21.8 C
Yerevan

Պետք Է Ապա­վի­նել Միայն Սեփա­կան Հնա­րա­վո­րություննե­րին

Ապա­վի­նել ուրի­շի, թեկուզ եւ՝ամենամերձավոր դաշնակցի, հավաստիա­ցումնե­րին, որ Ադրբե­ջա­նին «թույլ չի տա հարձակվել»,-իսկ Հայաստա­նը շուրջ երկու տասնամյակ Ռուսաստա­նից դա է ակնկա­լել,- բացարձակ անմտություն է: 

Վահրամ Աթա­նեսյան

Ընդդի­մա­դիր ոչ մի քաղա­քա­կան գործիչ կամ նախկին զինվո­րա­կան, որքա­նով հասկացվում է նրանց հրա­պա­րա­կա­յին ելույթնե­րից, հարցազրույցնե­րից, սոցցանցա­յին գրա­ռումնե­րից, երբեք չի ասել եւ չի ասում, որ եթե ինքը իշխա­նություն կամ Զինված ուժե­րի Գլխա­վոր շտա­բի պետ, ռազմա­ճա­կա­տի կամ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար, կամ Արցա­խի նախա­գահ լիներ, ապա Ադրբե­ջա­նը քառա­սունչորսօրյա պատե­րազմում չէր հաղթի:

Բոլո­րը մտա­սեւեռված են մի խոսույթի վրա. «Պատե­րազմից կարե­լի էր խուսա­փել» կամ «պատե­րազմը հնա­րա­վոր էր կանգնեցնել, այդ դեպքում զոհեր եւ տարածքա­յին կորուստներ քիչ կունե­նա­յինք»:

Պատե­րազմից խուսա­փե­լու միակ հնա­րա­վո­րությունը հակա­ռա­կորդի նկատմամբ սպա­ռա­զի­նություննե­րի, զինամթերքի, մարդկա­յին ռեսուրսնե­րի առումով կրկնա­կի-եռա­կի առա­վե­լություն ունե­նալն է, այսինքն պետք է լինի իրա­վի­ճակ, երբ հարձակման նախա­պատրաստվո­ղը հաշվի առնի իր համար դրա վտանգա­վոր հետեւանքնե­րը:

Հինգ տարի առաջ Ադրբե­ջա­նը նման մտա­հո­գություն չի ունե­ցել եւ չէր կարող ունե­նալ, որովհե­տեւ նախընթաց տասնհինգ տարի­նե­րին սպա­ռա­զինվել էր եւ գիտեր, որ Հայաստա­նը համարժեք միջոցներ չունի: 

Ապա­վի­նել ուրի­շի, թեկուզ եւ՝ամենամերձավոր դաշնակցի, հավաստիա­ցումնե­րին, որ Ադրբե­ջա­նին «թույլ չի տա հարձակվել»,-իսկ Հայաստա­նը շուրջ երկու տասնամյակ Ռուսաստա­նից դա է ակնկա­լել,- բացարձակ անմտություն է: 

Պատե­րազմը կանգնեցնում է այն սկսո­ղը, երբ հասնում է իր առջեւ դրված խնդրի ամբողջա­կան կամ սկբունքա­յին լուծմա­նը:

Քառա­սունչորսօրյա պատե­րազմի գլխա­վոր դասը դա է. պետք է ապա­վի­նել միայն սեփա­կան հնա­րա­վո­րություննե­րին եւ գործել դրանց իրացնե­լիության սահմաննե­րում:

Առնչվող Հոդվածներ