեր մանր-մունր շահե­րին։ Մենք այնքան թույլ եղանք, որ որպես մարդ ու ժողո­վուրդ չկա­րո­ղա­ցանք սրի­կա­յի ձեռքը բռնել, չկա­րո­ղա­նանք կոռուպցիո­նե­րի վիզը ոլո­րել, չկա­րո­ղա­ցանք պիղծ հոգև­ո­րա­կա­նին, խարդախ քաղա­քա­կան գործչին, գող զինվո­րա­կա­նին, բոլոր մյուս այդ սարդե­րին տեղում ճզմե­լու։ Չարե­ցինք, որովհետև դրանք բոլո­րը մեր բարե­կամներն են, ծանոթնե­րը, եղբայրը, հայրը, հորեղբայրը։ Ու մենք մեր այդ բարե­կա­մի մասնա­վոր շահը, որից նաև որոշ կաթիլներ էլ մեզ բաժին հասան, ավե­լի թանկ գնա­հա­տե­ցինք, քան հայրե­նի­քը։ 

Մնա­ցա­ծը, ինչպես ասում են, մաթե­մա­տի­կա է։ Հաշվել, կշռել, համե­մա­տել, ով ու ինչքան ու երբ․․․դե գնա ու Դադի­վանքի բացատրիր դա։ Գնա ու Եռաբլուրում ասա, գիտեք, տղերք, այսպես է եղել ու այսքան։

Բայց չենք կարող, որովհետև հայրե­նի­քը ալյուրի պարկ չէ, որ պակա­սեցնես, հետո բերես տեղը լցնես, տանես ու բերես։ Հայրե­նի­քը չեն հաշվում ու կշռում, հայրե­նի­քը ապրում են։ Ուղղա­կի ապրում են ու դրա­նով պահում, հակա­ռակ դեպքում, մնա­ցածն արդեն ճարտար արդա­րա­ցում է՝ ողորմե­լի ու հաշմանդամ լեզվով։

Կնե­րեք մեզ տղերք, ասում ենք ամեն առի­թով։ Տղերքը գուցե և ներեն, իսկ մե՞նք։ Մենք մեզ կներե՞նք։

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ մենք այսքան վատը եղանք։ Ինչո՞ւ գոնե մեկ անգամ չկանգնեցրինք ակնա­ռու սխալ ու սրի­կա­յություն անո­ղին։ Ամո՞թ էր, վախենո՞ւմ էինք։

Չդի­մա­ցանք։ Ու կորցրինք։ Կորցրինք այն, ինչը ոչ թե մերն էր, այլ մենք էինք։ Մենք կորցրինք մեզ։ 

Առնչվող Հոդվածներ