30.6 C
Yerevan

Սփյուռքա­հայ Կապի­տա­լի Շանսե­րը Հայաստա­նում

500 կամ 140 մլն ԱՄՆ դոլա­րի ներդրումը միջազգա­յին մակարդակնե­րի համար առանձնա­պես մեծ բան չէ ու Միացյալ Նահանգնե­րի համար դրանք կոպեկներ են, բայց կարող են Հայաստա­նի տնտե­սության համար ազդե­ցիկ նշա­նա­կություն ունե­նալ։ Հարկա­վոր է հասկա­նալ, թե ինչպես անել, ինչպես ավե­լի հուսա­լի իրադրություն ապա­հո­վել, որ 140 միլիո­նը դառնա մեկ միլիարդ։

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գի­տության դոկտոր, ԱՄՆ Լոս Անգե­լես հայ համայնքի հասա­րա­կա­կան գործիչ Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամե­րիկյան հարա­բե­րություններն ու ԱՄՆ գլո­բալ մուտքը Հարա­վա­յին Կովկաս։

Վիգեն Հովսեփյանն իր խոսքում անդարդարձավ,  Նիկոլ Փաշինյա­նի կողմից ՄԱԿ-ում արված հարց-հայտա­րա­րությա­նը, որով նա Ալիև­ից ըստ էության պարզա­բա­նում էր պահանջում իր կողմից պարբե­րա­բար հնչե­ցող «Զանգե­զուրի միջանցք» արտա­հայտության համար՝ հարց ուղղե­լով նրան, թե ի՞նչ նկա­տի Ալիևը և արդյո՞ք նա կրկնա­կի խաղ չի խաղում՝ նշե­լով, որ վարչա­պե­տի խոսքը երկու հասցեա­տեր ուներ։ Մեկը Հայաստա­նի Հանրապպե­տության բնակչությունն է, որին Փաշինյանն ի լուր աշխարհի ասաց որ Հայաստա­նը չի պատրաստվում անվերջ նահանջել ադրբե­ջա­նա­կան խոսույթի առաջ և մյուսը ակնարկ էր ուղղված Միացյալ Նահանգնե­րին։ Քանի որ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը իրենց պատմա­կան անցյա­լի համե­մատ բավա­կան բարձր փուլում են, ապա Միացյալ Նահանգնե­րից ակնկալվում է որո­շա­կի ակտի­վա­ցում ու ավե­լի գործնա­կան մոտե­ցում, քանի դեռ ընդհա­նուր իրա­վի­ճա­կը հետքայլ չի գրանցել ու վերա­դարձել այն դրությա­նը, որ կար սրա­նից մի քանի ամիս առաջ։ 

Քաղա­քա­գե­տը կարև­ո­րեց հարա­բե­րություննե­րի առա­վել պարզե­ցումը՝ նշե­լով, որ ԱՄՆ կողմից Հայաստա­նին տրա­մադրվող աջակցությունը չի կարող մեկ ամբողջա­կան գումա­րի տեսքով լինել։ Դրանք կարող են լինել առանձին գումարներ, բիզնես ներդրումնե­րի հնա­րա­վո­րուոյթւոններ և այլ։ Օրի­նակ ԱՄՆ կողմից 140 մլն դոլա­րի տրա­մադրումն ինքն իրե­նովվ երաշխի­քի նման մի բան է, որ այստեղ բիզնես ներդրումն անելն ապա­հով է։ Ու այստեղ է, որ Սփյուռքի ու առա­վե­լա­բար ամե­րի­կա­հայ բիզնես կապի­տա­լը կարող է Հայաստա­նի համար էական ներդումներ ունե­նալ։ Առհա­սա­րակ բիզնե­սը հայրե­նա­սի­րության վրա չի հենվում, բայց հայե­րի պարա­գա­յում պետք է հաշվի առնել, որ ազգա­սի­րա­կան ցանկություննե­րը կարող են իրեն դերն ունե­նալ։ Օրի­նակ եթե Ամե­րի­կա­յում ապրող հայ բիզնեսմե­նը կարող է ավե­լի լավ առա­ջարկնե­րով ոչ թե Հայաստա­նում, այլ Մեքսի­կա­յում բիզնես դնել, նա այդպես էլ կանի, բայց եթե Հայաստան-Սփյուռք կապե­րը լավ աշխա­տեն, նա այդ գումա­րը Հայաստան կբե­րի։ Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա իրացնել Սփյուռքի ներուժը։ Անցած երե­սուն տարվա ընթացքում դա չի արվել ու հիմա լավ հնա­րա­վո­րություն կա դա անե­լու։

Խոսե­լով ԱՄՆ կողմից Հայաստա­նում նախա­տեսվող ներդրումնե­րի մասին՝ քաղա­քա­գե­տը նկա­տեց, որ ԱՄՆ կողմից տարա­ծաշրջա­նում նախա­տեսվող տեխնլո­գիա­կան կենտրո­նը, NVIDIA‑ի շրջա­նակնե­րում 500 կամ 140 մլն ԱՄՆ դոլա­րի ներդրումը միջազգա­յին մակարդակնե­րի համար առանձնա­պես մեծ բան չէ ու Միացյալ Նահանգնե­րի համար դրանք կոպեկներ են, բայց կարող են Հայաստա­նի տնտե­սության համար ազդե­ցիկ նշա­նա­կություն ունե­նալ։ Հարկա­վոր է հասկա­նալ, թե ինչպես անել, ինչպես ավե­լի հուսա­լի իրադրություն ապա­հո­վել, որ 140 միլիո­նը դառնա մեկ միլիարդ։ Բայց այդ ամե­նից, Հայաստա­նը պետք չէ որ նստի ու սպա­սի, թե Էրդո­ղա­նը երբ կբա­րե­հա­ճի բացել հայ-թուրքա­կան սահմա­նը։ Անկախ քննարկումնե­րից, սահմա­նը փակ է: Այս առումով Հայաստա­նը կարող է ավե­լի խորացնել հարա­բե­րություննե­րը Հնդկասստա­նի հետ, ինչպես նաև որոշ քայլեր ձեռնարկել Սաուդյան Արա­բիա­յի ուղղությամբ։ Սաուդյան Արա­բիան օդ ու ջրի նման կարիք ունի տեխնո­լո­գիա­կան մասնա­գետնե­րի, իսկ Հայաստա­նը կարող է աշխա­տել այդ ուղղությամբ։

Վիգեն Հովսեփյա­նը նաև անդրա­դարձավ տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությա­նը՝ նշե­լով, որ ԱՄՆ մուտքը այնպես չէ, որ կտրուկ հակա­սում է Մոսկվա­յին, թեև իհարկե Ռուսաստա­նը դեմ չի տարա­ծաշրջան վերա­դառնա­լուն։ ԱՄՆ‑ն ևս իր խնդիրներն ավե­լացրել է։ Տապալվել են Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը նորմա­լացնե­լու հնա­րա­վո­րություննե­րը, ինչպես նաև անհա­ջող են Չինաստա­նին զսպե­լու փորձե­րը, վերջին ամիսնե­րին ընդգծված լարվա­ծություն կա Միացյալ Նահանգներ-ԵՄ հարա­բե­րություննե­րում և դրանցից ամեն մեկն իր գործնա­կան հետև­անքն է թողնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ