500 կամ 140 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը միջազգային մակարդակների համար առանձնապես մեծ բան չէ ու Միացյալ Նահանգների համար դրանք կոպեկներ են, բայց կարող են Հայաստանի տնտեսության համար ազդեցիկ նշանակություն ունենալ։ Հարկավոր է հասկանալ, թե ինչպես անել, ինչպես ավելի հուսալի իրադրություն ապահովել, որ 140 միլիոնը դառնա մեկ միլիարդ։
Վիգեն Հովսեփյան
1inTV-ն զրուցել է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լոս Անգելես հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններն ու ԱՄՆ գլոբալ մուտքը Հարավային Կովկաս։
Վիգեն Հովսեփյանն իր խոսքում անդարդարձավ, Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ում արված հարց-հայտարարությանը, որով նա Ալիևից ըստ էության պարզաբանում էր պահանջում իր կողմից պարբերաբար հնչեցող «Զանգեզուրի միջանցք» արտահայտության համար՝ հարց ուղղելով նրան, թե ի՞նչ նկատի Ալիևը և արդյո՞ք նա կրկնակի խաղ չի խաղում՝ նշելով, որ վարչապետի խոսքը երկու հասցեատեր ուներ։ Մեկը Հայաստանի Հանրապպետության բնակչությունն է, որին Փաշինյանն ի լուր աշխարհի ասաց որ Հայաստանը չի պատրաստվում անվերջ նահանջել ադրբեջանական խոսույթի առաջ և մյուսը ակնարկ էր ուղղված Միացյալ Նահանգներին։ Քանի որ հայ-ամերիկյան հարաբերությունները իրենց պատմական անցյալի համեմատ բավական բարձր փուլում են, ապա Միացյալ Նահանգներից ակնկալվում է որոշակի ակտիվացում ու ավելի գործնական մոտեցում, քանի դեռ ընդհանուր իրավիճակը հետքայլ չի գրանցել ու վերադարձել այն դրությանը, որ կար սրանից մի քանի ամիս առաջ։
Քաղաքագետը կարևորեց հարաբերությունների առավել պարզեցումը՝ նշելով, որ ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը չի կարող մեկ ամբողջական գումարի տեսքով լինել։ Դրանք կարող են լինել առանձին գումարներ, բիզնես ներդրումների հնարավորուոյթւոններ և այլ։ Օրինակ ԱՄՆ կողմից 140 մլն դոլարի տրամադրումն ինքն իրենովվ երաշխիքի նման մի բան է, որ այստեղ բիզնես ներդրումն անելն ապահով է։ Ու այստեղ է, որ Սփյուռքի ու առավելաբար ամերիկահայ բիզնես կապիտալը կարող է Հայաստանի համար էական ներդումներ ունենալ։ Առհասարակ բիզնեսը հայրենասիրության վրա չի հենվում, բայց հայերի պարագայում պետք է հաշվի առնել, որ ազգասիրական ցանկությունները կարող են իրեն դերն ունենալ։ Օրինակ եթե Ամերիկայում ապրող հայ բիզնեսմենը կարող է ավելի լավ առաջարկներով ոչ թե Հայաստանում, այլ Մեքսիկայում բիզնես դնել, նա այդպես էլ կանի, բայց եթե Հայաստան-Սփյուռք կապերը լավ աշխատեն, նա այդ գումարը Հայաստան կբերի։ Հայաստանը պետք է կարողանա իրացնել Սփյուռքի ներուժը։ Անցած երեսուն տարվա ընթացքում դա չի արվել ու հիմա լավ հնարավորություն կա դա անելու։
Խոսելով ԱՄՆ կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումների մասին՝ քաղաքագետը նկատեց, որ ԱՄՆ կողմից տարածաշրջանում նախատեսվող տեխնլոգիական կենտրոնը, NVIDIA-ի շրջանակներում 500 կամ 140 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը միջազգային մակարդակների համար առանձնապես մեծ բան չէ ու Միացյալ Նահանգների համար դրանք կոպեկներ են, բայց կարող են Հայաստանի տնտեսության համար ազդեցիկ նշանակություն ունենալ։ Հարկավոր է հասկանալ, թե ինչպես անել, ինչպես ավելի հուսալի իրադրություն ապահովել, որ 140 միլիոնը դառնա մեկ միլիարդ։ Բայց այդ ամենից, Հայաստանը պետք չէ որ նստի ու սպասի, թե Էրդողանը երբ կբարեհաճի բացել հայ-թուրքական սահմանը։ Անկախ քննարկումներից, սահմանը փակ է: Այս առումով Հայաստանը կարող է ավելի խորացնել հարաբերությունները Հնդկասստանի հետ, ինչպես նաև որոշ քայլեր ձեռնարկել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։ Սաուդյան Արաբիան օդ ու ջրի նման կարիք ունի տեխնոլոգիական մասնագետների, իսկ Հայաստանը կարող է աշխատել այդ ուղղությամբ։
Վիգեն Հովսեփյանը նաև անդրադարձավ տարածաշրջանային քաղաքականությանը՝ նշելով, որ ԱՄՆ մուտքը այնպես չէ, որ կտրուկ հակասում է Մոսկվային, թեև իհարկե Ռուսաստանը դեմ չի տարածաշրջան վերադառնալուն։ ԱՄՆ-ն ևս իր խնդիրներն ավելացրել է։ Տապալվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու հնարավորությունները, ինչպես նաև անհաջող են Չինաստանին զսպելու փորձերը, վերջին ամիսներին ընդգծված լարվածություն կա Միացյալ Նահանգներ-ԵՄ հարաբերություններում և դրանցից ամեն մեկն իր գործնական հետևանքն է թողնում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
